THEY.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
THEY.
THEY. performing.jpg
Դուետը 2016 թվականի նոյեմբերին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ, փոփ, ռոք[1][2]
Գործունեություն2015-ներկա
ԼեյբլMind of a Genius Records, Warner Bros. Records
ԿապվածԲրայսոն Թիլեր
Կայքunofficialthey.com
Անդամներ
Դանթե Ջոնս
Դրյու Լավ
THEY. Վիքիպահեստում

THEY., ամերիկյան R&B դուետ, որի անդամներն են Դանթե Ջոնսը (անգլ.՝ Dante Jones) և Դրյու Լավը (անգլ.՝ Drew Love):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015: Դուետի ստեղծում և «Nü Religion»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանթե Ջոնսը ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, իսկ Դրյու Լավը ծնվել է մայրաքաղաք Վաշինգտոնում[3]։ Նրանք դուետը ստեղծել են 2015 թվականին Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[4]։ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին դուետը թողարկեց իր առաջին «Nü Religion» անվանումը կրող մինի ալբոմը[5]։ Երեք երգ ներառող մինի ալբոմը դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից[2][6][7]։ Դուետի անդամները նշել են, որ մինի ալբոմը ձայնագրելու ընթացքում նրանք ոգեշնչվել են Taking Back Sunday-ի, New Edition-ի, Babyface-ի և Կուրտ Քոբեյնի երաժշտությունից[8]։ 2015 թվականի հոկտեմբերի 22-ին դուետը Zhu-ի և Սքրիլլեքսի հետ համատեղ թողարկեցին «Working for It» սինգլը[9], որը ավստրալական ARIA Charts հիթ շքերթում զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը[10]։

2016: Շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սկզբին դուետը շրջագայությունների մեկնեց ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի հետ, որի նպատակն էր գովազդել Թիլերի «Trapsoul» ալբոմը[11]։ 2016 թվականի ամռանը դուետը թողարկեց իր «Say When» և «Deep End» սինգլները[12][13], որոնք հորիզոնականներ զբաղեցրեցին «Billboard»-ի Twitter Emerging Artists հիթ շքերթում[14]։ Օգոստոսի 8-ին «The Guardian» թերթը դուետին ներկայացրեց իր «Շաբաթվա նոր դուետ» էջում[15]։ Նույն տարվա հոկտեմբերին դուետը նաև ընդգրկվեց «Complex» ամսագրի կազմած «2016 թվականի լավագույն նոր երաժիշտները Ամերիկայում» ցանկում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «THEY. Talk The 1975 & Blurring The Line Between Rock, R&B & Rap»։ MTV։ Սեպտեմբերի 15, 2016։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  2. 2,0 2,1 «This New Duo Out of L.A. Just Got a Major Co-Sign By Ebro»։ BET։ Հոկտեմբերի 14, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  3. «The Break Presents: They.»։ XXL։ Հուլիսի 8, 2016։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  4. «THEY. – Nü Religion [EP Stream]»։ OnSMASH։ Հոկտեմբերի 14, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  5. «Nü Religion - Single by THEY.»։ iTunes։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  6. «Thank Us Later: Stream THEY’s ‘Nü Religion’ EP»։ Vibe։ Հոկտեմբերի 19, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  7. «Stream They.’s Debut EP»։ XXL։ Հոկտեմբերի 15, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  8. «Stream THEY.’s Debut EP, Nu Religion»։ The Fader։ Հոկտեմբերի 13, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  9. «Hear Zhu and Skrillex's Edgy Collaboration, 'Working for It'»։ Rolling Stone։ Հոկտեմբերի 22, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  10. «Discography Skrillex»։ australian-charts.com։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  11. «Bryson Tiller Announces "Trap Soul" Tour»։ HotNewHipHop։ Դեկտեմբերի 16, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  12. «Say When - Single by THEY.»։ iTunes։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  13. «Deep End - Single by THEY.»։ iTunes։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  14. «They. - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-21-ին։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  15. «New band of the week: THEY. (No 114) – meditative rock for the Drake generation»։ The Guardian։ Օգոստոսի 8, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 
  16. «Best New Musicians - THEY. - Los Angeles - R&B»։ Complex։ Հոկտեմբերի 5, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]