Samsung Galaxy Store

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Samsung Galaxy Store
Տեսակկայք և ծրագրային ապահովում
Հիմնադրված է2009
Վայրհամացանց
Կայքsamsung.com/global/galaxy/apps/galaxy-store/

Samsung Galaxy Store (այժմ Galaxy Apps), բջջային ծրագրային ապահովման օնլայն-խանութ, որը ստեղծել է Samsung Electronics ընկերությունը: Օնլայն խանութի աշխատանքի մեկնարկը եղել է 2009 թվականի սեպտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում [1][2] և Ասիայի որոշ երկրներում: 2011 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ այն հասանելի է եղել 121 երկրներում և պարունակել է ավելի քան 40 հազար ծրագրեր[3][4]:


Կախված երկրից Samsung Apps հասանելի է bada, Symbian (համակարգի հետ աջակցությունը դադարեցվել է 2010 թվականի դեկտեմբերի 31-ին ), Windows Mobile և Android[3][5] համակարգերում: Բացի ծրագրային ապահովումից Samsung Apps-ում կան բազմազան կոնտենտներ սմարթֆոնների և բջջային հեռախոսների համար, Java ME համակարգի աջակցությամբ: Բացի բջջային սարքերից Samsung Apps-ը, որպես Samsung Apps TV ծառայություն մեկնարկել է հեռուստացույցներում և Samsung[6] տնային կինոթատրոններում: Ծառայության օգտատերերը կարող են գնել կամ ներբեռնել տարբեր բնույթի զվարճալի ծրագրեր: Ծառայության գովազդային կարգախոսը «Spice up your mobile life!»[7], հայերեն հնչում է այսպես «Լցրեք ձեր բջջային կյանքը համեմունքներով»:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Mobile Applications[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի աշնանը բջջային ծրագրեր մշակողների համար թողարկվել է Samsung Mobile Innovator ծրագիրը: Այն սկսել է աշխատել բետա ռեժիմում հոկտեմբերի 1-ից, իսկ հոկտեմբերի 22-ից պաշտոնապես ներկայացվել է Smartphone Show ցուցահանդեսում: Սկզբում միակ համակարգը, որին աջակցել է եղել է Symbian համակարգը[8]:

2009 թվականի հունվարի 29-ին Սամսունգը PocketGear գործընկերոջ հետ համատեղ Samsung Mobile Innovator օնլայն-խանութը և Samsung Mobile Applications-ը թողարկել է բետա ռեժիմում[9][10]: Խանութը հասանելի է եղել միայն համացանցում Մեծ Բրիտանիայի տարածքում Symbian և Windows Mobile համակարգերում[11][12]: 2009 թվականի փետրվարի 16-ին MWC 2009 ժամանակ Սամսունգը պաշտոնապես հայտարարել է Samsung Mobile Innovator և Samsung Mobile Applications առցանց խանութի ընդլայնման մասին, որոնք նախատեսված են եղել Java ME և Windows Mobile համակարգերի համար[13]: Մարտի 13-ին մշակողների համար գործարկվել է պորտալի չինական տարբերակը, իսկ օգոստոսի 19-ին ավելացվել է Java ME համակարգի աջակցությունը: 2009 թվականի երրորդ եռամսյակում օնլայն խանութը հասանելի է եղել մի քանի եվրոպական երկրներում[12][14]: 2011 թվականին Samsung Mobile Applications խանութի գործառույթը չեղյալ է համարվել հօգուտ Samsung Apps-ի:

Samsung Apps[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի համար Samsung Electronics ընկերությունը թողարկել է նոր առցանց խանութ Samsung Apps (Samsung Application Store), որն գործարկվել է Windows Mobile և Symbian համակարգերում[2][15]: 2010 թվականի հունվարի 7-ին CES 2010 ցուցահանդեսում Samsung Apps պաշտոնապես ներկայացվել է, որպես բազմապրոֆիլ ծրագրային ապահովման խանութ[16]: 2010 թվականի մարտի 9-ին Samsung Electronics-ը հայտարարել է Samsung Apps (Samsung Apps TV) թողարկման մասին, որը պետք է օգտագործվեր հեռուստացույցներում և տնային կինոթատրոններում[17][18]:

2010 թվականին ներկայացվել էր առաջին սմարթֆոնը bada համակարգի ղեկավարմամբ, որի միջոցովել տարածվել է Samsung Apps[19]: Նաև ներկայացվել է Android և Java ME համակարգերում: 2010 թվականի դեկտեմբերի 31-ին դադարեցվել է Symbian համակարգի հետ համագործակցությունը[20][21]:

2011 թվականի սեպտեմբերի 15-ին ծրագրեր մշակողների համար ներկայացվել էր In-App Purchase SDK իրացնող մեխանիզմը: Ինչպես նաև խանութում հայտնվել էր ծրագրերի թեստավորման նոր ձևեր Try’n Play և Rent’n Play:

2012 թվականի մարտի 27-ին Սամսունգը թարմացրել է իր օնլայն խանութը՝ մեծացնելով արագությունը և աշխատանքի կայունությունը[22]:

2012 թվականին հայտարարվել էր միջազգային Samsung Smart App Challenge 2012 մրցույթը բջջային ծրագրեր մշակողների շրջանում, որի արդյունքում 80 հաղթողները կիսում էին մրցանակային ֆոնդը, 4.080 միլիոն դոլարը[23][24]:

2013 թվականի մրցույթը անցկացվել էր հունիսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը[25] ընկած ժամանակահատվածում: 10 ֆինալիստները կիսում էին մրցանակային ֆոնդը, որը կազմել էր 800 000 դոլար: Հաղթած մասնակցին բացի բարձր վարձատրությունից, Սամսունգը խոստանում էր նաև ծրագրերի վենչուրային ֆինանսավորում[26]:

Samsung Apps TV[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Apps TV համարվում է Smart TV բաղկացուցիչ մասը[27]: Խանութը պարունակում է ծրագրեր, խաղեր և ծառայություններ, որոնք բաժանված են համապատասխան կատեգորիաների, ինչպիսիք են տեսանյութ, սպորտ, նորաձև, ինֆորմացիոն և այլն[28][29][30]:

Խանութի աճի տեմպերը հասել են տպավորիչ ցուցանիշների: 2011 թվականի մայիսի 23-ի դրությամբ Samsung Apps TV կատալոգներում համալրվել է ավելի քան 500 ծրագրեր, բեռնումների թիվը գերազանցել է 5 միլիոնը[31]: 2011 թվականի սեպտեմբերի սկզբին կատալոգում արդեն կար 900 ծրագիր, իսկ բեռնումների թիվը գրեթե հասել էր 10 միլիոնի[32]: 2012 թվականի հունվարի վերջին իր պահեստում ունեցել է ավելի քան 1400 հասանելի ծրագրեր[30]:

Իր ծրագրերի զարգացումը խթանելու համար ընկերությունը անցկացրել է բազմաթիվ միջոցառումներ՝ Free the TV Challenge, որը անցկացվել է 2010[33] և 2011[30][32] թվականներին: 2012 թվականին հուլիսի 12-ին ընկերությունը հայտնել է, որ ժամանակակից հեռուստացույցների վրա, որոնք կառավարվում են ժեստերի օգնությամբ կտեղադրվի ամբողջ աշխարհին հայտնի Angry Birds խաղը[34][35]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Samsung Application Store for Europe Available from September 14th» (անգլերեն)։ SlashPhone.com։ 2009-08-31։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  2. 2,0 2,1 «Samsung запустил магазин приложений в Европе» (ռուսերեն)։ Mobile-review.com։ 2009-09-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-14 
  3. 3,0 3,1 «Магазин приложений Samsung Apps отмечает два года с момента появления в России» (ռուսերեն)։ Samsung։ 2012-02-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-14 
  4. «Онлайн-магазин Samsung Apps отмечает двухлетие и предлагает новые возможности» (ռուսերեն)։ Samsung։ 2011-09-21։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-14 
  5. «SAMSUNG Developers» (անգլերեն)։ samsungmobile.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-14 
  6. «FAQ: What is Samsung Apps?» (անգլերեն)։ Samsung։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-14 
  7. «Samsung Apps Banner» (JPEGwww.samsung.com (անգլերեն)։ Samsung Electronics Co., Ltd։ 2010-05-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-14 
  8. «For Developers Only! Samsung Mobile Innovator Launched» (անգլերեն)։ symbian-freak.com։ 2008-10-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-14 
  9. «Samsung launches its app store! Web-only for now?» (անգլերեն)։ intomobile.com։ 2009-02-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  10. «Samsung представляет новую открытую мобильную платформу Samsung Bada» (ռուսերեն)։ procontent.ru։ 2009-11-19։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  11. «Samsung launches online app store» (անգլերեն)։ CNET։ 2009-10-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  12. 12,0 12,1 «Samsung goes the Symbian route with mobile application warehouse» (անգլերեն)։ gomonews.com։ 2009-07-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  13. «Samsung Mobile Innovator launches Windows Mobile and Java developer programs» (անգլերեն)։ developer.samsung.com։ 2009-02-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  14. «Samsung Mobile Application Store Coming to Europe» (անգլերեն)։ PCWorld.com։ 2009-07-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  15. «Магазину Samsung Apps исполнилось 2 года» (ռուսերեն)։ mobi.ru։ 2011-09-20։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  16. «Samsung Apps: TV and mobile app store launched!» (անգլերեն)։ electricpig.co.uk։ 2010-01-07։ Վերցված է 2012-05-15 
  17. «Samsung Officially Announces First Ever Application Store For TVs, Blu-ray Players, and Home Theater Systems» (անգլերեն)։ BusinessWire.com։ 2010-03-09։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  18. «Samsung BADA Developer Day Russia пройдет в рамках MobileMonday St.Petersburg 29 марта» (ռուսերեն)։ procontent.ru։ 2010-03-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  19. «Samsung представила новую мобильную платформу bada 2.0» (ռուսերեն)։ Ferra.ru։ 2011-08-31։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  20. «Samsung отказывается от Symbian в пользу своей ОС Bada» (ռուսերեն)։ 3DNews Daily Digital Digest։ 2009-11-11։ Վերցված է 2012-05-15 
  21. «Платформы: Samsung официально отказался от Symbian» (ռուսերեն)։ RroTV.ua։ 2010-10-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  22. «Samsung Apps обновился до версии 1.1.75» (ռուսերեն)։ 1smartphone.ru։ 2012-03-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  23. «Samsung Smart App Challenge 2012» (անգլերեն)։ xda-developers.com։ 2012-05-10։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-22 
  24. «Samsung объявляет о начале "Samsung Smart App Challenge 2012" – всемирного конкурса разработчиков мобильных приложений» (ռուսերեն)։ 4pda.ru։ 2012-05-21։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-22 
  25. «SAMSUNG SMART APP CHALLENGE 2013» (կորեերեն)։ developer.samsung.com։ 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-24-ին։ Վերցված է 2013-05-24 
  26. «Samsung Announces Smart App Challenge 2013» (անգլերեն)։ PCtechMag.com։ 2013-05-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-24-ին։ Վերցված է 2013-05-24 
  27. «Телевизоры Samsung Smart TV — что это?» (ռուսերեն)։ AVGold.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  28. «Обзор Samsung Smart Hub, умной половины телевизора» (ռուսերեն)։ Ferra.ru։ 2011-09-20։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  29. «Smart TV. Телевизоры становятся умнее» (ռուսերեն)։ ITC.ua։ 2011-07-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  30. 30,0 30,1 30,2 «Samsung Apps становится самой популярной платформой Smart TV среди потребителей, поставщиков контента и разработчиков» (ռուսերեն)։ TV-Smart.ru։ 2012-01-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-22 
  31. «Число загрузок приложений для телевизоров из онлайн-магазина Samsung Apps достигло отметки в 5 миллионов» (ռուսերեն)։ Samsung։ 2011-05-23։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-15 
  32. 32,0 32,1 «Samsung TV apps downloads near 10 million» (անգլերեն)։ CNET։ 2011-09-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-22 
  33. «Samsung tries to woo TV app developers» (անգլերեն)։ CNET։ 2010-08-31։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-05-22 
  34. «Play Angry Birds with gesture controls on Samsung Angry Birds later this month» (անգլերեն)։ pocketgamer.co.uk։ 2012-07-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-07-13 
  35. «Теперь поиграть в Angry Birds можно и на Samsung Smart TV» (ռուսերեն)։ 4pda.ru։ 2012-07-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-07-13