Բաստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է N1NT3ND0ից)
Բաստա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունБаста
Նաև հայտնի է որպեսБаста[1]
Ծնվել էապրիլի 20, 1980 (44 տարեկան)
Ռուսաստան Ռուսաստան, Դոնի Ռոստով
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերհիփ հոփ, Գենգստա ռեփ, էմո ռոք, փոփ-ռեփ, Ֆանկ, Թրեպ երաժշտություն, մետալկոր, գրուվ-մետալ, ալտերնատիվ մետալ, թրեշ մետալ, ռեփ, ալտերնատիվ հիփ հոփ, փոփ, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, հեղինակային երգ, ռոմանս, կապուտաչյա սոուլ, բալլադ, հորորքոր և Էլեկտրո
Մասնագիտությունռեփեր, երաժշտական պրոդյուսեր, դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, tambori?, Շրթնահարմոն, դրամ-մեքենա և վոկալ
ԼեյբլGazgolder
Կայքgazgolder.com
 Basta (rapper) Վիքիպահեստում

Բաստա (իսկական անունը, ռուս.՝ Васи́лий Миха́йлович Вакуле́нко, ապրիլի 20, 1980(1980-04-20), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռեփեր, կոմպոզիտոր, հաղորդավար, դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Հայտնի է նաև որպես Նոգաննո և N1NT3ND0:

Նախկինում հաղորդավար էր Next FM ռադիոյում։ Հանդիսանում է մի շարք ֆիլմերի ռեժիսոր։ 2007 թվականին հիմնադրել է Gazgolder լեյբլը և հանդիսանում է դրա սեփականատեր-տնօրենը։ Նախկինում եղել է «Կաստա» խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականին Դոնի Ռոստովում զինվորականների ընտանիքում։ Սովորել է հանրակրթական դպրոցում և ստացել է նաև երաժշտական կրթություն։ Առաջին անգամ ռեփ գրել է 15 տարեկանում։ Նա կարևորում է նաև հիփ-հոփի դերը իր կյանքում։ 16-17 տարեկան հասակում նա լսում էր տարբեր երգեր։ 18 տարեկանում գրել է իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Моя игра»-ն։ 2007 թվականին Բաստայի ընկերներից մեկը առաջարկում է նրան հենց իր տանը ստեղծել ստուդիա և ձայնագրել իր երգերը։

Այժմ Բաստան ապրում է Մոսկվայում, սակայն երբեմն լինում է Դոնի Ռոստովում։ Համերգներ է տալիս ամենուրեք։ Վերջին համերգը կայացել է ապրիլի 20-ին (2015 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստա» հոդվածին։