Վոլֆ-Ռայեի աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սև– Տարիքի զրոյական հիմնական հաջորդականություն, կարմիր–0.4 արեգակնային զանգվածներ, կանաչ՝ 2, կապույտ՝ 15, վարդագույն՝ 60

Վոլֆ-Ռայեի աստղեր, վաղ սպեկտրային դասի աստղեր, որոնց սպեկտրներում դիտվում են լայն պայծառ գծեր։ Վոլֆ-Ռայեի աստղեր կոչվել են ֆրանսիական աստղագետներ Շարլ Վոլֆի (Ch․ Wolf) և Ժորժ Ռայեի (G․ Rayet) անուններով։ Վոլֆ-Ռայեի աստղերն ունեն մեծ զանգված (М~10М․՝ արեգակնային զանգված), բարձր լուսատվություն (L~4000L․) և ձգված մթնոլորտ։ Դրանց էֆեկտիվ ջերմաստիճանը գերազանցում է 50000 К։ Ենթադրում են, որ պայծառ գծերը ծնվում են այս տիպի աստղերի շուրջը գտնվող լայնացող գազային թաղանթներում՝ Դոպլերի էֆեկտի հետևանքով։ Այս դեպքում աստղի սպեկտրում դիտվող պայծառ շերտերի կիսալայնությունը որոշվում է թաղանթի լայնացման (նյութի արտահոսքի) արագությամբ, որը կազմում է շուրջ 1000 կմ/վրկ։ Այդ արագության և պայծառ գծերի ինտենսիվության հիման վրա հաշված աստղի զանգվածի կորուստը կազմում է 10−5—10−6 արեգակնային զանգված մեկ տարում։ Աստղից նյութի արտահոսքը չի կարող երկար շարունակվել, որից էլ բխում է Վոլֆ–Ռայեի աստղերի երիտասարդ լինելը (տարիքը չի անցնում 107 տարուց)։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Վոլֆ-Ռայեի աստղերը դիտվում են աստղասփյուռներում։ Վիճակագրական ուսումնասիրությունների համաձայն գրեթե բոլոր Վոլֆ-Ռայեի աստղերի կրկնակի աստղեր են, սակայն միշտ չէ, որ բացահայտվում է դրանց կրկնակիությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 493