PNL (ռեփ դուետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PNL
Դուետը 2016 թվականին (ձախում՝ Էն.Օ.Էս, աջում՝ Ադեմո)
Հիմնական տվյալներ
ԵրկիրԿորբեյ Էսոն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա Ֆրանսիա
ԺանրերՔլաուդ ռեփ, ալտերնատիվ ռեփ, թրեփ
Գործունեություն2014-ներկա
ԼեյբլPNL Records (2014–2015)
QLF Records (2015–ներկա)
Musicast (2015–2018)
Believe Digital (2018–ներկա)
Կայքshop.qlf.fr
Անդամներ
Ադեմո
Էն.Օ.Էս
 PNL Վիքիպահեստում

PNLPeace N' Lovés» [Խաղաղություն Ու Փող] բառի հապավումը), ֆրանսիական ռեփ դուետ, որի անդամներն են Ադեմոն (ֆր.՝ Ademo, իրական անունը՝ Թարիք Անդրիու ֆր.՝ Tarik Andrieu, ծնվ. 1986թ. դեկտեմբերի 26) և Էն.Օ.Էսը (ֆր.՝ N.O.S, իրական անունը՝ Նաբիլ Անդրիու ֆր.՝ Nabil Andrieu, ծնվ. 1989թ. ապրիլի 25)։ Եղբայրները ծագումով ալժիրցի են։

Դուետն հայտնի է մամուլում հարցազրույցների բացարձակ բացակայությամբ, ինչպես նաև իրենց նորարարական տեսահոլովակներով, որոնք նկարահանվել են Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսլանդիայում, Հարավային Աֆրիկայում, Նամիբիայում, Ջամայկայում և այլուր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետը հիմնադրվել է 2014 թվականին, իսկ հաջորդ տարի թողարկել է իր «Le Monde Chico» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[1]։ 2016 թվականին թողարկվել է «Dans la légende» կոչվող երկրորդ ալբոմը, որը ունեցել է շուրջ է 1 միլիոն օրինակի վաճառք և ստացել է ադամանդե սերտիֆիկատ[2]։

2017 թվականին PNL-ն պետք է ելույթ ունենար ԱՄՆ-ում անցկացվող Coachella երաժշտական փառատոնին, սակայն Ադեմոյի դատվածության պատճառով մերժել էին նրանց մուտքն ԱՄՆ[3]։ 2019 թվականին դուետը թողարկեց իր «Deux frères» կոչվող երրորդ ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվեց 100,000 օրինակով[4]։ 2020 թվականին Netflix-ում ներկայացվեց դուետի մեկ ժամանոց համերգային ֆիլմը, որը նկարահանվել է 2017 թվականի շրջագայության ընթացքում[5]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

PNL-ը ստեղծագործում է քլաուդ ռեփ ոճում։ Ֆրանսիացի լրագրող Օլիվիե Կաշենն նրանց ոճն անվանել է «հում, հիպնոզացնող և հուզիչ», որն ըստ նրա թարմություն է տալիս ֆրանսիական ռեփին[6]։ Դուետի երգերի հիմնական թեմաներն են` փող, թմրանյութերի վաճառք, ընտանիք և այլ մարդկանցից տարբերվելու զգացողությունը[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Le Monde Chico» (2015)
  • «Dans la légende» (2016)
  • «Deux frères» (2019)

Միքսթեյփեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Que la famille» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PNL, nouvelle icône du rap français». Le Temps.
  2. «PNL entre Dans La Légende en battant ce nouveau record». Melty.
  3. «PNL au festival Coachella avec Beyoncé et Radiohead». The Huffington Post.
  4. «PNL : les chiffres stratosphériques de la première semaine de "Deux Frères"». Mouv.
  5. «PNL x Netflix : le concert de Bercy 2017 est disponible». Mouv.
  6. «PNL, le phénomène rap : cru, hypnotique et émouvant... Ils réinventent leur art». Le Nouvel Obs.
  7. «Quand une prof de français examine les paroles de PNL». Télérama.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PNL (ռեփ դուետ)» հոդվածին։