R136a1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
R136a1
Comparison of the sizes of a red dwarf, the Sun, a B-type main sequence star, and R136a1.jpg
Ձախից աջ` Կարմիր գաճաճ, Արեգակ, Կապույտ հսկա և R136a1
Հետազոտման տվյալներ
Տեսակաստղ
Մասն էR136
ԷպոխաJ2000.0
Ուղիղ ծագում05h 38m 42,43s
Թեքում-69° 06′ 02,2″
Հեռավորություն165 000 լուսային տարի
Տեսանելի աստղային մեծություն12,77 (V)
ՀամաստեղությունՈսկե Ձկնիկ
Աստղաչափություն
Պարալաքս0,0197±0,0001
Բացարձակ աստղային մեծություն-12,5
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումWN5h[1]
Ֆիզիկական տվյալներ
Զանգված265±1 արևային զանգված
Շառավիղմոտ. 36 արևային շառավիղ[1]
Ուղեծրի էլեմենտներ
Թեքում-69° 06′ 02,2″

R136a1, աստղ R136 կոմպակտ աստղային կուտակումներում` NGC 2070 ճառագայթող միգամածության մեջ, որը գտնվում է Մեծ Մագելանյան ամպի մեջ, գիտությանը հայտնի աստղերից ամենամեծ աստղն է։ Կապույտ հիպերհսկաների շարքին է դասվում։ Անզեն աչքով աստղը 165000 լուսային տարի հեռավորությունից տեսանելի չէ, սակայն կուտակումները կարելի է գտնել սիրողական լավ աստղադիտակով հարավային կիսագնդում կամ հասարակածի մոտ։ Ինչպես նաև, աստղը հանդիսանում է ամենապայծառ աստղերից մեկը, որը 10 միլիոնից ավելի պայծառ է, քան Արեգակը:

Հայտնաբերման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 21-ին Փոլ Կրոուտերի` Շեֆիլդի համալսարանից աստղաֆիզիկայի մի պրոֆեսորի գլխավորությամբ աստղագետների մի խումբ RMC 136a աստղի միգամածության հետազոտության ժամանակ հայտնաբերեցին մի աստղ, որի զանգվածը նշանակալիորեն գերազանցում է Արեգակի զանգվածը։ Հետազոտությունները իրականացվում էին Եվրոպական հարավային VLT աստղադիտարանի աստղադիտակների օգտագործման ժամանակ։

Գիտնականները հայտնաբերել են մի քանի աստղեր, որոնց մակերևևույթի ջերմաստիճանը 40 000 Կելվինից` մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ և միլիոն անգամ ավելի պայծառ Արեգակից։ Համաձայն գոյություն ունեցող մոդելների` դրանցից որոշ աստղեր ձևավորման ժամանակ ունեցել են 150 անգամ ավելի մեծ զանգված։ Պարզվեց, որ R136a1 աստղը ամենամեծ զանգված ունեցողներից է. նրա զանգվածը կազմում է 265 արեգակնային զանգվածներ։

Նման գերծանր աստղերը հազվագյուտ են և ձևավորվում են միայն շատ խիտ աստղային կուտակումներում։ Նման աստղերի դիտարկումները պահանջում են գործիքների շատ բարձր թույլատրելի կարողություններ։

Բոնում աստղագիտության Արգելանդերի անվան ինստիտուտի աստղաֆիզիկոսները Տարանտուլի միգամածության այդ հատվածի աստղերի ձևավորման գործընթացի մոդելավորման հիման վրա ենթադրել են, որ R136a1-ը ձևավորվել է մի քանի ավելի փոքր աստղերի միաձուլման արդյունքում, որոնց զանգվածը ավելի փոքր է միայնակ աստղի զանգվածի դասական սահմանից (150 արեգակնային զանգված)։

Ֆիզիկական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայսօր անհայտ է մնում նման գերծանր աստղերի առաջացման խնդիրը. արդյո՞ք նրանք այդպիսի զանգվածով ի սկզբանե են ձևավորվել, թե՞ ձևավորվել են մի քանի փոքր աստղերից։

Այս աստղի պայծառությունը գերազանցում է Արեգակի պայծառությունը 8,7 միլիոն անգամ։ Աստղը ծնում է աստղային քամի, ինչը նրան հանգեցնում է նյութերի արագ կորստի։

8-ից 150 արեգակնային զանգված ունեցող աստղերը իրենց կենսական ցիկլի վերջում ցրվում են, ինչպես գերնոր աստղերը` թողնելով իրենց հետևից նեյտրոնային աստղ:

Իսկ եթե աստղը ավելի մեծ է, այսինքն` այն ունի 150-ից 300 աստղային զանգված, ապա այդ աստղին անվանում են հիպերնոր։ Կյանքի վերջում հիպերնոր աստղերը պայթում են, հարավային և հյուսիսային բևեռներից անջատվում է գամմա ճառագայթի լուսարձակման նեղ ճառագայթ, իսկ հիպերնոր աստղից մնում է սև խոռոչ, որն էլ մեղավոր է գամմա լուսարձակման առաջացման համար, որը մի քանի լուսային տարի հեռավորությունից կարող է ոչնչացնել իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]