Johnson’s Baby

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Johnson’s Baby
Ապրանքի տեսակկոսմետիկա
ՍեփականատերJohnson & Johnson
ԵրկիրԱՄՆ
Կայքhttp://www.johnsonsbaby.ru/

Johnson’s Baby (Ջոնսոնս Բեյբի), կոսմետիկայի և երեխայի խնամքի պարագաների ամերիկյան ապրանքանիշ, որը պատկանում է Johnson & Johnson ընկերությանը: Բրենդը հայտնվել է 1893 թվականին Johnson’s Baby Powder մանկական ցանափոշու արտադրանքով:

Արտադրանքի ոլորտը ներառում է մանկական ցանափոշիներ, շամպուններ, մարմնի լոսիոններ, մարմնի մերսման յուղեր, լոգանքի փրփուրներ և խոնավ անձեռոցիկներ: Բրենդի կոսմետիկան հայտնի է որպես «մաքուր և անվտանգ» (առնվազն 1980 թվականից)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական ցանափոշի և հիգիենիկ անձեռոցիկներ (1893)
Մանկական ցանափոշի Johnson’s Baby (XX դար)
Մանկական ցանափոշի Johnson’s Baby (2014)

Johnson’s Baby մանկական ցանափոշին ստեղծել է բժիշկ Ֆրեդերիկ Բարնետ Կիլմերը (Frederick Barnett Kilmer)՝ Johnson & Johnson գիտահետազոտական ընկերության առաջին տնօրենը[2]: 1892 թվականին նա նամակ է ստանում թերապևտից, որը պատմում էր բժշկական սպեղանիի օգտագործումից հետո մաշկի գրգռվածությամբ տառապող հաճախորդի մասին: Կիլմերն առաջարկեց խնդիրը թեթևացնելու համար օգտագործել բուրավետ իտալական տալկ և բժշկին ուղարկեց մեկ տուփ տալկ[3]:

Մանկական ցանափոշին՝ որպես ապրանք, հայտնվեց 1893 թվականին և վաճառքի հանվեց 1894 թվականին[4]:

Johnson’s Baby ցանափոշու առաջին փաթեթավորումները դեղնակարմիր գույնի էին և «Խնամքի համար» գրությամբ («For Toilet and Nursery»)[4]:

Ռոբերտ Շուկը (Robert Shook) գրում է, որ հիգիենիկ անձեռոցիկները դրվում էին երիտասարդ մայրիկի հավաքածուի մեջ և առանձին արտադրանք չէին հաշվվում այնքան ժամանակ, մինչև օգտագործողներն այդ մասին խնդրեցին ընկերությանը:

Aquote1.png 1893 թվականին տալկը դնում էին տուփերի մեջ, որոնք տարածվում էին երիտասարդ մայրերի և մանկաբարձուհիների մեջ:Մայրիկներին այն այնքան էր դուր եկել, որ ընկերությունը սկսեց տալկը վաճառել դեղատներում: Տուփերում կային նաև հիգիենիկ անձեռոցիկներ: Մինչև այդ այդպիսի ապրանքը հնարավոր չէր գնել: Այն բանից հետո, երբ ընկերությունը (Johnson & Johnson) հազարավոր նամակներ էր ստացել կանանցից, որոնք ուզում էին իմանալ, թե որտեղից գնեն ապրանքը, ընկերությունն սկսեց արտադրել հիգիենիկ անձեռոցիկներ՝ դառնալով ԱՄՆ-ում հիգիենիկ անձեռոցիկ արտադրող առաջին ընկերությունը[5]: Aquote2.png


Առաջին երեխան Մերի Լի Ջոնսոն Ռիչարդն ( Mary Lea Johnson Richards) էր, որի լուսանկարը հայտնվեց Johnson’s Baby մանկական ցանափոշու պիտակի վրա: Նա Johnson & Johnson ընկերության համահիմնադիր Ռոբերտ Վուդ Ջոնսոնի (Robert Wood Johnson) թոռն է[6][7]:

Johnson’s Baby մանկական ցանափոշու հոտը շատ ամերիկացիների համար կապված է մանկան հոտի հետ: Johnson’s Baby ընկերության ներկայացուցչի (Fred Tewell) խոսքով, որը մեջբերել է Տորոնտո Սթար («The Toronto Star») թերթը, մանկան հոտով ապրանքների արտադրությունը հատուկ էր ոչ միայն կոսմետիկային, այլև մանկական տակդիրներին: Նաև Johnson’s Baby-ի բոլոր մանկական ապրանքներն ունեն «դիմափոշային» երանգ[8]:

Johnson’s Baby քսուք (1921)

Johnson’s Baby քսուքը հայտնվել է 1921 թվականին[9]:

Նվերների հավաքածու (1921)
«Ոչ արցունքներին» («No More Tears») շամպունի գովազդ «Family Circle» ամսագրում, ԱՄՆ, 1956

Johnson & Johnson ընկերության կորպորատիվ պատմաբանի՝ Մարգարետ Գուրովիտցի (Margaret Gurowitz) տվյալներով՝ 1921 թվականին ընկերությունը թողարկել է իր առաջին հավաքածուն՝ «Նվերների հավաքածու փոքրիկի համար» (Baby Gift Box), որը պարունակում էր մանկական ցանափոշու ոչ մեծ փաթեթ, մանկական քսուք ու մանկական օճառ և ստեղծված էր «որպես փոքրիկ նվեր նորածին ունեցող ընտանիքին այցելության գնալու համար»[4]:

Մերսման օճառ (1938)

Johnson’s Baby մերսման օճառը հայտնվել է 1938 թվականին[10][11]: Johnson’s Baby մերսման օճառը 1943 թվականից ակտիվորեն գովազդվում էր ԱՄՆ-ում (օրինակ՝ Life ամսագրում[12]) որպես մանկական ցանափոշու հավելված[13]:

Johnson’s Baby լոսիոն (1942)

Johnson’s Baby լոսիոնը, որը շշի գույնի պատճառով հաճախ անվանում են «վարդագույն բրենդ» (pink brand)[14], հայտնվել է 1942 թվականին[8][14]:

Johnson’s Baby շամպուն (1953)

«Ոչ արցունքներին» (No more tears) մանկական շամպունը հայտնվել է 1953 թվականին[15]:

Նունսը և Ջոնսոնը գրում են.

Aquote1.png 1953 թվականին Johnson & Johnson ընկերությունը թողարկել է «Ոչ արցունքներին» շամպունը: Նրա օգտագործումը մեծ առաջընթաց էր օճառի ոլորտում, քանի որ ընկերությունը պահանջվող կոսմետիկայի արտադրության համար օգտագործում էր ամֆոտերային մաքրող միջոցներ: Չնայած այդ միջոցներն այնքան էլ արդյունավետ չէին, ինչպես սովորական օճառները, սակայն նրանք անսովոր փափուկ էին, ինչն էլ «աչքի համար հաճելի» էր և համապատասխանում էր մանկան զգայուն մաշկին, որը ենթադրաբար այդքան էլ կեղտոտ չէ: Նոր մաքրող միջոցների ստեղծումը Johnson & Johnson ընկերությանը թույլ տվեց այդ բնագավառում առաջնություն ձեռք բերել, որը նա պահպանում է մինչև օրս՝ 50 տարի անց: Շուկայում շամպունի հայտնվելուց կես տարի անց Johnson & Johnson ընկերությունը տիրել էր շուկայի 75 %-ը մանկական շամպունների վաճառքով, նույնը նաև 1995 թվականին էր[16]: Aquote2.png


Հետաքրքիր է, որ «Ոչ արցունքներին»-ը՝ որպես ապրանքանիշ, գրանցվել է 1959 թվականին[17]:

No More Tangles (1971)

«Թաղքուճներ չկան» (No More Tangles) շամպունը անվանվել է ի պատիվ «Ոչ արցունքներին» հայտնի շամպունի 1971 թվականին[18]:

Խոնավ անձեռոցիկներ (80-ականներ)

Johnson’s Baby խոնավ անձեռոցիկները հայտնվել են 1980-ական թվականներին «Մանկական գործվածք՝ մաքրման համար» (Baby Wash Cloths) անվանումով[19]:

Նրանք մանկական խոնավ անձեռոցիկներ սկսեցին կոչվել արդեն 90-ական թվականներին (անձեռոցիկները կային դեռևս 1990 թվականին[20]: 1994 թվականին նրանք գովազդվում էին որպես ջրով լվանալու այլընտրանք՝ շնորհիվ փափուկ pH-չեզոք ֆորմուլայի, որը ներառում է մաքրող լոսիոն[21]:

Johnson's Baby կոսմետիկան ԱՄՆ-ի Kroger հանրախանութում
Արևապաշտպան քսուք (1991)

Johnson’s Baby արևապաշտպան քսուքը հայտնվել է 1991 թվականի գարնանը[22]:

«Գլխից մինչև կրունկ» մաքրող փրփուր (1997)

«Գլխից մինչև կրունկ» մաքրող փրփուրը (Top-To-Toe) հայտնվել է 1997 թվականին[23]:

«Քնելուց առաջ» շամպուն (2000)

«Քնելուց առաջ» շամպունը (Bedtime) հայտնվել է 2000 թվականին[24] և դարձել առաջինը «Քնելուց առաջ» շարքում, որը բաղկացած էր լավանդայի և երիցուկի մզվածք պարունակող 7 ապրանքներից (փրփուր լոգանքի համար, շամպուն, քսուք, մարմնի կաթիկ, մերսման օճառ, օճառ, ցանափոշի[25]:

Մանկական կոսմետիկայի գովազդ՝ ուղղված մեծերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Johnson & Johnson ընկերության Johnson’s Baby կոսմետիկան իր գոյության առաջին իսկ օրերից օգտագործում էր «Երեխաների համար լավագույնը լավագույնն է քո համար» (Best for the Baby — Best for You) գովազդային կոչը: Այդպիսի գովազդի օրինակներ կային արդեն 1913 թվականին, երբ բոլոր ապրանքատեսակներից կար միայն մանկական ցանափոշին[26]:

20-րդ դարի 70-ական թվականներին[27] Johnson & Johnson ընկերությունն սկսեց գովազդել մանկական ապրանքներ ընտանիքի համար՝ ընդլայնելով այսպես կոչված «ընտանեկան օգտագործումը» (family usage):

Այս ռազմավարությունը հաջողակ էր: 20-րդ դարի 80-ական թվականներին Johnson’s Baby ընկերությունը ավելացրեց շուկայի իր մասնաբաժինը շնորհիվ այն ընկալման, որ «մանկական ապրանքներն ավելի փափուկ են, քան մեծերինը»[28]: 1985 թվականին ԱՄՆ-ում մանկական ցանափոշու 70 %-ն օգտագործվում էր մեծերի կողմից[28]:

Կոսմետիկայի օգտագործում չափահասների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Johnson’s Baby արտադրանքը օգտագործվում էր ոչ միայն երեխաների խնամքի համար: Օրինակ, Johnson’s Baby յուղը հաճախ օգտագործվում է դիմահարդարումը մաքրելու համար (New York Magazine ամսագիրը գրում է, որ հենց դրա համար է այն օգտագործում հեռուստահաղորդավարուհի Մարտա Ստյուարտը[29]): Մերկապարուհիները հաճախ օգտագործում են մանկական յուղը՝ մարմինը փայլ հաղորդելու համար[30]:

Արտադրանքի անվտանգության հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին երկու մանկաբույժներ զգուշացրին հաճախորդներին, որ մանկական ցանափոշու օգտագործումը վտանգավոր է առողջության համար, քանի որ այն կարելի է պատահաբար ներշնչել: Johnson & Johnson ընկերությունն ի պատասխան պաշտոնապես հայտարարեց, որ «ճիշտ օգտագործման դեպքում այն անվտանգ է»[31]:

2013 թվականի փետրվարին «Journal of Obstetric, Gynecologic, & Neonatal Nursing» անգլիական ամսագիրը հրատարակեց Մանչեստրի համալսարանի գիտնականների հետազոտությունը, որը ապացուցում էր, թե «Գլխից մինչև կրունկ» մանկական փրփուրը նույնքան անվտանգ է, ինչքան ջրով լվանալը[32]: Johnson & Johnson ընկերությունն այդ հետազոտության հովանավորն էր, սակայն այն անցկացվել է խիստ կանոններով[33]:

2014 թվականի հունվարին Johnson & Johnson ընկերությունը, արձագանքելով մի խումբ օգտագործողների ճնշմանը[34], ավելի քան 100 մանկական արտադրանքների բաղադրությունից հանեց երկու պոտենցիալ վտանգավոր քիմիական բաղադրիչներ՝ ֆորմալդեհիդ և 1,4-դիոկսան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Beauty; THE BOOM IN NO-FRILLS COSMETICS»։ Նյու Յորք Թայմս։ 1981-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-03-ին։ Վերցված է 2014-08-05 (անգլ.)
  2. Turner Tyya (2007)։ Vault Guide to the Top Consumer Products Employers։ Vault։ էջ 185։ ISBN 978-1581313239։ Վերցված է 2014-08-03 (Google Books) (անգլ.)
  3. Oppenheimer Jerry (2013)։ Crazy Rich: Power, Scandal and Tragedy Inside the Johnson and Johnson Dynasty։ St. Martin's Press։ էջ 46։ ISBN 978-0-312-66211-0։ Վերցված է 2014-08-03 (Google Books)(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Margaret Gurowitz (2007-04-30)։ «The Birth of Our Baby Products»։ Kilmerhouse.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-03-ին։ Վերցված է 2014-08-03 (անգլ.)
  5. Shook Robert L. (2007)։ Miracle Medicines: Seven Lifesaving Drugs and the People Who Created Them։ Penguin Group։ ISBN 9781440696077։ Վերցված է 2014-08-03 (անգլ.)
  6. Rhoda Koenig (1987-02-23)։ Crazier Than You and Me։ New York Magazine։ Վերցված է 2014-11-25 (Google Books)(անգլ.)
  7. Shirley Horner (1987-02-15)։ «About books»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-25-ին։ Վերցված է 2014-11-25 (անգլ.)
  8. 8,0 8,1 Samantha Critchell (2008-04-18)։ «Smelling like a baby: now at the grownup fragrance counter – the scent of a baby»։ Toronto Star։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-06-ին։ Վերցված է 2014-08-06 (անգլ.)
  9. Meyer Thomas A. (2010)։ Innovate!: How Great Companies Get Started in Terrible Times։ John Wiley & Sons։ էջ 74։ ISBN 978-0-470-56058-7։ Վերցված է 2014-08-03 (անգլ.)
  10. Joanna Douglas (2014-06-16)։ «Old School Products That Still Rock»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-06-ին։ Վերցված է 2014-08-06։ «В 1938 году это масло было предметом первой необходимости для новорожденных, но сейчас люди всех возрастов нашли ему миллион применений. Среди них: увлажнение тела после душа, снятие макияжа, увлажнение сухой кожи, продление запаха, добавление блеска волосам, удаление воска, грязи и других липких субстанций с кожи – и в всё это при сохранении прекрасного запаха» (անգլ.)
  11. «Introduction of JOHNSON’S® Baby Oil (February 23, 1938)»։ Johnson's Baby Facebook page։ Վերցված է 2014-08-06 (անգլ.)
  12. Page 6։ LIFE։ 1943-08-09։ Վերցված է 3 August 2014 (Google Books) (անգլ.)
  13. «Page 4»։ The Evening News from Harrisburg, Pennsylvania։ 1943-02-25։ Վերցված է 2014-08-03։ «JOHNSON'S BABY GIFT SET For any lucky baby! Contain. John' son. Baby powder, oil, cream, soap» (անգլ.)
  14. 14,0 14,1 Shrimp Terence, Andrews J. Craig (2013)։ Advertising Promotion and Other Aspects of Integrated Marketing Communications։ Cengage Learning։ էջ 361։ ISBN 978-1111580216։ Վերցված է 2014-08-06 (Google Books)(անգլ.)
  15. Dominique Browning (2012-08-22)։ «The Real Lesson of Formaldehyde In Baby Shampoo»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-03-ին։ Վերցված է 2014-08-03 (անգլ.)
  16. Nunes Paul, Johnson Brian (2004)։ Mass Affluence: Seven New Rules of Marketing to Today's Consumer։ Harvard Business Review Press։ էջ 95։ ISBN 978-1591391968։ Վերցված է 2014-08-05 (Google Books)(անգլ.)
  17. «NO MORE TEARS - Trademark Details»։ Justia.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-08-08 
  18. «Introduction of JOHNSON’S® Baby NO MORE TANGLES® (December 4, 1971)»։ Johnson's Baby Facebook page։ Վերցված է 2014-08-06 (անգլ.)
  19. «Get your baby wash cloth clean at every diaper change»։ The Palm Beach Post։ 1980-07-17։ Վերցված է 2014-12-12 
  20. Biracree Tom, Biracree Nancy (1990)։ Buying the Best for Your Baby։ Knightsbridge Publishing Company Trade։ էջ 123։ ISBN 1877961698 
  21. «Water alone does not provide total cleansing»։ New Sunday Times։ 1994-12-18։ Վերցված է 2014-12-12 
  22. Stephanie Strom (1991-07-06)։ «Creating the Well-Groomed Child»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2015-03-04 
  23. «Introduction of JOHNSON’S® Baby HEAD-TO-TOE® Wash (December 12, 1997)»։ Johnson's Baby Facebook page։ Վերցված է 2014-08-08 
  24. «Introduction of JOHNSON’S® Baby BEDTIME® BATH (May 10, 2000)»։ Johnson's Baby Facebook page։ Վերցված է 2014-08-08 
  25. «Baby toiletries - Cradle to cradle»։ Cosmetics Business։ 2010-07-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-08-08 
  26. «The Red Cross Pharmacy»։ The Miami News։ 1913-01-13։ Վերցված է 2014-08-08 
  27. «Us Births Decline, Baby Businesses Grow»։ Sarasota Herald-Tribune։ 1974-09-09։ Վերցված է 2014-08-08։ «На протяжении последних лет компания рекламу, сильно ориентированную на семью» 
  28. 28,0 28,1 Deborah Blumenthal (1985-05-19)։ «BABYING GROWN-UPS»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2014-08-05 
  29. Kathleen Hou (2014-01-09)։ «Martha Stewart’s $2,000 Beauty Regimen»։ New York Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-08-08 
  30. Christina Han (2012-06-28)։ «The Male Exotic Dancers of Hunk-A-Mania on Their Grooming Routines»։ New York Magazine։ Արխիվացված օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-08-08 
  31. «2 PHYSICIANS ASSERT BABY POWDER CAN ENDANGER INFANTS' BREATHING»։ Նյու Յորք Թայմս։ 1985-12-27։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2014-08-05 
  32. Tina Lavender և այլք: (2013-02-19)։ «Randomized, Controlled Trial Evaluating a Baby Wash Product on Skin Barrier Function in Healthy, Term Neonates»։ http://www.ncbi.nlm.nih.gov/։ Journal of Obstetric, Gynecologic, & Neonatal Nursing։ Վերցված է 2014-08-23 
  33. «Baby wash does not damage baby’s skin barrier function, study finds»։ http://www.manchester.ac.uk/։ Մանչեստրի համալսարան։ 2013-02-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-23-ին։ Վերցված է 2014-08-23 
  34. Katie Thomas (2014-01-17)։ «The ‘No More Tears’ Shampoo, Now With No Formaldehyde»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-03-ին։ Վերցված է 2014-08-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]