Huawei

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Huawei Technologies Co. Ltd.
华为技术有限公司
Huawei.svg
Huawei 1.JPG
Տեսակ բիզնես ձեռնարկություն[1]
Ընկերության տեսակ մասնավոր ընկերություն
Հիմնադրված է 1987
Հիմնադիր Ժեն Չժենֆեյ
Վայր Շենժեն
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Արդյունաբերություն հեռահաղորդակցություն[1]
Ընդհանուր ակտիվներ 443 634 000 000 renminbi (դեկտեմբերի 31, 2016)[1]
Հասույթ $35,4 միլիարդ (2012 թվական)[2]
Գործառնական շահույթ $3,2 միլիարդ (2012 թվական)
Զուտ շահույթ $2,5 միլիարդ (2012 թվական)
Աշխատողների թիվ ավելին քան 140 000 մարդ (2012 թվական)[3]
Դուստր ընկերություններ HiSilicon Technologies
HiSilicon[1], Huawei Technologies (UK)[1], Huawei (United States), Huawei Technologies Deutschland[1] և Huawei Technologies (Canada)
Սեփականատեր Ren Zhengfei[1]
Կայք www.huawei.com/ru/
Մասնակից է Գերմանիայի եվրոպական շարժում
Huawei Վիքիպահեստում

Huawei Technologies Co. Ltd. (չին.՝ 華為技術有限公司, հիերոգլիֆների պարզեցմամբ՝ 华为技术有限公司, փինյին՝ Huáwèi Jìshù Yǒuxiàn Gōngsī, Պալլադիի տառադարձության համակարգով՝ Հուավեյ ցզիշու յուսյան գունսի[4]), հեռուստահաղորդակցության ոլորտում ամենամեծ չինական ընկերություններից[5]։ Հիմնադրել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի նախկին անդամ Ժեն Չժենֆեյը 1987 թվականին[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Huawei ընկերության մասնաճյուղ

Huawei արտադրանքն իր մեջ ներառում է՝

  • Անլար ցանցային սարքավորումներ(LTE/HSDPA/W-CDMA/EDGE/GPRS/GSM, CDMA2000 1xEV-DO/CDMA2000 1X, TD-SCDMA),
  • Բազային ցանցային սարքավորումներ (IMS, Mobile Softswitch, NGN),
  • Ցանցային սարքավորումներ (FTTx, xDSL, օպտիկական սարքավորումներ, ցանցային անջատիչներ),
  • Հավելվածներ և ապարատային անվտանգություն (IN, բջջային տվյալների տեղափոխման ծառայություններ, BOSS),
  • տերմինալներ (UMTS/CDMA)։

2006 թվականին ընկերությունը ցույնց տվեց աճ նոր սերնդի ցանցերի ոլորտում, ներառյալ նաև 3G ցանցում[7]։

2012 թվականի սկզբին ընկերությունում աշխատում էր 110 000 մարդ։ Դեռ 2010 թվականին ընկերությունը ուներ 8 մարզային գրասենյակ և 100 մասնաճյուղ ամբողջ աշխարհում։ Huawei-ն ունի 20 գիտահետազոտական կենտրոն տարբեր երկրներում՝ ներառյալ Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Շվեդիա և Ռուսաստան։ Ընկերությունը ստեղծել է ժամանակակից ինովացիոն կենտրոններ Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom ընկերությունների հետ։

Ամեն տարի Huawei-ն ներդրում է կատարում ստորագրված պայմանագրերի գումարի 10%-ից ոչ քիչ ($1,26 միլիարդ) հետազոտությունների և զարգացման մեջ՝ մնալով արտոնագրային հայտեր ներկայացրած (26,8 тыс հազար) ամբողջ աշխարհի ընկերությունների թվում[8]։

2010 թվականի սեպտեմբերի 21-ին Հոնկոնգում Huawei-ն ներկայացրեց նախատիպը չունեցող DSL (Digital Subscriber Line)` 700 Մբիթ վայրկյանում։ Այդ ցուցագրումը համարվում է առաջինը իր դասում։ Ընկերության կարծիքով՝ SuperMIMO տեխնոլոգիայի շնորհիվ (համակարգ բազմաթիվ մուտքերով և ելքերով) այդ որոշումը թույլ է տալիս օպերատորներին կառուցել արդյունավետ և զարգացված ցանցեր՝ բարձր անցելիության մակարդակով։ Այդ օրինակը գերազանցում էր մյուս բոլոր DSL օրինակներին[9]։

2015 թվականին ընկերությունը դարձավ աշխարհում սմարթֆոնների երրորդ ամենամեծ արտադրողը։

Գործունեության հիմնական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եկամուտը 2007 թվականին - $12,5 միլիարդ (աճել է 48 %-ով ի համեմատ 2006 թվականի)։ 2007 թվականին կնքված պայմանագրերի մեծ մասը՝ շուրջ 72 %, ընկերությունը կնքել է միջազգային շուկաների հետ։ Նոր պայմանագրերի շուրջ 45 %-ը UMTS/HSDPA ինֆրակառուցվածքի ստեղծմանն է օգտագործվել, իսկ 44,8 %-ը՝ CDMA ցանցերի կառուցմանը։ Huawei պատվիրատուների 50-ից 35-ը աշխարհի հզորագույն օպերատորային կապերից են։ 2007 թվականին ընկերությունը ստորագրել է 34 պայմանագիր՝ ծառայությունների կառավարման ոլորտում՝ ներառյալ պայմանագրեր Vodafone, China Mobile, Etisalat և MNT Group-ի հետ[10]։
  • Եկամուտը 2008 թվականին - $23,3 միլիարդ (46 % աճ), զուտ շահույթ - $1,15 միլիարդ։ 2008 թվականին ընկերության օպերացիոն շահութաբերությունը աճել է 3 %-ից մինչև 13 %[11]։
  • Եկամուտը 2009 թվականին - $21.5 միլիարդ (7,7 % նվազում)։ Ընկերության զուտ շահույթը, համեմատած նախորդ տարվա, աճել է 2,3 անգամ և դարձել $2,7 միլիարդ։ Վաճառքից հասույթ՝ $21,8 միլիարդ (19 % աճ)[12]։ Զուտ շահութաբերությունը՝ 12,2 %[13]։

Ընկերության գործունեության քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական լրտեսություն և տեխնոլոգիաների ոչ թույլատրելի պատճենահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը մի քանի անգամ քննադատվել է արտադրանքի զարգացման անարդար մեթոդներ օգտագործելու համար։

Մասնավորապես 2003 թվականին Տեխասի դատարանում քննական հայց է ներկայացրել Cisco Systems ընկերությունը[14], որի մեղադրյալներն էին Huawei Technologies-ը և 3COM-ը։ Հայցում հաստատվում էր, որ VR օպերացիոն համակարգը և Quidway երթուղղիչը պատճենահանված են Cisco Systems-ին պատկանող տեքստերից։ Հայտում կային նաև ապացույցներ, որոնք ներառում էին կոդային նույնական օրինակներ, գործընթացների նույնական անվանումներ։ Այս դատական հայցը ավարտվել է հաշտությամբ[15]։

2004 թվականին ընկերության աշխատակիցը՝ Ժու Իբինը(Zhu Yibin), ձեռբակալվել է SuperComm ցուցահանդեսում անվտանգության աշխատակիցների կողմից։ Վերջինս փորձել էր նկարել մրցակից ընկերության սարքավորումները[16]։ Ժու Իբինը ցուցահանդեսին գրանցված էր որպես Weihua ընկերության ներկայացուցիչ։

Երկու դեպքերում էլ Huawei ընկերությունը պաշտոնապես հանձնել է անբարեխիղճ աշխատողների պատասխանատվությունը (անգլ.՝ rogue employees)[17][18]։

Առևտրային լրտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին Excelcomindo Pratama հնդկական հեռախոսակապի օպերատորի մամուլի ծառայությունը հաղորդել է Huawei ընկերության աշխատակցի ձեռբակալության մասին, ով փորձել էր պատճենահանել ծառայողական փաստաթղթերը[19][20]։

Անարդար գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հայտարարում է, որ «հիմնական արտադրությունը պատրաստվում է ASIC միկրոսխեմայի հիման վրա, որպեսզի ապահովվի համարժեք որակը և տնտեսական օգուտները»[21]։ Ընկերության այս հայտարարությունը ուղղակիորեն հակասում է միկրոսխեմա պատրաստող ընկերությունների (EZChip[22], Xelerated[23] և Dune Networks) տվյալներին։ 2004 թվականի հոկտեմբերին Huawei-ն առանձնացրեց միկրոսխեմաների զարգացումը որպես առանձին ընկերություն HiSilicon, սակայն այն չի համարվում ցանցային պրոցեսորների արտադրող[24]։

Ընկերության ստանդարտ պրակտիկան համարվում է «նոր սերնդի» սարքավորումների ցուցադրությունը, որոնք «ժամանակավոր ենթակա չեն» վաճառքի համար։ 2010 թվականին այդ սարքավորումներից ամենահայտնին համարվում էր 100 Գբիթ վայրկյանում լուծումը[25]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Huawei Symantec - Huawei և Symantec ընկերությունների միասնական ընկերություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www-file.huawei.com/-/media/CORPORATE/PDF/annual-report/AnnualReport2016_en.pdf
  2. Financial Highlights
  3. Huawei Investment & Holding Co., Ltd. 2011 Annual Report
  4. «Huawei's School of Pronunciation» 
  5. Открытые Системы: Конкуренция по-китайски
  6. «Доклад конгресса: Huawei и ZTE представляют угрозу безопасности США»։ // gazeta.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-8 
  7. Huawei стал лидером на рынке UMTS/HSPA (агентство CNEWS)
  8. Данные ВОИС за 2006 год(русская версия)
  9. Huawei совершила прорыв в области DSL, продемонстрировав первый в мире опытный образец 700 Мбит/с
  10. Mobile-review.com — пресс релизы
  11. CNews: Объём продаж Huawei в 2008 г. вырос на 46 %
  12. Финансовые показатели (официальный сайт компании)
  13. Чистая прибыль Huawei за 2009 г. составила $2,7 млрд
  14. Судебное заявление Cisco Systems против Huawei Technologies
  15. Cisco Systems комментирует окончание судебного преследования компании Huawei
  16. LightReading: Huawei и шпионаж
  17. Lightreading: Совместные комментарии от Cisco & Huawei
  18. Business Week: A Huawei Story Lost in Translation
  19. Reuters: Excelcomindo Says Stops Huawei Man Stealing Data
  20. Преступления: Кража данных из офиса Excelcomindo
  21. Huawei: Общая информация на сайте компании
  22. Huawei-3Com выбирает EZChip
  23. Huawei выбирает Xelerated
  24. HiSilicon: Обзор Продуктов
  25. 100G решения Huawei: Описание и фотографии ASIC

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]