Tesla Roadster (2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Tesla Roadsterից)
Tesla Roadster
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողՏեսլա
ՀաջորդTesla Roadster (second generation)? և Tesla Model S?
ԴասՍպորտային ավտոմեքենա, էլեկտրական ավտոմեքենա և Էլեկտրական մարտկոցային մեքենա
Անիվային բազա2352 միլիմետր
Կայքteslamotors.com
 Tesla Roadster (2008) Վիքիպահեստում

Tesla Roadster, սպորտային էլեկտրոմոբիլ, ամերիկյան «Tesla» ընկերության առաջին ավտոմեքենան։ Թողարկվել է 2008-2012 թվականներին, հավաքվել է շուրջ 2600 մեքենա[1][2]։ Ավտոմեքենան արժե շուրջ 110 հազար ԱՄՆ դոլար[3]։

Պաշտոնապես ներկայացվել է 2006 թվականի հուլիսի 19-ին Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։

Tesla Roadster-ը կարող է բացել մինչև 100 կմ/ժ արագություն 4 վայրկյանից քիչ ժամանակում։ Առավելագույն արագությունը սահմանափակված է 201,1 կմ/ժ-ով[4]։ Լիթիումիոնային (Li-ion) մարտկոցը բավականացնում է 300-ից 400 կմ վարելու համար։ Ակումուլյատորի ամբողջական լիցքավորման համար հարկավոր է 3,5 ժամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ընկերության հայտարարության՝ սերիական արտադրությունը սկսվել է 2008 թվականի մարտի 17-ին, թեպետ գնորդներին վաճառքը սկսվել է մի քանի ամիս անց[5]։

2009 թվականի սեպտեմբերի դրությամբ վաճառվել էր 700 ռոդսթեր[6]։

2010 թվականին ընկերությունը սկսել է արտադրել և վաճառել աջակողմյան ղեկ ունեցող մեքենաներ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի և Սինգապուրի շուկաների համար։ Նույն տարում ներկայացվել է Tesla Roadster 2,5 տարբերակը[7]։

2010 թվականի մայիսին Tesla Motors ընկերությունը Տոյոտայից ստացել է 50 միլիոն դոլար ներդրում, որով ձեռք է բերել նախկինում Տոյոտային պատկանող NUMMI փակ գործարանը։

2500 մեքենա մատակարարելու մասին Lotus-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է 2011 թվականի վերջին։ 2011 թվականի օգոստոսին ընկերությունը դադարել է հայտեր ընդունել ամերիկյան շուկայում[8]։ Tesla Roadster մոդելի արտադրությունը դադարել է 2012 թվականի հունվարին։ 2012 թվականի ամռանը Գուդվուդում ներկայացվել է Roadster 2.5 ռեստայլինգացված տարբերակը, մեքենան ուներ փոփոխված ռադիատորային ցանց, առջևի և հետևի բախարգելներ։

2014 թվականի սեպտեմբերի 29-ին Tesla Motors-ը հայտարարել է մոդելի աննշան թարմացման մասին։ Այն կոչվուկմ էր՝ Tesla Roadster 3.0 և ուներ բարելավված աերոդինամիկա, մինչև 70 կՎտ/ժամ հզորությամբ ակումուլյատոր[9]։

Roadster-ի նոր սերուդը, որը ստեղծվել էր Model 3-ի հիմքով պլանավորվում էր թողարկել 2019 թվականին[10][11]։

2010 թվականին Դետրոյթի միջազգային ավտոսրահում ներկայացվել է Tesla Roadster-ի հոբելյանական նմուշը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ թողարկվել է Tesla Roadster-ի 1000 օրինակ։ 1000-րդ Tesla Roadster-ը առանձնանում է յուրահատուկ ինտերիերով։ Այն արժե 175 հազար դոլար, և մեքենայի վաճառքից ստացված գումարը օգտագործվում է բարեգործական նպատակներով[12]։ 2018 թվականի փետրվարի 6-ին Իլոն Մասկի անձնական Tesla Roadster-ը ուղարկվել է տիեզերք՝ որպես SpaceX ընկերության կողմից ստեղծված «Falcon Heavy» կրորղ հրթիռի օգտակար բեռ[13][14]։ Tesla Roadster-ը առաջին սերիական ավտոմեքենան էր տիեզերքում․ Մինչ այդ ուղարկվել է միայն 3 հատուկ մշաված լուսնային ավտոմեքենա[15]։

Tesla Model S[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ընդունվել է Tesla-ի նոր, ավելի էժան մոդելի՝ Tesla Model S-ի շուրջ 1000 նախապատվեր[6]։ Այն ներկայացվում է որպես սովորական ավտոմեքենայի փոխարինող, ունի ակումլյատորի՝ առանց լիցքավորման 257, 418 և 483 կմ վազքի ընտրության հնարավորություն։ Մինչև 100 կմ/ժ արագությունը հավաքում է 5-6 վայրկյանում, ակումլյատորը լիցքավորվում է մինչև 75 % 45 րոպեում։ Model S-ի արժեքը շուրջ 2 անգամ ցածր է և կազմում է 49 հազար դոլար՝ ԱՄՆ կառավարության հարկերը ներառյալ։ Արտադրությունը պլանավորվում էր 2010 թվականի վերջին։

Brabus[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերի 29-ին Brabus արհեստանոցը ներկայացրել է ռոդսթերի ավարտուն տարբերակը։ Նոր մոդելի հիմնական առանձնաահատկությունը «շրջապատող աղմուկի գեներատորն» էր։ Դրա շնորհիվ մեքենան ուներ V8 շարժիչով մեքենայի կամ մրցավազքային մոդելի ձայն։ Հասանելի էին նաև Beam և Warp մտացածին ձայները։ Ձայնի ինտենսիվությունը և ուժգնությունը կարգավորվում է ավտոմատ կերպով՝ կախված արագությունից։ Ռոդսթերն ունի 19 դյույմանոց դիսկեր, սպիտակ է, սրահը սև և սպիտակ է՝ կաշվի, զամշի և ալյումինի հատվածներով[16]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Damon Lavrinc (2011 թ․ դեկտեմբերի 16). «This is the last Tesla Roadster». Autoblog Green. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. Bortzfield, Bill (2011 թ․ դեկտեմբերի 23). «First Coast Gears: Tesla celebrates "Final 5" Roadsters, attention now turns to Model S». First Coast News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  3. «TESLA FINALLY TURNS A PROFIT». Wired. 2009 թ․ հուլիսի 8.
  4. 125 миль в час, «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին. Tesla Motors — performance specs(անգլ.)
  5. We have begun regular production of the Tesla Roadster(անգլ.)
  6. 6,0 6,1 Tesla Delivers 700th Vehicle, Closes New $82.5M Round
  7. «Электросуперкар Tesla Motors». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Farewell Roadster: Tesla Will Stop Taking Orders for its Iconic EV in Two Months». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին.
  9. «Увеличенный запас хода Тесла Roadster 3.0». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  10. «В сети появилась свежая информация о Tesla Roadster второго поколения». UINCAR. 10.08.2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Ballaban, Michael (2015 թ․ հուլիսի 17). «The Tesla Model S Just Got Upgraded to LUDICROUS SPEED». Jalopnik.
  12. Артем Терехов (15 января 2010). «Электросуперкар Tesla Roadster отмечает юбилей». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 17 января 2010-ին.
  13. «SpaceX запустила в космос ракету Falcon Heavy с кабриолетом Tesla». Русская служба Би-би-си. 2018 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  14. Mark Matousek (2018 թ․ փետրվարի 6). «http://www.businessinsider.com/why-elon-musk-is-launching-tesla-roadster-into-space-2018-2». Business Insider. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  15. Kyle Hyatt (2018 թ․ փետրվարի 6). «Elon Musk's Tesla Roadster is a little late to the space car party». CNET.
  16. «Ателье Brabus занялось тюнингом электромобилей». Лента.ру. 14 ноября 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 17 января 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]