La Bougie du Sapeur

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
La Bougie du Sapeur
ֆր.՝ La Bougie du Sapeur[1] և ֆր.՝ La Bougie du sapeur
Изображение логотипа
Տեսակթերթ
Լեզուֆրանսերեն[1]
Հիմնադրվել է1980
Անվանված էQ3232508? և սվեչա
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ISSN0761-6147
OCLC474123818, 263710922 և 742778931

La Bougie du Sapeur չորս տարին մեկ անգամ լույս տեսնող հումորային թերթ։ Տպագրվում է Ֆրանսիայում յուրաքանչյուր փետրվարի 29-ին[2], ինչի շնորհիվ էլ այն համարվում է ամենափոքր տպաքանակով թերթը աշխարհում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

La Bougie du Sapeur թերթը ստեղծել են ընկերներ Ժակ Դեբյուշին և Քրիստիան Բեյլին, թերթի գլխավոր խմբագիրն է Ժան դ'Ինդին[4]։ Թերթը իր անվանումը ստացել է Կամամբեր անվամբ սակրավորի անունից, որը 1896 թվականին Ժորժ Կոլոմբի հեղինակած The Sapper's Candle կոմիքսի գլխավոր հերոսն էր[3][5]։ Ըստ կոմիքսի՝ Կամամբերը ծնվել է փետրվարի 29-ին և հետևաբար՝ չորս տարին մեկ անգամ նշել իր ծննդյան օրը[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթն առաջին անգամ լույս է տեսել 2004 թվականին։

Թերթի տասներորդ համարը հրատարակվել է 2016 թվականի փետրվարին 200,000 օրինակով։ Մեկ օրինակը վաճառվել է €4.70 արժեքով տվյալ ամսվա ընթացքում[6], վերաթողարկված թերթերը վաճառվել են €15 արժեքով[7]։ Թերթին կարելի է նաև բաժանորդագրվել՝ վճարելով ընդամենը €100՝ 100 տարվա համար[3]։

2004 թվականին հրատարակվել է La Bougie du Sapeur Dimanche թերթի յոթերորդ համարը՝ Dimanche թերթի հետ համատեղ։ Այս անգամ թերթը թողարկվել է կիրակի օրը՝ հատուկ հանգստյան օրվա հետ առնչվող ծրագրով։ Մյուս կիրակնօրյա համարը նախատեսվում է տպագրել 2032 թվականին[8]։ Այսպիսով, կիրակնօրյա համարների հրատարակման պարբերականությունը կազմում է 28 տարի։

Թերթի ղեկավարները կատարել են նաև բարեգործություն՝ 2008[9] և 2012[10] թվականներին հրատարակված թերթերի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղելով աուտիզմով տառապող անձանց խնդիրների լուծմանը։

2012 թվականի հրատարակության մեջ ներկայացված էր մի հոդված եվրոյի կիրառության ավարտի վերաբերյալ, որը ընթերցողներին ստիպեց ենթադրել, թե թերթն աջակցում է Ֆրանսիայի Ազգային ճակատին, սակայն գլխավոր խմբագիրը պնդում է, որ թերթն ապաքաղաքական է[11]։

2016 թվականի համարներն առաջին անգամ վաճառվել են նաև արտասահմանում՝ Բելգիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում և Կանադայում[11]։

Բոլոր հրատարակումների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1980` La Bougie du Sapeur
  2. 1984` La Bougie du Sapeur
  3. 1988` La Bougie du Sapeur
  4. 1992` La Bougie du Sapeur
  5. 1996` La Bougie du Sapeur
  6. 2000` La Bougie du Sapeur
  7. 2004` La Bougie du Sapeur - Dimanche
  8. 2008` La Bougie du Sapeur - Madame
  9. 2012` La Bougie du Sapeur - Coquine
  10. 2016` La Bougie du Sapeur - Collector
  11. 2020` Le Sapeur écolo

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից սկսած թերթի գլխավոր խմբագիրն է Ժան դ'Ինդին, որը թերթում աշխատել է դեռևս 1992 թվականից։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթի նյութերում առկա է նաև խաչբառ, որի պատասխանները կարելի է իմանալ միայն չորս տարի անց՝ հաջորդ համարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0761-6147
  2. 2,0 2,1 F., R. (1996). «'La Bougie du Sapeur', le journal qui tombe avant l'heure». L'Humanité (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 Creedon, James (2012). «La Bougie du Sapeur: the world's least frequent newspaper». Media Watch. Paris: France 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին.
  4. Chainon, Jean Yves (2008). «France: La Bougie du Sapeur, every 29 February». Presse News. Editors Weblog. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. Birck, Danielle (2008). «Bissextile: La Bougie du Sapeur» (ֆրանսերեն). Radio France International. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին.
  6. Hanne, Isabelle (2012). «'La Bougie du sapeur', le marronnier du 29 février». Libération (ֆրանսերեն). Paris. ISSN 0335-1793. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «La Bougie du Sapeur». La Galcante (ֆրանսերեն). Paris. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. Nicolas, Eric (2012). «Demandez le journal !». L'Est républicain (ֆրանսերեն). Nancy, France. ISSN 0240-4958. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին.
  9. Pasteau, Benoist (2012). «Découvrez la Une de La Bougie du Sapeur». Europe 1 (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին.
  10. Beardsley, Eleanor (2012). «For Leap Day Only, A Rare Newspaper Goes To Print». Morning Edition. NPR. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. 11,0 11,1 Haddad, Marie‑Pierre (2016 թ․ փետրվարի 27). «Année bissextile : La Bougie du Sapeur, ce journal qui ne sort que les 29 février» (ֆրանսերեն). RTL. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 28-ին.