Need for Speed: Most Wanted

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Need for Speed: Most Wanted
NFS-Most-Wanted-Front.jpg
Անհատական համակարգիչերի համար խաղի ռուսական հրատարակչության շապիկը
Մշակող EA Canada
Հրատարակիչ Electronic Arts
Տեղայնացնող Ռուսաստան ՍոֆթՔլաբ
Միջերեսի լեզու անգլերեն
Բնօրինակ լեզու անգլերեն
Խաղադիզայներ Թոմաս Հենրիջ
Նկարիչ Հաբիբ Զարգարպուր
Կոմպոզիտոր Փոլ Լինֆորդ
Սերիայի մաս Need for Speed
Թողարկման թվական Նոյեմբերի 15, 2005
Պլատֆորմներ Nintendo DS, Game Boy Advance, GameCube, Windows, PlayStation 2, PlayStation 3, Xbox, Xbox 360, բջջային հեռախոսներ
Շարժիչ EA Graphics Library (EAGL4)[1]
Արտոնագիր սեփականատիրական
Տարբերակ 1.3[2]
Ժանր արկադային, ավտոմոբիլային սիմուլյատոր
Խաղի ռեժիմ միաօգտատերային
բազմաօգտատերային
PEGI 3+, 12+
USK USK 12, USK 6 և USK 0
ESRB T
CERO B (12 տարեկանից)
Կրիչ CD, DVD, Mini-DVD, Universal Media Disc, խաղային քարթրիջ
Սիստեմային
պահանջումներ
Կառավարում գեյմփադ, ստեղնաշար, համակարգչային մկնիկ, համակարգչային ղեկ
Պաշտոնական կայք www.ea.com/ru/need-for-speed-most-wanted

Need for Speed: Most Wanted (հպվ. NFS: Most Wanted կամ NFSMW, հայ․՝ Արագության ծարավ: Ամենաորոնվողը), Need for Speed շարքի համակարգչային խաղ արկադային ավտոսիմուլյատորների ժանրում՝ մշակված 2005 թվականին՝ EA Canada ստուդիայի և Electronic Arts ընկերության հրատարակչության կողմից՝ Խաղային բարձակների և անհատական համակարգիչների համար։ Սա Need for Speed խաղաշարքի 9-րդ թողարկումն է։ Խաղը Е3 կողմից ծանուցվել է 2005 թվականին[3]: Most Wanted թողարկումը զուգակցվեց նոր Xbox 360 կոնսոլների վաճառքի սկզբի հետ։ Խաղի հետ միասին սկավառակը դրվեց բարձակի լրակազմում[4]: Ռուսաստանում խաղը թողարկվեց «1С-СофтКлаб» ընկերության կողմից՝ սկզբնապես ռուսական վավերագրումով[5], իսկ հետո ամբողջապես ռուսերեն լեզվով[6]: Խաղի PlayStation Portable-ի համար տարբերակը թողարկվել է Need for Speed: Most Wanted 5-1-0 անունով։

Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Ռոկպորտ մտածին քաղաքում, որում խաղացողին տրված է տեղաշարժման ազատություն։ Համաձայն սյուժեի՝ գլխավոր հերոսը հաղթում է մրցավազքերը և առաջ է ընթանում մրցարշավորդների «Սև ցուցակում», որպեսզի հետ բերի իր BMW M3 GTR մեքենան։ Վերջինս զավթվել էր Ռեյզորի կողմից՝ խաբեության ճանապարհով։ Need for Speed: Most Wanted-ը իր հետ զուգակցում է փողոցային մրցավազքերը, ինչպես նաև մեքենաների կարգավորումները և լիամասշտաբ ոստիկանական հետապնդումները։ Սյուժեով առաջ գնալու համար խաղացողը պետք է հաղթի «Սև ցուցակի» մրցավազքերը և ազատվի ոստիկանության հետապնդումներից, որոնց համար միավորներ է վաստակում։ Դրանով բարձրացնում է վարկանիշը «Սև ցուցակի» այլ մրցարշավորդների նկատմամբ։

Need for Speed: Most Wanted-ի մշակումն սկսվել է 2004 թվականին՝ Need for Speed: Underground 2-ի թողարկումից հետո։ Որպեսզի խաղաշարքը վերադարձվի իր «արմատներին» և այն գրավի մեծ խաղային լսարան՝ մշակողները նոր խաղում որոշեցին իրականություն դարձնել ոստիկանական հետապնդումները և թանկ ամվտոմեքենաները։ Need for Speed: Most Wanted-ը հիացական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Տեսաբանները գովաբանում էին խաղային հետաքրքրաշարժ ընթացքը, գրաֆիկան և ձայնային էֆեկտները, սակայն երբեմն քննադատում էին հակառակորդների արհեստական ինտելեկտը։ Need for Speed: Most Wanted-ը դարձավ կոմերցիոն հաջողված նախագիծ. 2009 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում վաճառվել է խաղի ավելի քան 16 միլիոն օրինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Факты об игре на StopGame.ru утверждают, что в игре использовалась версия движка EAGL3, а по материалам статьи «Графические технологии в играх», это — EAGL4. Сейчас уже не представляется возможным точно определить версию игрового движка.
  2. «Need for Speed: Most Wanted patch 1.3» (անգլերեն)։ The Software Patch։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-11-01 
  3. «2005 E3 SHOW» (անգլերեն)։ FutureGamez.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-25-ին։ Վերցված է 2013-11-01 
  4. Ed Steele. (2005-12-08)։ «So What Comes In The Xbox 360 Omega Bundle?» (անգլերեն)։ GadgetMadness։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-11-12-ին։ Վերցված է 2013-11-12 
  5. «Need for Speed: Most Wanted для PC» (ռուսերեն)։ 1С-СофтКлаб։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-16-ին։ Վերցված է 2013-11-01 
  6. На официальном сайте компании «1С-СофтКлаб» присутствует информация только по первому изданию игры на территории России с русской документацией. Дата выхода: 1 декабря 2005 г. — 1csc.ru. Точную дату официального релиза в России полностью на русском языке узнать не представляется возможным.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]