Samsung Galaxy Store

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Samsung Galaxy Appsից)
Samsung Galaxy Store
Изображение логотипа
Տեսակկայք, ծրագրային ապահովում, digital distribution platform?, ծրագրերի խանութ, թվային բաշխում, Փաթեթների կառավարման համակարգ, վկայագրված ծրագրային ապահովում և utility software?
Հիմնադրված է2009
Կայքgalaxystore.samsung.com(անգլ.)

Samsung Galaxy Store (այժմ Galaxy Apps), բջջային ծրագրային ապահովման օնլայն-խանութ, որը ստեղծել է Samsung Electronics ընկերությունը։ Օնլայն խանութի աշխատանքի մեկնարկը եղել է 2009 թվականի սեպտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում[1][2] և Ասիայի որոշ երկրներում։ 2011 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ այն հասանելի է եղել 121 երկրներում և պարունակել է ավելի քան 40 հազար ծրագրեր[3][4]։

Կախված երկրից Samsung Apps հասանելի է bada, Symbian (համակարգի հետ աջակցությունը դադարեցվել է 2010 թվականի դեկտեմբերի 31-ին ), Windows Mobile և Android[3][5] համակարգերում։ Բացի ծրագրային ապահովումից Samsung Apps-ում կան բազմազան կոնտենտներ սմարթֆոնների և բջջային հեռախոսների համար, Java ME համակարգի աջակցությամբ։ Բացի բջջային սարքերից Samsung Apps-ը, որպես Samsung Apps TV ծառայություն մեկնարկել է հեռուստացույցներում և Samsung[6] տնային կինոթատրոններում։ Ծառայության օգտատերերը կարող են գնել կամ ներբեռնել տարբեր բնույթի զվարճալի ծրագրեր։ Ծառայության գովազդային կարգախոսը «Spice up your mobile life!»[7], հայերեն հնչում է այսպես «Լցրեք ձեր բջջային կյանքը համեմունքներով»։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Mobile Applications[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի աշնանը բջջային ծրագրեր մշակողների համար թողարկվել է Samsung Mobile Innovator ծրագիրը։ Այն սկսել է աշխատել բետա ռեժիմում հոկտեմբերի 1-ից, իսկ հոկտեմբերի 22-ից պաշտոնապես ներկայացվել է Smartphone Show ցուցահանդեսում։ Սկզբում միակ համակարգը, որին աջակցել է եղել է Symbian համակարգը[8]։

2009 թվականի հունվարի 29-ին Սամսունգը PocketGear գործընկերոջ հետ համատեղ Samsung Mobile Innovator օնլայն-խանութը և Samsung Mobile Applications-ը թողարկել է բետա ռեժիմում[9][10]։ Խանութը հասանելի է եղել միայն համացանցում Մեծ Բրիտանիայի տարածքում Symbian և Windows Mobile համակարգերում[11][12]։ 2009 թվականի փետրվարի 16-ին MWC 2009 ժամանակ Սամսունգը պաշտոնապես հայտարարել է Samsung Mobile Innovator և Samsung Mobile Applications առցանց խանութի ընդլայնման մասին, որոնք նախատեսված են եղել Java ME և Windows Mobile համակարգերի համար[13]։ Մարտի 13-ին մշակողների համար գործարկվել է պորտալի չինական տարբերակը, իսկ օգոստոսի 19-ին ավելացվել է Java ME համակարգի աջակցությունը։ 2009 թվականի երրորդ եռամսյակում օնլայն խանութը հասանելի է եղել մի քանի եվրոպական երկրներում[12][14]։ 2011 թվականին Samsung Mobile Applications խանութի գործառույթը չեղյալ է համարվել հօգուտ Samsung Apps-ի։

Samsung Apps[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի համար Samsung Electronics ընկերությունը թողարկել է նոր առցանց խանութ Samsung Apps (Samsung Application Store), որն գործարկվել է Windows Mobile և Symbian համակարգերում[2][15]։ 2010 թվականի հունվարի 7-ին CES 2010 ցուցահանդեսում Samsung Apps պաշտոնապես ներկայացվել է, որպես բազմապրոֆիլ ծրագրային ապահովման խանութ[16]։ 2010 թվականի մարտի 9-ին Samsung Electronics-ը հայտարարել է Samsung Apps (Samsung Apps TV) թողարկման մասին, որը պետք է օգտագործվեր հեռուստացույցներում և տնային կինոթատրոններում[17][18]։

2010 թվականին ներկայացվել էր առաջին սմարթֆոնը bada համակարգի ղեկավարմամբ, որի միջոցովել տարածվել է Samsung Apps[19]: Նաև ներկայացվել է Android և Java ME համակարգերում։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին դադարեցվել է Symbian համակարգի հետ համագործակցությունը[20][21]։

2011 թվականի սեպտեմբերի 15-ին ծրագրեր մշակողների համար ներկայացվել էր In-App Purchase SDK իրացնող մեխանիզմը։ Ինչպես նաև խանութում հայտնվել էր ծրագրերի թեստավորման նոր ձևեր Try’n Play և Rent’n Play:

2012 թվականի մարտի 27-ին Սամսունգը թարմացրել է իր օնլայն խանութը՝ մեծացնելով արագությունը և աշխատանքի կայունությունը[22]։

2012 թվականին հայտարարվել էր միջազգային Samsung Smart App Challenge 2012 մրցույթը բջջային ծրագրեր մշակողների շրջանում, որի արդյունքում 80 հաղթողները կիսում էին մրցանակային ֆոնդը, 4.080 միլիոն դոլարը[23][24]։

2013 թվականի մրցույթը անցկացվել էր հունիսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը[25] ընկած ժամանակահատվածում։ 10 ֆինալիստները կիսում էին մրցանակային ֆոնդը, որը կազմել էր 800 000 դոլար։ Հաղթած մասնակցին բացի բարձր վարձատրությունից, Սամսունգը խոստանում էր նաև ծրագրերի վենչուրային ֆինանսավորում[26]։

Samsung Apps TV[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Apps TV համարվում է Smart TV բաղկացուցիչ մասը[27]։ Խանութը պարունակում է ծրագրեր, խաղեր և ծառայություններ, որոնք բաժանված են համապատասխան կատեգորիաների, ինչպիսիք են տեսանյութ, սպորտ, նորաձև, ինֆորմացիոն և այլն[28][29][30]։

Խանութի աճի տեմպերը հասել են տպավորիչ ցուցանիշների։ 2011 թվականի մայիսի 23-ի դրությամբ Samsung Apps TV կատալոգներում համալրվել է ավելի քան 500 ծրագրեր, բեռնումների թիվը գերազանցել է 5 միլիոնը[31]։ 2011 թվականի սեպտեմբերի սկզբին կատալոգում արդեն կար 900 ծրագիր, իսկ բեռնումների թիվը գրեթե հասել էր 10 միլիոնի[32]։ 2012 թվականի հունվարի վերջին իր պահեստում ունեցել է ավելի քան 1400 հասանելի ծրագրեր[30]։

Իր ծրագրերի զարգացումը խթանելու համար ընկերությունը անցկացրել է բազմաթիվ միջոցառումներ՝ Free the TV Challenge, որը անցկացվել է 2010[33] և 2011[30][32] թվականներին։ 2012 թվականին հուլիսի 12-ին ընկերությունը հայտնել է, որ ժամանակակից հեռուստացույցների վրա, որոնք կառավարվում են ժեստերի օգնությամբ կտեղադրվի ամբողջ աշխարհին հայտնի Angry Birds խաղը[34][35]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Samsung Application Store for Europe Available from September 14th» (անգլերեն). SlashPhone.com — Samsung Application Store будет доступен с 14 сентября 2009 года. 2009 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 «Samsung запустил магазин приложений в Европе» (ռուսերեն). Mobile-review.com — Сервис покупки приложений Samsung Apps доступен для европейских пользователей. 2009 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  3. 3,0 3,1 «Магазин приложений Samsung Apps отмечает два года с момента появления в России» (ռուսերեն). Samsung — Магазином пользуются потребители в 122 странах мира. 2012 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  4. «Онлайн-магазин Samsung Apps отмечает двухлетие и предлагает новые возможности» (ռուսերեն). Samsung — Обновленный Samsung Apps содержит более 40 тыс. приложений. 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  5. «SAMSUNG Developers» (անգլերեն). samsungmobile.com — Разработка приложений под различные операционные системы. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  6. «FAQ: What is Samsung Apps?» (անգլերեն). Samsung — Что ещё может Samsung Apps. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  7. «Samsung Apps Banner» (JPEG). www.samsung.com (անգլերեն). Samsung Electronics Co., Ltd. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  8. «For Developers Only! Samsung Mobile Innovator Launched» (անգլերեն). symbian-freak.com — Портал компании Samsung для разработчиков платформы Symbian S60 вышел из бета-тестирования и официально запущен на выставке Symbian смартфонов. 2008 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  9. «Samsung launches its app store! Web-only for now?» (անգլերեն). intomobile.com — Samsung с партнером PocketGear запустила свой магазин мобильных приложений для своих смартфонов. 2009 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  10. «Samsung представляет новую открытую мобильную платформу Samsung Bada» (ռուսերեն). procontent.ru — Samsung Application Store стал ключевым звеном экосистемы мобильных приложений. 2009 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  11. «Samsung launches online app store» (անգլերեն). CNET — Пользователи портала могут рассчитывать на первоначальный выбор из 1100 приложений, в том числе бесплатных, написанные для S60 и Windows Mobile. 2009 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  12. 12,0 12,1 «Samsung goes the Symbian route with mobile application warehouse» (անգլերեն). gomonews.com — Samsung Application Store будет запущен в октябре 2009 года. 2009 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  13. «Samsung Mobile Innovator launches Windows Mobile and Java developer programs» (անգլերեն). developer.samsung.com — С февраля 2009 года Samsung объявляет о поддержке своих устройств на базе Windows Mobile и Java. 2009 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  14. «Samsung Mobile Application Store Coming to Europe» (անգլերեն). PCWorld.com — Samsung планирует запустить Mobile Application Store в Европе в третьем квартале 2009 года. 2009 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  15. «Магазину Samsung Apps исполнилось 2 года» (ռուսերեն). mobi.ru — В сентябре 2009 года Samsung запустила собственный магазин приложений Samsung Apps. 2011 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  16. «Samsung Apps: TV and mobile app store launched!» (անգլերեն). electricpig.co.uk — На выставке CES 2010 в Лас-Вегасе Samsung представила новый магазин приложений для мобильных телефонов и телевизоров - Samsung Apps. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  17. «Samsung Officially Announces First Ever Application Store For TVs, Blu-ray Players, and Home Theater Systems» (անգլերեն). BusinessWire.com — Samsung официально объявляет о первом в истории онлайн-магазине Application Store для телевизоров, Blu-Ray проигрывателей и домашних кинотеатров. 2010 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  18. «Samsung BADA Developer Day Russia пройдет в рамках MobileMonday St.Petersburg 29 марта» (ռուսերեն). procontent.ru — На мероприятии MobileMonday расскажут о новой платформе для смартфонов Samsung Mobile - BADA и о запуске Samsung Apps (нового сервиса загрузки приложений для смартфонов Samsung). 2010 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  19. «Samsung представила новую мобильную платформу bada 2.0» (ռուսերեն). Ferra.ru — Samsung Apps уже доказал свою популярность с момента запуска первого bada-смартфона. 2011 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  20. «Samsung отказывается от Symbian в пользу своей ОС Bada» (ռուսերեն). 3DNews Daily Digital Digest — Компания Samsung Electronics продолжит выпуск смартфонов на базе Windows Mobile и Android и откажется от Symbian OS. 2009 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  21. «Платформы: Samsung официально отказался от Symbian» (ռուսերեն). RroTV.ua — Отказ от поддержки Symbian ОС состоится 31 декабря 2010 года. 2010 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  22. «Samsung Apps обновился до версии 1.1.75» (ռուսերեն). 1smartphone.ru — Произошло обновление магазина мобильного контента Samsung Apps: увеличилась скорость работы магазина и повысилась стабильность его работы. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  23. «Samsung Smart App Challenge 2012» (անգլերեն). xda-developers.com — Стартует конкурс среди разработчиков, победители будут объявлены 31 октября 2012 года. 2012 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  24. «Samsung объявляет о начале "Samsung Smart App Challenge 2012" – всемирного конкурса разработчиков мобильных приложений» (ռուսերեն). 4pda.ru — Стартует международный конкурс для разработчиков мобильных приложений. 2012 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  25. «SAMSUNG SMART APP CHALLENGE 2013» (կորեերեն). developer.samsung.com — 10 победителей получат $ 800 000 призовых денег и право на получение инвестиций от Samsung. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  26. «Samsung Announces Smart App Challenge 2013» (անգլերեն). PCtechMag.com — Победившим участникам, помимо высокого денежного вознаграждения, Samsung обещает венчурное финансирование приложений. 2013 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  27. «Телевизоры Samsung Smart TV — что это?» (ռուսերեն). AVGold.ru — Важное нововведение - Smart Hub объединяет все приложения на экране телевизора для удобного использования. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  28. «Обзор Samsung Smart Hub, умной половины телевизора» (ռուսերեն). Ferra.ru — Обзор сервиса Smart Hub от Samsung в России. 2011 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  29. «Smart TV. Телевизоры становятся умнее» (ռուսերեն). ITC.ua — Samsung Smart TV. Smart Hub предоставляет простой доступ к медиаконтенту. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  30. 30,0 30,1 30,2 «Samsung Apps становится самой популярной платформой Smart TV среди потребителей, поставщиков контента и разработчиков» (ռուսերեն). TV-Smart.ru — Планы Samsung Apps — 15 млн. загрузок в январе 2012 года. 2012 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  31. «Число загрузок приложений для телевизоров из онлайн-магазина Samsung Apps достигло отметки в 5 миллионов» (ռուսերեն). Samsung — Сервис Samsung Apps для телевизоров преодолел рубеж в пять миллионов загрузок. 2011 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  32. 32,0 32,1 «Samsung TV apps downloads near 10 million» (անգլերեն). CNET — Загрузки приложений из Samsung TV Apps приблизились к 10 миллионам. 2011 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  33. «Samsung tries to woo TV app developers» (անգլերեն). CNET — Samsung приглашает разработчиков программного обеспечения на мероприятие, называемое Free the TV Challenge. 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  34. «Play Angry Birds with gesture controls on Samsung Angry Birds later this month» (անգլերեն). pocketgamer.co.uk — Samsung анонсировал Angry Birds на своих телевизорах с поддержкой системы жестов в следующем месяце. 2012 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  35. «Теперь поиграть в Angry Birds можно и на Samsung Smart TV» (ռուսերեն). 4pda.ru — Система жестов Samsung Interaction позволит играть в Angry Birds на телевизорах. 2012 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Samsung Apps» (ռուսերեն). Samsung — Мир мобильных приложений от Самсунг. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  • «Samsung Apps. TV + Video Apps» (ռուսերեն). Samsung — Приложения для TV и Video от Самсунг. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  • «Samsung Smart TV» (ռուսերեն). Samsung — Samsung Smart TV: интерактивный проморолик. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  • Джан Хо (ака cote_de_geneve) — Технология Samsung Smart TV объединяет телевизор и мультиформатный файловый плеер с доступом к интернет-сайтам, различным сервисам и приложениям (2011 թ․ սեպտեմբերի 20). «Обзор сервисов и приложений для Samsung Smart TV» (ռուսերեն). Хабрахабр. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  • Константин Денисенко — Платформа Smart Hub получает награду «Лучший Дизайн» за своё красивое оформления и простоту использования от ресурса Ferra (2011 թ․ սեպտեմբերի 20). «Обзор Samsung Smart Hub, умной половины телевизора» (ռուսերեն). Ferra.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.