Տալկ

Տալկ (արաբ․՝ talg՝ ), միներալ շերտավոր սիլիկատների ենթախմբից։ Քիմիական կազմը՝ Mg3[Si4O10](OH)2։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է թեփուկավոր, խիտ ագրեգատներ, սակավ՝ անկանոն բյուրեղներ։ Անգույն է կամ տարբեր երանգներով։ Փայլը՝ սադափի։ Կարծրությունը՝ 1, խտությունը՝ 2580—2830 կգ/մ³։ Շոշափելիս ճարպոտ է։ Թերթերը ճկուն են, բայց առաձգական չեն։ Արդյունք է գերհիմքային ապարների հիդրոթերմալ փոփոխության։ Սովորաբար հանդիպում է սիլիկահողային դոլոմիտներում։ ԽՍՀՄ-ում հայտնի է Միջին Ուրալում, Արևելյան Ատյանում, արտասահմանում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (ռետինի, թղթի, պարֆյումերիայի, կոսմետիկայի և այլն)։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գույնը՝ սպիտակից մինչև բաց կանաչ։ Փայլը՝ յուղոտ։ Եզրերը ճառագայթային։ Ունի չափազանց կատարյալ ճեղքեր։ Տալկը բացահայտել է գիտնական Մայքլ Ֆարադեյը։ Ունի նվազագույն (1-2 միավոր) կարծրություն։ Շոշափելիս ճարպոտ է։
Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մինեսոտա (բաղադրությունը 50-80% Fe),
- Վիլլեմսետ հիմնականում պարունակում է նիկել,
- Ստեաիտ(տալկ) - խիտ զանգված,
- Ագալիտ-կարծր
- Ազնիվ տալկ - թափանցիկ թեթև
Բաղադրությունը այլ քարերի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տալկոքլորիտ- բաղկացած է 40-50% տալկից։
Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկական փոշիների հիմնական բաղադրիչ մասն է կազմում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (ռետինի, թղթի, պարֆյումերիայի, կոսմետիկայի և այլն)։ Սննդամթերքի արդյունաբերությունում գրանցված է որպես սննդամթերքի հավելում E553b։ Օգտագործման կարևոր ոլորտներից է խեցեղենի արտադրությունում։
Արդյունահանում և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային տարիներին շահագործվում էր Շաբրովսկի տալկը Մերձավոր Ուրալում և Միասկային տալկը Հարավային Ուրալում։ Սովորաբար հանդիպում է սիլիկահողային դոլոմիտներում։ ԽՍՀՄ-ում հայտնի է Միջին Ուրալում, Արևելյան Ատյանում, արտասահմանում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (ռետինի, թղթի, պարֆյումերիայի, կոսմետիկայի և այլն)։
Վտանգավոր է[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում ենթադրում էին, որ ներշնչելիս տալկի փոշին կարող է առաջացնել տալկոզ՝ բարորակ հիվանդություն պնեվմոկոնիոզային խմբից, սակայն հատուկ ուսումնասիրությունները, անցկացրած եվրոպական ասսոսացիայում տալկ արտադրողների կողմից, ցույց տվեցին, որ տալկը անվտանգ է առողջության համար[1]։ Մինչդեռ, ամերիկացի գիտնակաները պարզեցին, որ փոշի պարունակող տալկի պարբերական կիրառումը կանանց սեռական օրգաններում մեծապես մեծացնում է ռիսկը արգանդի քաղցկեղի առաջացման համար։ Ըստ հետազոտողների, այդ կախվածությունը կարող է կապված լինել այն հանգամանքով, որ տալկի ամենափոքր մասնիկները կարող են ներթափանցել ներքին օրգաններ, և այնտեղ մնան երկար տարիներ, առաջացնելով քռոնիկ բորբոքումներ։ Այն երկար ժամանակ մնալավ առաջացնում է բորբոքումներ, և իր հերթին, ստեղծում է բարենպաստ պայմաններ բջիջներում քաղցկեղի առաջացման համար[2]։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тальк в базе catalogmineralov.ru (ռուս.)
- Тальк в базе webmineral.com (անգլ.)
![]() |
Տալկ Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Тальк на Химик.ру
- ↑ «Медновости на Медпортал.ру»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-07-ին։ Վերցված է 2014-07-28
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 548)։ ![]() |