School for Social Entrepreneurs

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

School for Social Entrepreneurs (Սոցիալական ձեռնարկատերերի դպրոց), ուսումնական հաստատություն, որը մասնագետներ է պատրաստում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի համար։ Հիմնադրվել է 1997 թվականին, Լոնդոնում, սոցիալական ձեռնարկատիրության գաղափարախոս Մայքլ Յանգի կողմից[1], Էյչ-Էս-Բի-Սի ընկերության, Esmée Fairbairn Foundation հիմնադրամի և Բարեգործական վիճակախաղերի ազգային խորհրդի նվիրատվությունների շնորհիվ[2]։ Ուսանողների առաջին հավաքագրումը իրականացվել է 1998 թվականին[2]։

Մասնաճյուղեր ունի բրիտանական կոմսություններում` Կոռնուոլում, Դևոնում, Հեմփշիրում, Սուֆֆոլկում, Ուեսթ Միդլենդսում, Յորքշիրում, Լիվերպուլ, Լոնդոն քաղաքներում և Շոտլանդիայում[2]։ Բացի դրանից, մասնաճյուղեր ունի Ավստրալիայում (Մելբուռնում և Սիդնեյում, բացվել են 2008 թվականին), Կանադայում (Օնտարիո, բացվել է 2012 թվականին) և Իռլանդիայում (Դուբլին, բացվել է 2014 թվականին)[3]։

Դպրոցն զբաղվում է մասնագետների պատրաստմամբ ու զարգացմամբ, որոնք պատրաստ են իրենց ստեղծագործական, մտավոր ու ձեռնարկչատիրական կարողություններն օգտագործել հասարակության սոցիալական բարեկեցության ապահովման համար։ Հաստատության շրջանավարտների գործունեության հիմնական ուղղություններն են աշխատող սոցիալական բիզնես մոդելների ստեղծումը, ինչպես նաև` նոր բարեգործական կազմակերպությունների հիմնումը[4]։

Հաստատության ուսումնական ծրագրերի կոնցեպցիան շեշտը դնում է ինչպես ուսանողների ձեռնարկատիրական որակների զարգացման, այնպես էլ` բիզնեսի գործունեության կազմակերպչական, այդ թվում և` իրավական հարցերի ուսուցման վրա[4]։

Համագործակցությունն այնպիսի խոշոր բիզնես-կառույցների հետ, ինչպիսիք են Lloyds Banking Group-ը[5] և The Big Lottery Fund-ը[6], թույլ են տալիս հաստատությանը դրամաշնորհներ հատկացնել առավել հաջողակ շրջանավարտներին ու շարունակել նոր մասնաճյուղեր բացել աշխարհի նոր քաղաքներում։

Հիմնական ուսուցման հետ SSE-ն անց է կացնում սոցիալական ձեռնարկատերերի որակավորման բարձրացման դասընթացներ, դասախոսություններ է կազմակերպում լայն շրջանակի հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են սոցիալական բիզնեսին, օրինակ` առաջնորդության, շուկայում կայունության, ձեռներակատիրության հոգեբանության վերաբերյալ[4]։

Բացման օրվանից մինչև 2015 թվականը դպրոցի բոլոր մասնաճյուղերում ուսուցում են անցել մոտավորապես 1300 մասնագետներ[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Great Southern Star/School for social entrepreneurs opens in Regent Park
  2. 2,0 2,1 2,2 2,3 The story of the SSE Արխիվացված 2015-05-18 Wayback Machine
  3. School for Social Entrepreneurs — Midlands (SSE Midlands) Արխիվացված 2015-05-18 Wayback Machine
  4. 4,0 4,1 4,2 The Guardian / Social enterprise training — the facts
  5. «Lloyds Bank backs social entrepreneurs». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  6. Big Lottery invests in School for social entrepreneurs Արխիվացված 2015-05-18 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]