Ժեն Չժենֆեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժեն Չժենֆեյ
չինարեն՝ 任正非
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1944(1944-10-25)[1] (77 տարեկան)
ԾննդավայրZhenning Buyei and Miao Autonomous County, Q9575490?, Չինաստանի Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Մայրենի լեզուչինարեն
ԿրթությունChongqing Jianzhu University?
ԵրկերQ55393926?
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
ԱշխատավայրՀուավեյ
ԱմուսինMeng Jun?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMeng Wanzhou?, Ren Ping? և Annabel Yao?
Commons-logo.svg Ren Zhengfei Վիքիպահեստում

Ժեն Չժենֆեյ (չինարեն՝ 任正非, անգլ.՝ Rén Zhèngfēi, հոկտեմբերի 25, 1944(1944-10-25)[1], Zhenning Buyei and Miao Autonomous County, Q9575490?, Չինաստանի Հանրապետություն), չինացի գործարար, Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի նախկին սպա, աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկի՝ «Huawei Technologies Co. Ltd»-ի հիմնադիր և նախագահ[2]։ Հուավեյն, ըստ վաճառքի ծավալի, աշխարհում սմարթֆոններ արտադրող երկրորդ ընկերությունն է։ 2005 թվականին «Time Magazine» ամսագիրը Ժեն Չժենֆեյին ընդգրկել է տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[3]։ 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ նրա կարողությունը գնահատվել է 1,2 միլիարդ դոլար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենի պապը ծագել է Ցզյանսու նահանգից և հարևան Չժեցյզյան նահանգում զբաղվել է խոզապուխտի արտադրությամբ։ Նրա որդին՝ Ժեն Մոսյունը (չինարեն՝ 任摩逊), 1930-ական թվականներին ուսումնասիրել է տնտեսագիտություն[5], բայց հոր մահվան պատճառով չի ավարտել համալսարանական կրթությունը։ Ճապոնական բռնազավթման ժամանակ նա գաղթել է Գուանչժոուի հարավ՝ Գոմինդանի կառավարության ռազմական գործարանում հաշվապահ աշխատելու նպատակով։ Դրանից հետո դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, որտեղ հանդիպել է Ժեն Չժենֆեյի ապագա մորը՝ Չեն Յուանչժաոյին, որը նույնպես դպրոցի ուսուցիչ էր[5]։ 1949 թվականին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակումից հետո, Ժեն Մոսյունը նշանակվել է Դույուն քաղաքի (չինարեն՝ 都匀一中) թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն[6]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեն Չժենֆեյը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 25-ին Գույչժոու գավառի հեռավոր լեռնային քաղաքում։ Տարրական դասարանները հաճախել է Zhenning կոչվող փոքրիկ շրջանի դպրոցում։ Ավելի ուշ նրա ծնողները տեղափոխվել են ուրիշ, ոչ մեծ քաղաք՝ Duyun, որտեղ Ժենն ավարտել է միջնակարգ դպրոցը[7]։ Տարրական և միջնակարգ դպրոցում Ժենը եղել է ինքնամփոփ և անպարկեշտ, և նրան մերժել են ընդունել կոմերիտմիություն՝ կոլեկտիվիզմի անբավարար զարգացած ոգու պատճառով։

1963 թվականին Ժենը լքել է Գույչժոուն՝ Չունցինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության ինստիտուտում սովորելու համար[8]։ Չինական մշակութային հեղափոխության ժամանակ ավարտելով ինստիտուտը՝ Ժենը գնացել է աշխատելու և սկսել Շանհայի աշխատանքային համալսարանի (Workers' University of Shanghai) դասագրքերով ինքնուրույն էլեկտրոնիկա ուսումնասիրել։ Ավելի ուշ՝ 1974 թվականին, նա գրանցվել է Xi'an Jiaotong University-ի դասընթացների։ Այդ ժամանակ նա այցելել է Wu Jikang-ի՝ Չինաստանի համակարգիչների ոլորտում պիոների և ԱՄՆ այցելած սակավաթիվ չինական գիտնականներից մեկի դասախոսությունը։ Դասախոսության ժամանակ բացատրվում էր, թե ինչ է իրենից ներկայացնում համակարգիչը և ինչպես այն կարող է օգտագործվել մենեջմենթի մեջ։ Ժեն Չժենֆեյի խոստովանության համաձայն՝ նա ոչ մի բառ չի հասկացել երկժամյա դասախոսությունից, սակայն այն մեծացրել է նրա հետաքրքրությունը համակարգչային տեխնոլոգիաների նկատմամբ[7]։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Ժեն Չժենֆեյը ծառայության է անցել ինժեներաշինարարական զորքերում և մասնակցել Լյոյանում քիմիական մանրաթելերի գործարանի կառուցմանը[8]։ Ժենի խոսքերով՝ բանակում իր հայտնվելը շատ առումներով պատահական էր։ Այդ ժամանակ Չինաստանը սինթետիկ գործվածքների սուր պակասուրդ էր զգում, և կառավարության կողմից որոշում էր կայացվել, որի համաձայն՝ ֆրանսիական սարքավորումների օգտագործմամբ Չինաստանի հյուսիսում դրանց արտադրության գործարան պետք է կառուցվեր։ Քանի որ այդ վայրում աշխատել ցանկացողներ չեն գտնվել, շինարարությունը հանձնարարվել է բանակին, որը սարքավորումների տեղադրման համար ներգրավել է չինական բուհերի շրջանավարտներին[7]։ Դրանից հետո Ժենը՝ արդեն որպես ռազմական ինժեներ, հայտնվել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի հետազոտական ինստիտուտի տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումում[9]։ Ծառայության ընթացքում ունեցած հաջողությունների համար ընտրվել է 1978 թվականին ազգային գիտաժողովին մասնակցելու համար ՄԱԿ-ի պատվիրակ, ինչպես նաև 1982 թվականին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 12-րդ համագումարին մասնակցելու համար։ 1983 թվականին՝ ինժեներաշինարարական զորքերի լուծարումից և Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի թվաքանակի լայնածավալ կրճատումից հետո, որը շուրջ 500 հազար մարդու վրա էր ազդել, Ժեն Չժենֆեյը պաշտոնաթող Է եղել։ Բանակից հեռանալու պահին նրա պաշտոնը համապատասխանել է գնդի հրամանատարի տեղակալին, բայց առանց զինվորական կոչում շնորհելու[8]։

Հուավեյի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Ժենը՝ արդեն որպես քաղաքացիական անձ, մեկնել է Շենժեն և աշխատել «South Sea Oil Corporation» ընկերության նյութատեխնիկական մատակարարման բազայում[8]։ 1987 թվականին Շենժենի քաղաքային վարչակազմը հրապարակել է թիվ 18 որոշումը, որը թույլ է տալիս ֆիզիկական անձանց կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնավոր ընկերությունների ստեղծումը[7]։ Նույն թվականին 43-ամյա Ժեն Չժենֆեյն ստեղծել է «Huawei Technologies Co» ընկերությունը։ Այն սկզբում միայն զբաղվում էր Հոնկոնգից հեռահաղորդակցության սարքավորումների մանր, մեծածախ մատակարարումներով։ Ընկերության մեկնարկային կապիտալը կազմել է 21.000 յուան, որը հավասար է այն ժամանակվա մոտ 5 հազար ԱՄՆ դոլարին։ Նվազագույն կանոնադրական կապիտալը, որը պահանջվում է Շենժեն քաղաքապետարանի կողմից մասնավոր ընկերության գրանցման համար, հավասար էր 20 հազար յուանի։ Բացի այդ, պահանջվում է առնվազն 5 բաժնետիրոջ ներկայություն։ Հաշվի առնելով այս պահանջը, ինչպես նաև այն փաստը, որ ինքն ուներ ընդամենը 3000 յուան, Ժենը ստիպված էր ընկերության ստեղծման համար ներգրավել հինգ գործընկերոջ[5]։

Ներկայումս Huawei-ն աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկն է, որի տարեկան եկամուտը 2017 թվականին հասել է 92,5 միլիարդ դոլարի, իսկ գիտական մշակումներում արվող տարեկան ներդրումների թիվը՝ 13,8 միլիարդ դոլարի։

1988 թվականին Ժեն Չժենֆեյը դարձել է Huawei-ի գլխավոր տնօրեն և զբաղեցնում է այդ պաշտոնը մինչև օրս։ Այժմ նա տնօրենների խորհրդի փոխնախագահն է, սակայն չի մասնակցում երեք գլխավոր տնօրենի ընթացիկ ռոտացիային[10]։

Չնայած այն հանգամանքին, որ Ժեն Չժենֆեյը Huawei-ի խոշորագույն բաժնետերն է, նրա մասնաբաժինը կազմում է ընդամենը 1,42 %[11]։ Մնացած բաժնետոմսերը բաշխվել են Huawei-ի 80 000 աշխատակիցների շրջանում[5][7]։

Ընտանիք և նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսեր եղբայրը՝ Ժեն Շուլյուն (Ren Shulu, ծնված 1956 թվականին), Յուննանի համալսարանի շրջանավարտ է, 1992 թվականից ի վեր՝ Հուավեյի աշխատակից, ներկայումս վերահսկող խորհրդի անդամ և ընկերության ապահովման ծառայության ղեկավար[5]։

Դուստրը՝ Մեն Վանչժոուն (Meng Wanzhou, ծնվել է 1972 թվականին)[5], 1998 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Հուաչժուն քաղաքի գիտատեխնիկական համալսարանում։ 1993 թվականից աշխատում է Huawei ընկերությունում, ներկայումս ընկերության ֆինանսական տնօրենն է[8]։

Ժեն Չժենֆեյը տարված է քաղաքականության, տնտեսության, հումանիտար գիտությունների, գրականության և արվեստի վերաբերյալ գրքերի ընթերցմամբ։ Ամենից շատ նախընտրում է պատմական գրականությունը, իսկ ամենաքիչը՝ գեղարվեստական և կառավարման տեսությանը նվիրված։ Այս ընտրությունը նա բացատրում է հետևյալ կերպ[5]

Aquote1.png Գեղարվեստական գրականությունը պատմում է հորինված պատմությունների մասին, և դրանք չափազանց հեռու են իրականությունից։ Իսկ կառավարման գրքերը գրում են պրոֆեսորները՝ փակ դռների հետևում նստած աշխատասենյակներում, և դա կաշկանդում է նրանց երևակայության թռիչքը։
- Ժեն Չժենֆեյ
Aquote2.png


Ժենը «Ցին դինաստիա» հեռուստասերիալի երկրպագուն է, որը պատմում է չինական պետական գործիչ Շան Յանայի բարեփոխումների մասին[5]։

Չինաստանի բոլոր քաղաքական առաջնորդներից Ժեն Չժենֆեյն ամենից վեր է գնահատում Դեն Սյաոպինին, որին բազմիցս անվանել է Չինաստանի պատմության մեջ մեծագույն բարեփոխիչ։ Օտարերկրյա քաղաքական գործիչներից Ժենը մեծ հարգանքի է արժանացնում Իցհակ Ռաբինին և նա նույնիսկ իրեն անվանում է Իսրայելի նախկին վարչապետի աշակերտ[5]։

Կոմունիստական կուսակցություն և բանակի հետ կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ռազմական գործունեության մեծ մասի ընթացքում Ժեն Չժենֆեյը զրկվել է Կոմունիստական կուսակցությանը միանալու հնարավորությունից ծնողների սոցիալական ծագման և Գոմինդանի ռեժիմի հետ նրանց սերտ կապերի պատճառով։ Նա կուսակցությանն անդամակցել է հենց պահեստազորում, աշխատանքից ազատվելուց առաջ[5]։

Այնուամենայնիվ, Ժեն Չժենֆեյի ենթադրյալ կապերը չինական բանակի և կոմունիստական կուսակցության հետ այն գործոններից մեկն են, որոնք զգալիորեն բարդացնում են Հուավեյի աշխատանքն այլ երկրներում։ Դրանք Հնդկաստանի կառավարության կողմից օգտագործվել են որպես Հնդկաստանի առանձին պայմանագրերում Հուավեյի հաղթանակի համաձայնեցումը մերժելու պատճառ[12][13]։ Այդ վախերը հանդիպում են նաև այլ երկրներում։ Միացյալ Նահանգներում նրանք հանգեցրել են Huawei 3Com-ի գնման գործարքի ձախողմանը և SoftBank-ին ստիպել են խզել Հուավեյի հետ կապերը Sprint Nextel-ի ձեռքբերման թույլտվություն ստանալու համար։ Ներկայումս Մեծ Բրիտանիայի հետախուզության և անվտանգության կոմիտեն խորհուրդ է տվել հրաժարվել Հուավեյի սարքավորումներից լրտեսության կասկածների պատճառով[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Smartphone Rankings Shaken Up Once Again as Huawei Surpasses Apple, Moving into Second Position While Overall Market Declined 1.8% in Q2 2018, According to IDC»։ IDC: The premier global market intelligence company։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2018-09-08 
  3. Matthew Forney The 2005 TIME 100 - TIME(անգլ.) // Time : magazine. — 2005-04-18. — ISSN 0040-781X.
  4. «Ren Zhengfei»։ Forbes (անգլերեն) 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Тянь Тао, Давид де Кремер, У Чуньбо Huawei: Лидерство, корпоративная культура, открытость. — Библиотека Сбербанка. Т. 71. — Москва: Олимп-Бизнес, 2017. — ISBN 978-5-9909052-0-7
  6. Dan Steinbock THE CASE FOR HUAWEI IN AMERICA // -. — С. 31.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Meeting Minutes: "An Insight, An Idea with Ren Zhengfei" Session(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2015. — С. 1—7.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Годовой отчет за 2015 год(ռուս.) // Huawei Investment & Holding Co., Ltd.. — С. 199.
  9. the economist
  10. «Rotating CEOs»։ huawei.com։ Վերցված է 2017-11-12 
  11. Analysis — Who really owns Huawei
  12. Ashford Warwick (2009-06-04)։ «Huawei complains about India's security concerns»։ ComputerWeekly.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-15 
  13. Although Huawei has repeatedly denied it, the company has often been subject to rumours about its alleged close links to the Chinese government and military — see for example The Economist, or Cellular News.
  14. «Huawei Loser in SoftBank-Sprint Deal Over Alleged Spying»։ Bloomberg։ 2013-05-30։ Վերցված է 2013-07-04 
  15. «Like U.S. lawmakers, Brits raise spying fears over Huawei gear»։ CNET։ 2013-06-06։ Վերցված է 2013-07-04