Mercedes-Maybach
Mercedes-Maybach | |
---|---|
| |
![]() | |
Տեսակ | ավտոարտադրող |
Անվանված է | Վիլհելմ Մայբախ |
Հիմնադրված է | 2014 |
Երկիր |
![]() |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Daimler AG |
Նախկին | Maybach |
Սեփականատեր | Daimler AG |
Mercedes-Maybach Վիքիպահեստում |
Mercedes-Maybach (Մերսեդես–Մայբախ), գերմանական Daimler AG կոնցեռնի ստորաբաժանում, փոխարինել է 2012 թվականին փակված անշահավետ Maybach-ին: Հիմնադրվել է 2015 թվականին, որպես Mercedes-Benz-ի սուբրենդ: Ձեռնարկության թողարկած առաջին մեքենան եղել է շքեղ Mercedes-Maybach S500, S-դաս: Ավելի ուշ ներկայացվել է թափքի փոփոխված տարբերակով կաբրիոլետ և Pullman լիմուզին ձևերով: 2016 թվականի ամռան վերջին ընկերութոյւնը ցուցադրել է շքեզ Mercedes-Maybach Vision 6-ը:
Բովանդակություն
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայբախի փակումը[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ Daimler AG կոնցեռնը որոշում է կայացրել կապված Maybach մեքենաների հետ, քանի որ շուկայում չի հաջողվել ցուցաբերել արժանի մրցակցություն Bentley Motors-ի և Rolls-Royce-ի հետ: Դիտարկվել է լուծման երկու տարբերակ. կամ ընկերությունը փակել, կամ շարունակել արտադրությունը գործընկեր Aston Martin ընկերության հետ: Նույնիսկ Բրիտանական ավտոարտադրողներն են կոնցեպցիա մշակել Maybach երկրորդ սերնդի համար[1]: Սակայն համագործակցությունը տեղի չի ունեցել և ընկերությունը փակվել է: Ինչպես հայտարարել է կոնցեռնի ղեկավար Դիթեր Ցետշը, ղեկավարությունը եկել է այն որոշմանը, որ Mercedes-Benz S-դասը ավելի մեծ հաջողություններ կունենա[2]: Նախագիծը այդպես էլ չի հասել ծախսածածկման մակարդակին. յուրաքանչյուր մեքենայի վրա Maybach կոնցեռնը կորցրել է 300 հազար եվրո[3]: 2012 թվականի ապրիլին ընկերությունը հայտարարել է, որ մեքենաները վաճառելու է զեղճով 100 000 դոլարով, որպեսցի ազատվի պահեստային պաշարներից[4]: 2013 թվականի օգոստոսի 14-ին Դայմլերը (Daimler) տարածել է գնացուցակ, որում (Maybach 57, 57S, 62, 62S և Landaulet) մոդելների դիմաց եղել է դիտողութոյուն — «Հանվել է արտադրությունից»[5]: 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Զինդելֆինգենի արտադրամասում արտադրվել է Մայբախ (Maybach) ապրանքանիշի վերջին մոդելը[6]:
Մերսեդես–Մայբախի հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Daimler AG կոնցեռնը հայտարարել է Maybach մակնիշի վերածննդի մասին, որպես սուբ-բրենդ W222[7] համակարգի հիման վրա: Նոր սերիան, համաձայն ընկերության ծրագրերի կդառնա S-դասի 6-րդ սերնդի ավելի շքեղ տարբերակը: Առաջին մոդելը պետք է մրցակցի այնպիսի մեքենաների հետ, ինչպիսիք են Bentley Flying Spur ու Rolls-Royce Ghos մեքենաները[8]: Նրա անվային բազան կազմում է 3365 մմ, իսկ թափքի երկարությունը 5453 մմ: Մեքենան հասանելի կլինի S500 (S550 ԱՄՆ-ի համար) S600 (որը ցանկության դեպքում կլինի ամբաղջական 4MATIC և V8 շարժիչներով) շարժիչներով[7][9]:
2015 թվականի գարնանը Ժնևի ավտոսրահում Mercedes-Maybach ներկայացրել է Mercedes-Benz S-Класс (222) մեքենան թափքը լիմուզինի տարբերակով — Mercedes-Maybach S600 Pullman[10]:
Mercedes-Maybach S500/S600 արտադրությունը սկսել էր 2015 թվականի սեպտեմբերին Հնդկաստանի Պունա քաղաքում:[11][12]
2016 թվականի օգոստոսին ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտուալ կուպե Mercedes-Maybach Vision 6-ը, 5,7 մետր երկարությամբ և հզոր էլեկտրական շարժիչով:[13] Մոդելը ներկայացվել է Պեյբլ-Բիչում, ԱՄՆ[14]:
2016 թվականի աշնանը Լոս Անջելեսում ներկայացվել է Mercedes-Maybach մակնիշի առաջին կաբրիոլետը — Mercedes-Maybach S650: Մինչ այդ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը չէր թողարկել ավտոմեքենաներ բաց տանիքով: Մոդելը կթողարկվի սահմանափակ 300 օրինակով: Ավտոմեքենայի գինը կսկսի 300 000 եվրոից[15]: Ռուսաստանում վաճառքը կսկսի 2017 թվականի ամռանից[16]:
Ժնևի ավտոսրահում 2017 թվականին ներկայացվել է G-դասի հատուկ ամենագնաց — Mercedes-Maybach Landaulet G650, 5,35 մետր երկարությամբ[17]: Շնորհիմ թեթև քաշի 3.3 տոննա, մեքենան 0-ից 100 կմ/ժ արագությանը կարող է հասնել վեց վայրկյանում: Սերիան ազատ է արձակվել սահմանափակ քանակով 99 մոդել, իսկ հաճախորդներին հասանելի կլինի 2017 աշնանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Drew Johnson։ «Daimler to rule on future of Maybach next month»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-2-24
- ↑ «Daimler решил отказаться от бренда Maybach»։ Автостат։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-2-12
- ↑ «Daimler прекратил производство автомобилей Maybach»։ Автостат։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-2-12
- ↑ «Maybach распродаёт свои автомобили со скидкой в 100 тысяч долларов»։ Автостат։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին
- ↑ «Daimler прекратил продажи Maybach»։ Autonews.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-2-13
- ↑ Harry Pretzlaff (30 декабря 2012)։ «Ende der Luxusmarke: Für den Maybach war nichts zu teuer (in German)»։ stuttgarter-zeitung.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-17-ին
- ↑ 7,0 7,1 «Mercedes-Maybach S-Class: Stylish, effortless superiority combined with trend-setting exclusivity» (անգլերեն)։ Штутгарт / Лос-Анджелес / Гуанчжоу: Daimler AG։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-03-12-ին։ Վերցված է 2015-11-26
- ↑ Jim Holder (13 января 2015)։ «2015 Mercedes-Maybach S600 - prices, specification and gallery» (անգլերեն)։ Autocar։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-04-19-ին։ Վերցված է 2015-11-26
- ↑ Brandon Turkus (19 ноября 2014)։ «Mercedes-Maybach S600 is not the luxury limo we expected»։ AutoBlog։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-12-02-ին։ Վերցված է 2015-11-26
- ↑ «The new Mercedes-Maybach S 600 Pullman: High-end luxury-class motor vehicle with a proud pedigree» (անգլերեն)։ Штутгарт, Германия: Daimler AG։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-03-12-ին։ Վերցված է 2015-11-27
- ↑ «Mercedes-Maybach S500 and S600 Launched in India»։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-10-03-ին
- ↑ «Mercedes-Benz to locally assemble Maybach S500 at Pune plant» (անգլերեն)։ Diligent Media Corporation Ltd.։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-11-26-ին
- ↑ Tim Pollard (29 сентября 2016)։ «Six things we learned about the Vision Mercedes-Maybach 6 in Paris» (անգլերեն)։ Журнал Car։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-12-19-ին։ Վերցված է 2016-12-19
- ↑ Sam Naylor (19 августа 2016)։ «Vision Mercedes-Maybach 6 concept coupe previews 2017 production car»։ Auto Express։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-12-19-ին։ Վերցված է 19 августа 2016
- ↑ «Mercedes-Maybach назвал цены на самый дорогой кабриолет»։ Auto News (РБК)։ 23 ноября 2016։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-20
- ↑ «Mercedes-Maybach привезет в Россию свой самый дорогой кабриолет»։ Auto News (РБК)։ 2 декабря 2016։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-20
- ↑ «Mercedes-Maybach G 650 Landaulet: Der Sonne so nah» (գերմաներեն)։ Tz։ 01.03.2017։ Արխիվացված օրիգինալից-ից 25.03.2017-ին։ Վերցված է 25.03.2017
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dieter Günther Maybach: Eine Luxusmarke am Ende // Technik & Motor. — 2013. Архивировано из первоисточника 20 Դեկտեմբերի 2016.
- Кочетов Андрей Mercedes-Maybach: да здравствует король! // За рулём. — 2015. Архивировано из первоисточника 20 Դեկտեմբերի 2016.
- Первый раз: Mercedes-Maybach // Top Gear Rusia. — 2015. Архивировано из первоисточника 20 Դեկտեմբերի 2016.