Piper (2016)
Piper անգլ.՝ Piper | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
| Ժանր | ընտանեկան ֆիլմ |
| Ռեժիսոր | Alan Barillaro? |
| Սցենարիստ | Alan Barillaro? |
| Պրոդյուսեր | Marc Sondheimer? |
| Գործադիր պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
| Երաժշտություն | Ադրիան Բելյու |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Ընկերություն | Պիքսար և Walt Disney Pictures |
| Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
| Տևողություն | 6 րոպե |
| Թվական | հունիսի 17, 2016[1] և հունիսի 16, 2016[2] |
| Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
| Պարգևներ | |
| MPAA վարկանիշ | G[4] |
| pixar.com/piper | |
Piper, Pixar ընկերության նկարահանած կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Ալան Բարիլարոն է, նկարահանվել է 2016 թվականին[5]։
Ֆիլմը մորակտցարների ներկայացուցչի մասին է, ով սովորում է հաղթահարել հիդրոֆոբիան։ Ֆիլմի ոգեշնչումը եղել է Pixar-ի գրասենյակից ոչ հեռու, Կալիֆորնիայի Մյուիր Բիչ լողափում, որտեղ նկարիչ-մուլտիպլիկատոր Ալան Բարիլարոն նկատում է, թե ինչպես են հազարավոր թռչուններ ջրից փրկվելու համար փախչում լողափ, իսկ ալիքը գնալուց հետո կրկին վերադառնում սննդի հետևից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ ալիքը նահանջում է, մորակտցարների երամը սնունդ է հայթայթում լողափի ավազների մեջ, իսկ երբ ալիքը գալիս է, նրանք փախչում են։ Երամի մի փոքրիկ ներկայացուցիչ այնքան է ոգեշնչվում իր մայրիկով, որ որոշում է միանալ նրանց, սակայն նրան չի հաջողվում ժամանակին փախչել և ալիքից ամբողջությամբ թրջվում է։ Այդ պատահարից հետո նա սկսում է վախենալ ջրից և հրաժարվում է հեռանալ բնից։ Մի անգամ նա նկատում է խեցգետինների խմբի, որոնք ալիքի ժամանակ թաքնվում են` ավազների մեջ մտնելով։ Կրկնօրինակելով նրանց վարքը՝ թռչունը տեսնում է ստորջրյա աշխարհի գեղեցկությունը և դառնում է երամի համար հմուտ սնունդ որոնող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2017
- ↑ https://www.filmratings.com/search-results/?cn=50324
- ↑ «Piper: Meet Pixar's cutest new short-film hero — exclusive». Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին. Վերցված է 2016-11-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
