Super Mario Maker 2
Super Mario Maker 2 | |
---|---|
![]() | |
Մշակող | Nintendo Entertainment Planning & Development[1] |
Հրատարակիչ | Նինթենդո |
Դիստրիբյուտոր | Nintendo eShop |
Միջերեսի լեզու | ճապոներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, հոլանդերեն, իտալերեն, ռուսերեն, չինարեն և կորեերեն |
Պրոդյոսեր | Տակաշի Տեցուկա |
Սերիայի մաս | Super Mario Maker? և Super Mario |
Թողարկման թվական | հունիսի 28, 2019[1] |
Պլատֆորմներ | Nintendo Switch[1] |
Վերջին տարբերակ | 3.0.2 (նոյեմբերի 14, 2022)[2] |
Ժանր | պլատֆորմեր և level editor? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[1] և բազմակառավարելի խաղ[1] |
PEGI | PEGI 3 |
USK | USK 0[3] |
ESRB | բոլորի համար[4] |
Կրիչ | խաղարկային քարթրիջ, թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | Joy-Con controllers?, գեյմփադ, թաչսքրին և Nintendo Switch Pro Controller?[1] |
Պաշտոնական կայք | supermariomaker.nintendo.com, supermariomaker.nintendo.com/fr/(ֆր.) և supermariomaker.nintendo.com/es/(իսպ.) |
Super Mario Maker 2, համակարգչային պլատֆորմերային խաղ մշակված Nintendo կազմակերպության կողմից։ Եվ թողարկվել է որպես բացառիկ Nintendo Switch-ի համար 2019 թվականի հուլիսի 28-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիչ արքայադստեր ամրոցը քանդվել էր և Մարիոն կատաում է Տոադի և այլ հերոսների առաջադրանքները, դրանով վաստակելով գումար, քանդված ամրոցը վերակառուցելու համար։
Խաղը բաղկացած է ավելի քան 100 փուլից [5], որոնք կարելի է խմբագրել, որն էլ հեշտցնում է խաղի ընթացքը կամ դրա միջոցով կարելի է գտնել թաքնված առարկաներ։
Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղը իրենից ներկայացնում է կողքի-շարժվող պլատֆորմեր, որտեղ խաղացողին հնարավորություն է տրված փոփոխել և սեղծել սեփական փուլեր Super Mario խաղաշարքից, և հետո կիսվել դրանցով Համացանցում։ Սկզբնական շրջանում խաղացղները հնարվորություն ունեին գնահատելու և թերագնահատելու այլ խաղացողների կողմից ստեղծված փուլերը, ինչպես նաև թողնել մեկնաբանություն։ Այսպիսի գործողությունը ազդում են փուլի վիճակագրության վրա և ցույց տալիս մշակման վիճակագրությունը։ Առաջին ամսվա ընթացքում խաղացողների կողմից ստեղծվել և հրապարակվել է ավելի քան 4 միլլիոն փուլ[6]։
Խաղացողին հասանելի են բոլոր ոճի փուլերը Super Mario Maker-ից Wii U-ի համար և նոր ոճ՝ հիմնված Super Mario 3D World-ի վրա, որում ավելացած են 3D էլեմենտներ։ Ինչպես նաև հասանելի են նոր թեմատիկ ոճեր՝ անապատ, ձյուն, անտառ, երկինք և գիշեր, որոնք յուրօրինակ կերպով ազդում են խաղի ֆիզիկաի վրա և ավելացնում են նոր էլեմենտներ։
Խմբարիչում ավելացել են բազմաթիվ նոր առարկաներ, թշնամիներ և պլատֆորմներ[7]։ Առաջինը Super Mario Maker հայտնվեց սյուժետային ռեժիմը[8]։
Խաղի նոր ռեժիմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիո մարաթոն, խաղացողը պետք է անցնի անվերջ փուլեր, որոնք ստեղծված են այլ խաղացողների կողմից։ Սկզբից խաղացողին տրվում է 5 սիրտ, խաղացողը կարող է նոր կյանք վերցնել խաղի ընթացքում։ Երբ կյանքերը ավարտվում են, ավարտվում է նաև մարթոնը, իսկ արդյունքը գրանցվում է խաղացողի վիճակագրության մեջ։
Այս ռեժիմը ունի բարդության 4 աստիճան՝ հեշտ, սովորական, բարդ և մասնագետ։ Սրանից ամեն մեկը ունի իր վիճակագրությունը։ Փուլի բարդությունը որոշվում է, փուլի հաղթահարման աստիճանով։
Միասին, խաղին մասնակցում են 4 խաղացող, որոնք կատարում են տարատեսակ առաջադրանքներ կամ ուղղակի անցնում են փուլը արագության հաշվին։ Փուլը համարվում հաղթած, եթե 4-ից մեկը հասնում է ավարտին։
Այս ռեժիմը նույնպես ունի բարդության 4 աստիճան, որը ընտրվում է քվեարկության միջոցով։
Միջադեպ, չորս խաղացող պայքարում են միմյանց դեմ և հաղթող ճանաչվում է այն խաղացողը, ով առաջինն է հասնում վերջնագծին։ Այս փուլը ունի առաջնորդների աղյուսակ։
Փախուստ նինձիայից, խաղացողը պետք է արագ անցնի փուլը, պայքարելով նինձինաների հետ, որոնք այլ խաղացողներին հոգիներն են։ Փուլի հաղթահարումից հետո ցույց է տրվում համաշխարհային վարկանշային գրաֆիկը և նրա տեղ այդ գրֆիկում։ Ռեժիմը ավելացել է 2․0․0 թարմացման ժամանակ։
Թարմացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտմբերի 2-ին թողարկվեց նոր թարմացում, որ թույլ է տալիս խաղալ «Միասին» և «Միջադեպ» ռեժիմները ընկերների հետ, ինչպես նաև անցել պաշտոնական դիզայներների կողմից թողարկած փուլերը [9]։
2019 թվականի դեկտեմբերի 5-ին դուրս եկավ 2.0.0 թարմացումը։ Այն ավելացնում էր The Legend of Zelda-ի թուրը, որը վերցնելով Մարիոն դառնում էր Լինկի, ով ունակ է հարձակվել թրով, կրակել նետից, կասեցնել թշնամիների հարձակումների վականով և նետել ռումբեր[10]։
Ակնարկներ և քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Metacritic կայքում Super Mario Maker 2-ը ստացել է 88 բալ 100-ից [11], 87,44% GameRankings-ում[12] և 100-ից 88 OpenCritic-ում [13]։
IGN կայքում խաղը 10-ից հավաքել է 9,5 բալ և ճանաչվել է ամենահասանելի գործիքը խաղեր մշակելու համար, որը երբևիցէ գոյություն է ունեցել[14]։ Gameinformer հրատարակությունը խաղը գնահատել է 8․75 բալլով, նշելով որ խաղը ունի պայծառ ապագա[15]։ GameSpot կայքը խաղը գնահատել է 8 բալլով 10-ից, իսկ որպես ամենակարևոր գիծ նշել է այն հնարավորությունը, որը թուլյ է տալիս դիզայներիներինմ սիրողականներին և պրոֆեսսիոնալներին ստեղծել իրենց աշխարհը[16]։ Խաղի թերություննորից միառ ժամանակ մի քանի պարբերականներ նշել են խաղի օնլայն ռեժիմի ժամանակ հաճախ հանդիպող թերությունները[16][17][18]։
Վաճառք Super Mario Maker 2 Մեծ Բրիտանիայում սկզբում զբաղեվնում էր հորիզունականը[19] և շարունակում էր պահապանել այն 2 շաբաթ շարունակ[20]։ Ճապոնիայում առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ավելի քան 196 հազար օրինակ [21]։ ԱՄՆ-ում այն դարձավ 2019 թվականի հունիս ամսվա ամենաշատ վաճառված խաղը [22]։ Ռուսաստանում առաջին օրը գնողներին տրվում էր Super Mario-ի ոճով պատրաստված ստիլուս[23]։
Համաձայն Nintendo-ի, առաջին 3 օրերի ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 2,42 միլլին օրինակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 MobyGames — 1999.
- ↑ Nintendo Support: How to Update Super Mario Maker 2 — 2022.
- ↑ https://usk.de/?s=super+mario+maker+2
- ↑ https://www.esrb.org/ratings/36228/
- ↑ Nintendo Life (2019-07-03)։ «Guide: Super Mario Maker 2 Story Mode - How To Unlock Items, Characters, Mii Outfits And More» (en-GB)։ Nintendo Life։ Վերցված է 2019-07-04
- ↑ Nintendo Life (2019-07-31)։ «Super Mario Maker 2 Players Have Already Uploaded More Than 4 Million Courses» (en-GB)։ Nintendo Life։ Վերցված է 2019-08-05
- ↑ «Everything New in Super Mario Maker 2 - IGN» (անգլերեն)։ Վերցված է 2019-07-04
- ↑ «Творите когда угодно, играйте с кем угодно, делитесь со всеми!» (ru-RU)։ Nintendo of Europe GmbH։ Վերցված է 2019-07-04
- ↑ Nintendo Россия (2019-01-01)։ «Благодаря новому обновлению играйте с друзьями онлайн в #SuperMarioMaker2! Теперь вы даже сможете проходить уровни от официальных дизайнеров из нового списка в рейтинге дизайнеров!pic.twitter.com/kNazJ0GKEh» (ռուսերեն)։ @NintendoRU։ Վերցված է 2019-10-02
- ↑ «Линк появится в обновленной версии Super Mario Maker 2»։ pluggedin.ru։ Վերցված է 2019-12-15
- ↑ «Super Mario Maker 2» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2019-08-05
- ↑ «Super Mario Maker 2 for Nintendo Switch - GameRankings»։ www.gamerankings.com։ Վերցված է 2019-08-05
- ↑ «Super Mario Maker 2 for Switch Reviews» (անգլերեն)։ OpenCritic։ 2019-06-20։ Վերցված է 2019-08-05
- ↑ «Super Mario Maker 2 Review - IGN» (անգլերեն)։ Վերցված է 2019-07-04
- ↑ Kyle Hilliard։ «Super Mario Maker 2 Review – Building On Success» (անգլերեն)։ Game Informer։ Վերցված է 2019-07-04
- ↑ 16,0 16,1 «Super Mario Maker 2 Review - Make My Day» (en-US)։ GameSpot։ Վերցված է 2019-07-04
- ↑ «Super Mario Maker 2 Review» (en-CA)։ Video Chums։ 2019-07-03։ Վերցված է 2019-07-04
- ↑ «Super Mario Maker 2 Review - Review»։ Nintendo World Report։ Վերցված է 2019-07-04
- ↑ «Super Mario Maker 2 – новый лидер британского чарта продаж»։ www.gametech.ru։ Վերցված է 2019-07-04
- ↑ «Английская розница: Super Mario Maker 2 удерживает лидерство» (ru-RU)։ www.igromania.ru։ Վերցված է 2019-08-05
- ↑ «Famitsu Sales: 6/24/19 – 6/30/19 [Update]» (en-US)։ Gematsu։ 2019-07-03։ Վերցված է 2019-07-04
- ↑ «Super Mario Maker 2 стала самой продаваемой игрой июня в США» (ru-RU)։ www.igromania.ru։ Վերցված է 2019-08-05
- ↑ Автор: Eugene Asseserov (2019-06-04)։ «Nintendo подарит стилус всем игрокам, купившим Super Mario Maker 2 для Nintendo Switch в первый день продаж» (ռուսերեն)։ IGN Russia։ Վերցված է 2019-07-04