Բրայսոն Թիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրայսոն Թիլեր
Bryson Tiller August 2018.jpg
Թիլերն 2018 թվականի օգոստոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBryson Tiller
Ի ծնե անունԲրայսոն Ջուան Թիլեր[1]
Նաև հայտնի է որպեսBryson Tiller
Ծնվել էհունվարի 2, 1993 (27 տարեկան)
Լուիսվիլ, Կենտուկի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, ռեփեր
Գործունեություն2011-ներկա
ԼեյբլRCA Records
ԿրթությունԻրըքոյ ավագ դպրոց
Կայքtrapsoul.com
Bryson Tiller Վիքիպահեստում

Բրայսոն Ջուան Թիլեր (անգլ.՝ Bryson Djuan Tiller, հունվարի 2, 1993(1993-01-02), Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր։ Կարիերան սկսել է 2011 թվականին՝ թողարկելով «Killer Instinct Vol.1» միքսթեյպը: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2015 թվականին` «Don't» սինգլի շնորհիվ, որի հաջողության արդյունքում ստորագրեց պայմանագիր RCA Records լեյբլի հետ և թողարկեց իր առաջին` «Trapsoul» ալբոմը։ Ալբոմի «Exchange» սինգլը նույնպես հաջողություն ունեցավ և առաջադրվեց Գրեմմիի:

2016 թվականին Թիլերին հանձնվեց Լուիսվիլ քաղաքի բանալին մայոր Գրեգ Ֆիշերի կողմից: Նույն տարում նա ստացավ «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ» մրցանակները BET Awards մրցանակաբաշխությունում: 2017 թվականի մայիսին վաճառքի դուրս եկավ Թիլերի երկրորդ՝ «True to Self» ալբոմը, որն գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը: 2017 թվականին Թիլերը նաև իր մասնակցությունն ունեցավ DJ Khaled-ի «Wild Thoughts» հիթ սինգլնում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայսոն Ջուան Թիլերը ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում[2][3]: Նրա մայրը մահացել է, երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո նրան և իր կրտսեր եղբորը մեծացրել է տատը[4]: Թիլերն հաճախել է Լուիսվիլի Իրըքոյ ավագ դպրոց[5], իսկ 15 տարեկանից սկսել է երգել և ռեփ կարդալ[6]: Նա իր առաջին միքսթեյպը` «Killer Instinct Vol.1», թողարկել է 2011 թվականին` երբ դեռ սովորում էր դպրոցում[7]: 2013 թվականին դստեր` Հարլիի ծնունդից հետո, նա սկսեց աշխատել Papa John's արագ սննդի սպասարկման կենտրոնում և UPS առաքման սերվիսում, որպեսզի կարողանար պահել իր նորածին երեխային[8][9]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2016: «Trapsoul» և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլերն 2016 թվականին:

2014 թվականի հոկտեմբերին Թիլերն SoundCloud-ում տեղադրեց իր դեբյուտային «Don't» սինգլը, որն ամիսների ընթացքում մի քանի միլիոն լսում հավաքեց[10]: 2015 թվականին ապրիլին Թիլերն ստորագրեց պայմանագիր RCA Records ձայնագրման լեյբլի հետ[10]: Այդ երգի շնորհիվ նրան նկատեցին նաև պրոդյուսեր Թիմբալենդը և ռեփեր Դրեյքը. վերջինս նրան առաջարակել էր իր OVO Sound ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրել, սակայն նա մերժել էր[11][12]: «Don't» Երգի համար նկարահանվեց տեսահոլովակ, իսկ ամիսների հետո այն բարձրացավ մինչև 13-րդ հորիզոնական Billboard Hot 100 հիթ շքերթում[13]: Երգի իրենց ռեմիքս տարբերակները ներկայացրեցին այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Քեյ Քեմփը, Միլա Ջեյը, Սևին Սթրիթերը, D.R.A.M.-ը և WSTRN-ը[14][15]:

2015 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվեց Թիլերի առաջին` «Trapsoul» ալբոմը, որն առաջին շաբաթում ունեցավ 22,000 օրինակի վաճառք և արժանացավ երաժշտական քննադատների բարձր գնահատականին, որոնցից ոմանք այն համարեցին տարվա լավագույն ալբոմներից մեկը[16][17][18]: Այն Billboard 200 հիթ շքերթ մտավ 11-րդ հորիզոնականով[19], իսկ ավելի ուշ բարձրացավ 8-րդ հորիզոնական[20]: Ալբոմի «Exchange» և «Sorry Not Sorry» սինգլները Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեցին համապատասխանաբար 26-րդ և 67-րդ հորիզոնականները[13]: Ալբոմի «Rambo» երգի մասին իր Թվիթթերի էջում գրեց Ռեմբոյի կերպարը մարմնավորած Սիլվեստր Ստալոնեն[21], իսկ երգիչ The Weeknd-ը թողարկեց երգի իր ռեմիքս տարբերակը[22]:

Թիլերն 2016 թվականի հուլիսին Stavernfestivalen փառատոնի ժամանակ:

Ալբոմը գովազդելու նպատակով 2016 թվականի հունվարին Թիլերն սկսեց համերգային շրջագայություն, որի բացը կատարում էր THEY. դուետը[23]: Երկու ամիս անց՝ մարտի 12-ին, Լուիսվիլ քաղաքի մայոր Գրեգ Ֆիշերը Թիլերին հանձնեց քաղաքի բանալի՝ ի նշան հարգանքի և սիրո[24]: Մայիսին նա առաջին անգամ կենդանի ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ կատարելով «Exchange» երգը «Ուշ գիշեր Սեթ Մեյերսի հետ» (անգլ.՝ Late Night with Seth Meyers) հաղորդման շրջանակներում[25]: Հունիսին նա ելույթ ունեցավ BET Awards մրցանակաբաշխությունում, որտեղ նաև ստացավ «Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ» մրցանակները[26]: 2016 թվականի ընթացքում նա նաև իր մասնակցությունն ունեցավ DJ Khaled-ի «Major Key» ալբոմի «Ima Be Alright» երգում[27], և ռեփեր Թրևիս Սքոթի «Birds in the Trap Sing McKnight» ալբոմի «First Take» երգում[28]:

2017-2018: «True to Self»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին «Forbes» ամսագիրը Թիլերին ընդգրկեց «30 Under 30» ցանկում, որում ընդգրկվում են այն արտիստները, ովքեր մեծ հաջողության են հասել նախքան 30 տարեկան դառնալը[29]: Նույն ամսում Թիլերն հայտարարեց, որ աշխատում է իր երկրորդ՝ «True to Self» կոչվող ալբոմի վրա[30]: Այն նախատեսված էր թողարկել 2017 թվականի հունիսին, սակայն թողարկվեց մեկ ամիս շուտ՝ մայիսի 26-ին և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[31][32]: Ալբոմի «Somethin Tells Me» և «Run Me Dry» երգերը թողարկվեցին որպես սինգլ, սակայն չունեցան մեծ հաջողություն[33][34]:

2017 թվականի հունիսին DJ Khaled-ը ներկայացրեց իր «Grateful» ալբոմի «Wild Thoughts» սինգլը, որը կատարում են Թիլերն ու երգչուհի Ռիհաննան[35]: Այդ երգը դարձավ միջազգային հիթ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[13]: Նույն տարվա օգոստոսին Թիլերnն ու երգչուհի Ջազմին Սալիվանը թողարկեցին «Insecure» սինգլը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է[36]: 2018 թվականի հունվարին Թիլերը ելույթ ունեցավ Գրեմմի մրցանակաբաշխությունում՝ կատարելով «Wild Thoughts» երգը Ռիհաննայի և DJ Khaled-ի հետ[37]:

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչող արտիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմարիոնը (ձախ) և The-Dream-ը (աջ) Թիլերին ամենաշատը ոգեշնչած երգիչներն են:

Թիլերի ամենամեծ կուռքը երգիչ Օմարիոնն է[38], ում առաջին ալբոմը լսելուց հետո նա սկսել է ավելի լուրջ վերաբերվել երգեցողությանը[39]: Դպրոցական տարիներին ոգեշնչվելով երգիչ The-Dream-ի ալբոմներից` նա սկսել է երգեր գրել և ցանկացել դառնալ երգահան[39]: Թիլերին ոգեշնչող արտիստների թվին են պատկանում նաև Ար Քելլին, Լիլ Ուեյնը, Քրիս Բրաունը, Դրեյքը, Ջեյ Զին, The Notorious B.I.G.-ը, Մերի Ջեյ Բլայջը, Աշերը, Բիյոնսեն, Ջազմին Սալիվանը և Ռիհաննան[40][4][38]:

Երաժշտական ոճ և հանրային կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլերի երաժշտությունը R&B և հիփ հոփ ժանրերի խառնուրդ է: Նա բացի երգելուց նաև ռեփ է կարդում, քանի որ ըստ նրա` շատ բաներ կարողանում է արտահայտել միայն ռեփի միջոցով[41]: Լրագրողները նրա երաժշտական ոճը համեմատել են Ջերեմայի, Դրեյքի, Թորի Լեյնզի և PartyNextDoor-ի հետ[39][42]: «True to Self» ալբոմի ձայնագրման ընթացքում Թիլերը ունեցել է դեպրեսիա, որը, ըստ նրա, կարելի է նկատել ալբոմի երգերում, ինչն էլ իր հերթին հանդիսացել է վաճառքի ցածր ցուցանիշի պատճառ[43]:

Թիլերը հրաժարվում է վիդեո հարցազրույցներ տալուց, որը բացատրում է նրանով, որ ցանկանում է «ստվերային կերպար», և «հավանաբար երբեք» էլ տեսախցիկի առաջ հարցազրույց չի տա[44]: Ըստ «The Ringer» կայքի լրագրող Ջասթին Չերիթիի` լիարժեք հանրային կերպար լինելու բացակայությունը Թիլերի «ամենասիրվող որակներից է»[45]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Trapsoul»
«True to Self»
  • Թողարկված։ Մայիսի 26, 2017
  • Լեյբլ։ RCA Records
  • Ֆորմատ։ CD, թվային ներբեռնում

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Killer Instinct Vol.1»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 31, 2011
  • Լեյբլ։ ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

American Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[46] Լավագույն սոուլ/R&B ալբոմ «Trapsoul» Առաջադրված
Լավագույն սոուլ/R&B երգ «Don't» Առաջադրված
Լավագույն սոուլ/R&B արտիստ Առաջադրված
ASCAP Rhythm & Soul Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[47] Լավագույն R&B/հիփ հոփ երգեր «Don't» Հաղթանակ
«Exchange» Հաղթանակ
«Sorry Not Sorry» Հաղթանակ
BET Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[26] Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ Հաղթանակ
Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
Տարվա տեսահոլովակ «Don't» Առաջադրված
Հեռուստադիտողի ընտրություն Առաջադրված
2018[48] Լավագույն համագործակցություն «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Հաղթանակ
BET Hip Hop Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[49] Լավագույն նոր հիփ հոփ արտիստ Առաջադրված
2017[50] Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Լավագույն համատեղ տեսահոլովակ Հաղթանակ
Billboard Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[51] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Լավագույն R&B արտիստ Առաջադրված
Լավագույն R&B ալբոմ «Trapsoul» Առաջադրված
2018[52] Լավագույն R&B երգ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
BMI R&B/Hip-Hop Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[53] Լավագույն R&B/հիփ հոփ 35 երգեր «Don't» Հաղթանակ
«Exchange» Հաղթանակ
2018[54] «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Հաղթանակ
BMI Pop Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2018[55] Տարվա լավագույն 35 երգեր «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Հաղթանակ
Grammy Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[56] Լավագույն R&B երգ «Exchange» Առաջադրված
iHeartRadio Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[57] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Լավագույն նոր R&B արտիստ Հաղթանակ
Տարվա R&B արտիստ Առաջադրված
Տարվա R&B երգ «Exchange» Առաջադրված
2018[58] Տարվա երգ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Լավագույն համագործակցություն Առաջադրված
Տարվա հիփ հոփ երգ Հաղթանակ
Kentucky Urban Entertainment Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[59] Ստատիկ Մեյջորի անվան մրցանակ Հաղթանակ
MOBO Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[60] Լավագույն միջազգային արտիստ Առաջադրված
MTV Europe Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2017[61] Լավագույն երգ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
MTV Video Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[62] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Տղամարդու լավագույն տեսահոլովակ «Don't» Առաջադրված
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ Առաջադրված
2017[63] Տարվա լավագույն տեսահոլովակ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Լավագույն համատեղ տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն արտ ռեժիսուրա Առաջադրված
MTV Video Music Awards Japan
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[64] Լավագույն R&B տեսահոլովակ «Don't» Առաջադրված
NAACP Image Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2018[65] Լավագույն քնթեմփրի երգ «Insecure» (Ջազմին Սալիվանի հետ) Առաջադրված
Soul Train Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016[66] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Լավագույն R&B/սոուլ տղամարդ արտիստ Առաջադրված
Տարվա ալբոմ «Trapsoul» Առաջադրված
Տարվա երգ «Don't» Առաջադրված
2017[67] Լավագույն R&B/սոուլ տղամարդ արտիստ Առաջադրված
Տարվա տեսահոլովակ «Wild Thoughts» (DJ Khaled-ի և Ռիհաննայի հետ) Առաջադրված
Տարվա լավագույն հիփ հոփ երգ Առաջադրված
Տարվա երգ Առաջադրված
Լավագույն պարային կատարում Առաջադրված
Լավագույն համագործակցություն Հաղթանակ
Լավագույն համագործակցություն «Insecure» (Ջազմին Սալիվանի հետ) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «U.S. Public Records Index»։ Family Search։ Վերցված է Մարտի 30, 2016 
  2. «Music Artist Bryson Tiller Breaking the Music Scene»։ Her Campus։ Նոյեմբերի 23, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 9, 2015 
  3. «Bryson Tiller Facts: 18 Things You Need To Know About The 'Don't' Singer»։ Capital XTRA։ Վերցված է Մարտի 8, 2016 
  4. 4,0 4,1 «Bryson Tiller»։ RCA Records։ Վերցված է Դեկտեմբերի 25, 2015 
  5. «Rap artist Bryson Tiller surprises JCPS students»։ WHAS-TV։ Մարտի 14, 2016։ Վերցված է Հուլիսի 17, 2016 
  6. «WHO’S NEXT: Bryson Tiller»։ Good*Fella Media։ Հունիսի 24, 2015։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  7. «Bryson Tiller - Killer Instinct Vol.1 Hosted by Dj E-Dub Mixtape»։ DatPiff։ Վերցված է Դեկտեմբերի 9, 2015 
  8. «Bryson Tiller Cracks the Code to Success With ‘Trapsoul’»։ XXL։ Հունվարի 7, 2016։ Վերցված է Մարտի 8, 2016 
  9. «Bryson Tiller Opens Up About 'TRAPSOUL' Album, Sleeping in His Car and Inspiration From Kanye West [EXCLUSIVE INTERVIEW]»։ The BoomBox։ Հոկտեմբերի 5, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 25, 2015 
  10. 10,0 10,1 «Bryson Tiller: Drake, Apple Music and the Making of a Trap-Soul Star»։ Rolling Stone։ Հոկտեմբերի 30, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 9, 2015 
  11. «We Now Know Why Timbaland Passed On Bryson Tiller: He Found “THEY.”»։ LifeDaily։ Հոկտեմբերի 16, 2015։ Վերցված է Մարտի 30, 2016 
  12. «Bryson Tiller Interview On Passing On Signing To Drake’s OVO Sound»։ HipHopDX։ Հոկտեմբերի 12, 2015։ Վերցված է Մարտի 8, 2016 
  13. 13,0 13,1 13,2 «Bryson Tiller»։ Billboard։ Վերցված է Սեպտեմբերի 17, 2018 
  14. «Bryson Tiller's "Don't" Gets Remixed by D.R.A.M. [STREAM]»։ STASHED։ Հունվարի 4, 2016։ Վերցված է Մարտի 8, 2016 
  15. «Bryson Tiller Recruits WSTRN For Official Remix Of 'Don't'»։ MTV։ Մարտի 8, 2016։ Վերցված է Ապրիլի 17, 2016 
  16. «Watch Bryson Tiller's “Sorry Not Sorry” Video»։ The Source։ Հոկտեմբերի 14, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 9, 2015 
  17. «The Best Albums of 2015»։ Complex։ Դեկտեմբերի 1, 2015։ Վերցված է Մարտի 9, 2016 
  18. «Our 10 Favorite Albums of 2015»։ The Root։ Դեկտեմբերի 15, 2015։ Վերցված է Մարտի 9, 2016 
  19. «Top 200 Albums»։ Billboard։ Վերցված է Մարտի 9, 2016 
  20. «Bryson Tiller Chart history»։ Billboard։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2018 
  21. «Bryson Tiller Gets Props from Sylvester Stallone for New Song ‘Rambo’»։ The BoomBox։ Հոկտեմբերի 2, 2015։ Վերցված է Ապրիլի 5, 2016 
  22. «Hear the Weeknd's Bold Remix of Bryson Tiller's 'Rambo'»։ Rolling Stone։ Մարտի 31, 2016։ Վերցված է Ապրիլի 5, 2016 
  23. «Bryson Tiller Announces 'Trapsoul' Tour»։ Rap-Up։ Դեկտեմբերի 16, 2015։ Վերցված է Հունվարի 10, 2016 
  24. «Bryson Tiller Got the Key to Louisville and an Official Day!»։ Music Times։ Մարտի 14, 2015։ Վերցված է Մարտի 18, 2016 
  25. «Bryson Tiller Makes Network TV Debut on 'Late Night With Seth Myers'»։ The Source։ Մայիսի 24, 2016։ Վերցված է Մայիսի 28, 2016 
  26. 26,0 26,1 «Bryson Tiller Performs at BET Awards»։ Rap-Up։ Հունիսի 27, 2016։ Վերցված է Հունիսի 26, 2016 
  27. «DJ Khaled Details Major Key Tracklist Featuring Kanye, Jay Z, Drake, Future, Kendrick Lamar, More»։ Pitchfork։ Հուլիսի 23, 2016։ Վերցված է Հուլիսի 28, 2016 
  28. «Travi$ Scott's 'Birds in the Trap Sing McKnight' Album Is Finally Here»։ Complex։ Սեպտեմբերի 2, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 2, 2016 
  29. «Desiigner, G-Eazy, Logic & Lil Yachty Named To Forbes' "30 Under 30" List»։ HipHopDX։ Հունվարի 3, 2017։ Վերցված է Նոյեմբերի 17, 2017 
  30. «Bryson Tiller Announces New Album 'True to Self'»։ Rap-Up։ Հունվարի 18, 2017։ Վերցված է Մայիսի 27, 2017 
  31. «Bryson Tiller Drops ‘True to Self’ Album a Month Early»։ XXL։ Մայիսի 26, 2017։ Վերցված է Մայիսի 27, 2017 
  32. «Bryson Tiller Notches His First No. 1 Album on Billboard 200 Chart With 'True to Self'»։ Billboard։ Հունիսի 4, 2017։ Վերցված է Հունիսի 20, 2017 
  33. «Bryson Tiller - Somethin Tells Me»։ HotNewHipHop։ Մայիսի 11, 2017։ Վերցված է Մարտի 18, 2018 
  34. «Top 40 Rhythmic Future Releases»։ All Access։ Վերցված է Մարտի 18, 2018 
  35. «DJ Khaled reveals details of 'humongous' Rihanna collab, 'Wild Thoughts'»։ Entertainment Weekly։ Հունիսի 15, 2017։ Վերցված է Հունիսի 20, 2017 
  36. «New Music: Jazmine Sullivan & Bryson Tiller – 'Insecure'»։ Rap-Up։ Օգոստոսի 4, 2017։ Վերցված է Նոյեմբերի 17, 2017 
  37. «Watch DJ Khaled, Rihanna & Bryson Tiller Perform 'Wild Thoughts' at the 2018 Grammys»։ Billboard։ Հունվարի 28, 2018։ Վերցված է Մարտի 18, 2018 
  38. 38,0 38,1 «The Cosign: 7 Things You Should Know About Bryson Tiller»։ Vibe։ Օգոստոսի 17, 2015։ Վերցված է Հունվարի 10, 2016 
  39. 39,0 39,1 39,2 «The Break Presents: Bryson Tiller»։ XXL։ Սեպտեմբերի 4, 2015։ Վերցված է Հունվարի 10, 2016 
  40. «Bryson Tiller names his TOP 10 inspirations, Rihanna vs. Beyoncé | Interview MalcolmMusic»։ MalcolmMusic YouTube։ Հունիսի 21, 2017։ Վերցված է Նոյեմբերի 6, 2017 
  41. «Bryson Tiller Is One of the Most Exciting New Voices In R&B»։ Paper։ Հունվարի 13, 2016։ Վերցված է Մարտի 9, 2016 
  42. «Bryson Tiller on Getting Co-Signs from Drake, His “T R A P S O U L” Album»։ DJBooth։ Վերցված է Հունվարի 10, 2016 
  43. «Bryson Tiller Cites Depression as Cause For Low 'True to Self' Sales: 'We Didn't Do That Great Because of It'»։ Billboard։ Մայիսի 7, 2018։ Վերցված է Սեպտեմբերի 17, 2018 
  44. «Bryson Tiller Says He'll Probably Never Do A Video Interview»։ HotNewHipHop։ Մայիսի 15, 2017։ Վերցված է Սեպտեմբերի 17, 2018 
  45. «Every R&B Artist Wants to Sound Like Bryson Tiller»։ The Ringer։ Մայիսի 31, 2017։ Վերցված է Սեպտեմբերի 17, 2018 
  46. «Drake Sets Record with 13 2016 American Music Awards Nominations; Rihanna Second with Seven»։ Billboard։ Հոկտեմբերի 10, 2016։ Վերցված է Նոյեմբերի 20, 2016 
  47. «2017 ASCAP Rhythm & Soul Music Awards»։ ASCAP։ Հունիսի 22, 2017։ Վերցված է Ապրիլի 26, 2018 
  48. «Kendrick Lamar, Cardi B & Migos Among 2018 BET Awards Winners»։ HipHopDX։ Հունիսի 24, 2018։ Վերցված է Սեպտեմբերի 17, 2018 
  49. «Here Are the Nominees for BET's 2016 Hip-Hop Awards»։ Complex։ Օգոստոսի 18, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 18, 2016 
  50. «Kendrick Lamar, DJ Khaled, & Cardi B Lead BET Hip-Hop Awards 2017 Nominees»։ Rap-Up։ Սեպտեմբերի 14, 2017։ Վերցված է Հոկտեմբերի 15, 2017 
  51. «Billboard Music Awards 2016: Complete Winners List»։ Billboard։ Մայիսի 22, 2016։ Վերցված է Մայիսի 23, 2016 
  52. «Here Are All the Winners From the 2018 Billboard Music Awards»։ Billboard։ Մայիսի 20, 2018։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2018 
  53. «Patti LaBelle Named BMI Icon at the 2017 BMI R&B/Hip-Hop Awards»։ Broadcast Music, Inc.։ Սեպտեմբերի 1, 2017։ Վերցված է Սեպտեմբերի 17, 2018 
  54. «Superstar Janet Jackson Named BMI Icon at The 2018 BMI R&B/Hip-Hop Awards»։ Broadcast Music, Inc.։ Ogwstwsi 31, 2018։ Վերցված է Սեպտեմբերի 17, 2018 
  55. «Mark Ronson Receives the BMI Champion Award at the 66th BMI Pop Awards»։ Broadcast Music, Inc.։ May 8, 2018։ Վերցված է August 31, 2018 
  56. «Here Is the Complete List of Nominees for the 2017 Grammys»։ Billboard։ Դեկտեմբերի 6, 2016։ Վերցված է Ապրիլի 7, 2017 
  57. «Here's The Complete List Of #iHeartAwards Winners»։ iHeartRadio։ Մարտի 5, 2017։ Վերցված է Ապրիլի 7, 2017 
  58. «iHeartRadio Music Award Winners 2018: Complete List»։ Billboard։ Մարտի 11, 2017։ Վերցված է Մարտի 16, 2018 
  59. «Kentucky Urban Entertainment Awards honors industry favorites»։ WAVE։ Վերցված է Օգոստոսի 29, 2016 
  60. «MOBO Awards 2016 nominations announced: Find out who made the shortlist»։ Glasgow Live։ Սեպտեմբերի 21, 2016։ Վերցված է Նոյեմբերի 6, 2016 
  61. «MTV EMAs: Taylor Swift Leads Nominations»։ The Hollywood Reporter։ Հոկտեմբերի 4, 2017։ Վերցված է Նոյեմբերի 14, 2017 
  62. «Beyonce, Adele Lead 2016 VMA Nominations»։ Hollywood Reporter։ Հուլիսի 26, 2016։ Վերցված է Օգոստոսի 29, 2016 
  63. «VMAs: Kendrick Lamar Tops Nominations as MTV Continues to Eliminate Gendered Categories»։ The Hollywood Reporter։ Հուլիսի 25, 2017։ Վերցված է Հոկտեմբերի 15, 2017 
  64. «Nominees Announced for the MTV Video Music Awards Japan 2016»։ ARAMA Japan։ Սեպտեմբերի 1, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 9, 2016 
  65. «2018 NAACP Image Award Winners: Complete List»։ The Hollywood Reporter։ Հունվարի 14, 2018։ Վերցված է Փետրվարի 3, 2018 
  66. «Drake Leads Soul Train Awards 2016 Nominations»։ Rap-Up։ Հոկտեմբերի 12, 2016։ Վերցված է Նոյեմբերի 27, 2016 
  67. «Solange, Bruno Mars Lead 2017 Soul Train Awards Nominations»։ Billboard։ Հոկտեմբերի 17, 2017։ Վերցված է Դեկտեմբերի 5, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]