Quelqu’un m’a dit (Հայերեն՝ «Ինչ-որ մեկն ինձ ասաց»), իտալա-ֆրանսիական երգչուհի, մոդել, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունիի դեբյուտային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2003 թվականին։ Որպես պրոդյուսեր հանդես է եկել երաժիշտը Լուի Բերտինյակը։ Ալբոմը գլխավորել Է Ֆրանսիայի և Բելգիայի ազգային հիթ-շքերթները, ունի պլատինե հավաստագրում Բելգիայում, Կանադայում և Շվեյցարիայում։ Ֆրանսիայում վաճառվել է ալբոմի 1,2 միլիոն օրինակ։
Quelqu’un m’a dit ալբոմը դեբյուտել է SNEP-ի անմիջապես առաջին հորիզոնականից՝ երեսունչորս շաբաթվա շարունակ գտնվելով առաջին տասնյակում։ Ալբոմը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել նաև Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Չիլիի ազգային հիթ-շքերթներում։ Ալբոմի ստեղծագործությունները ներառվել են ֆիլմերի սաունդթրեքերում՝ «Արատավոր կապեր» (2005) և «Ամռան 500 օր» (2009)։