Nothing’s Gonna Change My Love for You
«Nothing’s Gonna Change My Love for You» | ||||
---|---|---|---|---|
Գլեն Մեդեյրոսի սինգլը | ||||
«Glenn Medeiros» ալբոմից | ||||
Թողարկված | 1987 մարտ | |||
Ֆորմատ | ձայնապնակ (7" single, 12" single) | |||
Ձայնագրված | 1986 | |||
Ժանր | փոփ երաժշտություն, սոուլ | |||
Երգահան | Մայքլ Մեսսեր, Գերրի Գոֆֆին | |||
Տևողություն | 3։46 | |||
Լեյբլ | Mercury records | |||
Պրոդյուսեր | Ջեֆֆ Տիզիկ, Գլեն Մեդեյրոս | |||
Գլեն Մեդեյրոսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Nothing’s Gonna Change My Love for You», երգ՝ գրված Մայքլ Մեսսերի և Ջերրի Գոֆֆինի կողմից։ Ի սկզբանե երգը կատարել է Ջորջ Բենսոնը և 1984 թվականին թողարկել «20/20» ալբոմում[1]։
Երգն առավել մեծ ճանաչում ձեռք բերեց Գլեն Մեդեյրոսի կատարմամբ. նրա քավեր տարբերակը դարձավ միջազգային հիթ։ Այն համարվում է երգչի երգացանկի ամենահաջող երգը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե երգը ձայնագրվել է 1984 թվականին Ջորջ Բենսոնի կատարմամբ՝ նրա լայնաֆորմատ «20/20» ալբոմի համար[3]։ 1985 թվականին որպես սինգլ այն թողարկվեց Բենսոնի կողմից Գերմանիայում[4]։ Բնօրինակ տարբերակը որոշակի ճանաչում ստացավ Բելգիայում՝ Վալոնիայի հիթ շքերթում զբաղեցնելով 29-րդ, իսկ Նիդերլանդներում՝ 43-րդ հորիզոնականը[5]։
Այդուհանդերձ, երգը առանձնակի ճանաչում ձեռք բերեց ամերիկացի երիտասարդ կատարող Գլեն Մեդեյրոսի «Nothing’s Gonna Change My Love For You» քավեր տարբերակով[2], որը թողարկվեց նրա դեբյուտային «Glenn Medeiros» ալբոմում 1987 թվականին[6]։ Այդ տարբերակը դարձավ միջազգային հիթ[7] և Մեդեյրոսի կատարած երգերի շարքում մնաց ամենահայտնին[2]։
2002 թվականին Oli.P-ի և Թինա Ֆրանկի կատարմամբ քավեր տարբերակը ևս մեծ ճանաչում ստացավ Գերմանիայում և Ավստրիայում՝ ընդգրկվելով տեղական հիթ շքերթներում[8]։
Արևմուտքում Մեդեյրոսի կատարմամբ "Nothing's Gonna Change My Love for You" տարբերակը համարվում է հարսանեկան հայտնի երգ[2]։
Քավեր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլեն Մեդեյրոսից բացի, երգի քավեր տարբերակներ են արվել այնպիսի կատարողների կողմից, ինչպիսիք են Էնգելբերտ Համփերդինքը, «The Shadows»-ը, Ռոնալդ Կայզերը (գերմանական տարբերակ՝ «Niemand ändert mein Gefühl für dich»), Դանա Վինները, Oli.P-ն և այլք[5]։
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ - #12 (Billboard Hot 100)[9]
- Կանադա - #2[10]
- Գերմանիա - #20[7][11]
- Շվեյցարիա - #8[7][11]
- Ավստրիա - #12[7][11]
- Նիդերլանդներ - #1[7][11]
- Բելգիա - #2 (Վալոնիա)[7]
- Շվեդիա - #2[7]
- Նորվեգիա - #2[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 20/20 — George Benson | Songs, Reviews, Credits, Awards | AllMusic
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 School of Pop: Former Billboard Hot 100 star Glenn Medeiros becomes a high school vice principal in Hawaii | Daily Mail Online
- ↑ George Benson — 20/20 at Discogs
- ↑ George Benson — Nothing’s Gonna Change My Love For You (Vinyl) at Discogs
- ↑ 5,0 5,1 George Benson — Nothing’s Gonna Change My Love For You — hitparade.ch
- ↑ Glenn Medeiros — Glenn Medeiros at Discogs
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Glenn Medeiros — Nothing’s Gonna Change My Love For You — hitparade.ch
- ↑ Oli. P feat. Tina Frank — Nothing’s Gonna Change My Love For You — hitparade.ch
- ↑ «Glenn Medeiros — Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Item Display — RPM — Library and Archives Canada Արխիվացված 2017-12-31 Wayback Machine
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 charts.de
|