Supreme

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Supreme»
Ռոբի Ուիլյամսի սինգլը
«Sing When You’re Winning» ալբոմից
Թողարկված11 դեկտեմբերի, 2000
ՖորմատCD-սինգլ
Ձայնագրված2000
Ժանրփոփ
Տևողություն4:15
ԼեյբլChrysalis Records
ՊրոդյուսերԳայ Չեմբերս
Ռոբի Ուիլյամսի սինգլների ժամանակագրություն
«Kids»
(2000)
«Supreme»
(2000)
«United»
(2000)

Supreme (հայերեն՝ Մեծ սեր, հավերժ սեր), Ռոբի Ուիլյամսի երգը՝ թողարկված 2000 թվականին և Sing When You’re Winning ձայնասկավառակի երրորդ սինգլը։ Ներառում է Գլորիա Գեյնորի «I Will Survive» երգի ինտերպոլացիաները։ Ուիլյամսն ասում էր, որ երբ նա ճանապարհորդում էր Շվեյցարիայով և ավելի ու ավելի էր մոտենում նոր հազարամյակին, զբոսաշրջիկները, ինչ լեզվով էլ նրանք չխոսեին, ողջ ընթացքում երգում էին այս երգի բառերը։ Լարային գործիքներով հատվածները կատարել է Ֆրանսուա դե Ռուբեն։ Երգը դարձել է լեհական Londyńczycy սերիալի հիմնական երաժշտական թեման։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը կոչվում էր «Ջենթլմենների մրցավազք» և ինչ-որ առումով հարգանքի տուրք է Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Ջեքի Ստյուարտին։ Երգիչը պատկերում է Բոբ Ուիլյամսին՝ հորինված կերպարի, որը ցանկանում էր հաղթել 1970 թվականի աշխարհի առաջնությունը։ Ուիլյամսը վթարի է ենթարկվում, բայց շատ կար ժամանակահատվածում կարողանում է վերականգնվել։ Սակայն վերջին հաշվով նա կորցնում է իր տիտղոսը և հաղթելու հույսը, երբ հենց մրցավազքի սկզբում փորլուծություն է ունենում, իսկ հետո նա չի կարողանում սկսել մրցարշավը այն պատճառով, որ իր մենեջերը անիմաստ սխալ է թույլ տալիս, և Ուիլյամսը փակված է մնում իր կցասայլում. մենեջերը համոզված էր, որ այն դատարկ է։

Մրցարշավի հաղթողի տիտղոսի համար մղվող պայքարը գործնականում կատարելապես ներկայացնելու համար Ռոբի Ուիլյամսի հետ նկարահանած դրվագները համակարգչային տեխնոլոգիաների միջոցով միացրել են Ջեքի Ստյուարտի վավերագրական ֆիլմի դրվագների հետ։ Տեսահոլովակում կիրառված է առանձնացման տեխնիկան, ինչը հաճախ կարելի է տեսնել 1960-70-ական թվականների տեսահոլովակներում։ Ռոբի Ուիլյամսի մասնակցությամբ դրվագները ներկայացված են դեղնավուն գույնով, որպեսզի ամեն ինչ մոտ լինի բնականին, ինչպես Ջեքի Ստյուարտի մասնակցությամբ իրական դրվագները։ Հոլովակում օգտագործվում են նաև թերթերի կեղծ էջեր՝ կեղծ վերնագրերով, որպեսզի կարողանան բացահայտել պատմության ողջ էությունը։

Հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը մեծ հաջողություն է բերել Ռոբի Ուիլյամսին։ Այն հայտնվել է այնպիսի երկրների լավագույն տասնյակներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նոր Զելանդիան և այլն։ Երգը ձայնագրվլ է նաև ֆրանսերեն տարբերակով և թողարկվել Ֆրանսիայում՝ ստանալով SNEP։

Քավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական McFly խմբի «I Need A Woman» երգը՝ 2010 թվականի «Above The Noise» ձայնասկավառակից, ներառում է «Supreme» երգի սեմփլները։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

UK CD1

  1. "Supreme" – 4։15
  2. "Don't Do Love" – 4։56
  3. "Come Take Me Over" – 4։13

UK CD2

  1. "Supreme" – 4։15
  2. "United" – 5։56
  3. "Supreme" (ձայնագրված կենդանի տարբերակը Մանչեսթեր Արենայում) – 4։18
  4. "Supreme" (նկարահանված կենդանի տարբերակը Մանչեսթեր Արենայում) – 4։08

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2000-2001) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[1] 14
Ավստրիա Ö3 Austria Top 75[2] 3
Բելգիա Ultratop Flanders[3] 29
Բելգիա Ultratop Wallonia[4] 4
Denmark (Hitlisten)[5] 8
Ֆինլանդիա Suomen virallinen lista[6] 16
Ֆրանսիա SNEP[7] 12
Գերմանիա Media Control AG[8] 14
IRMA[9]
Italy (FIMI)[10] 4
Նիդերլանդներ Dutch Top 40[11] 8
Նիդերլանդներ Mega Single Top 100[12] 16
Նոր Զելանդիա RIANZ[13] 3
Նորվեգիա VG-lista[14] 11
Poland (Polish Singles Chart)[15] 1
Շոտլանդիա Scottish Singles Top 40[16] 4
Շվեդիա Sverigetopplistan[17] 14
Շվեյցարիա Schweizer Hitparade[18] 4
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[19] 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian-charts.com — Robbie Williams — Supreme. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  2. Robbie Williams — Supreme Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  3. Ultratop.be — Robbie Williams — Supreme (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  4. Ultratop.be — Robbie Williams — Supreme (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  5. «ROBBIE WILLIAMS»։ artisteschartsventes.blogspot.fr 
  6. Finnishcharts.com — Robbie Williams — Supreme. Finland’s Official List
  7. Lescharts.com — Robbie Williams — Supreme (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  8. Robbie Williams - Supreme (գերմ.). Charts.de. Media Control.
  9. "The Irish Charts – Search Results – Supreme". Irish Singles Chart.
  10. Hung Steffen։ «italiancharts.com - Robbie Williams - Supreme»։ italiancharts.com 
  11. Nederlandse Top 40 - week 4, 2001 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  12. Dutchcharts.nl — Robbie Williams — Supreme (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  13. Charts.org.nz — Robbie Williams — Supreme. Top 40 Singles. Hung Medien.
  14. Norwegiancharts.com — Robbie Williams — Supreme. VG-lista. Hung Medien.
  15. «Nielsen Music Control»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-17-ին 
  16. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  17. Swedishcharts.com — Robbie Williams — Supreme. Singles Top 60. Hung Medien.
  18. Robbie Williams — Supreme swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  19. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]