Georgia on My Mind

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Չարլզ

«Georgia on My Mind» (հայ․՝"Ջորջիան իմ մտքում"), ամերիկյան երգ, գրված 1930 թվականին Հոուգի Կարմայքլի (երաժշտություն) և Սթյուարթ Գորրելի (բառեր) կողմից։ Երգի առաջին ձայնագրումը իրականացվել է 1930 թվականի սեպտեմբերի 15-ին Կարմայքլի և նրա նվագախմբի կատարմամբ (հենց նա էլ կատարում էր վոկալային մասը)։ Ամենահայտնի տարբերակը ձայնագրվել է Ռեյ Չարլզի կողմից 1960 թվականին "The Genius Hits the Road" ձայնասկավառակի համար։ Երգով սինգլը զբաղեցրեց առաջին հորիզոնականը ամերիկյան հիթ-շքերթում (Չարլզը 1961 թվականին ստացավ "Գրեմի" մրցանակ այս երգի համար)։ Երգի քավեր տարբերակը ձայնագրել են նաև այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Դին Մարթինը, Գլեն Միլլերը, Էլլա Ֆիցջերալդը, Ջոն Մայերը, Գլեդիս Նայթը, Ջեյմս Բրաունը, Աշերը, Բիլի Հոլիդեյը, "The Band"-ը, Ջանգո Ռեյհարդը, Վես Մոնթգոմերին, Ջոն Մայերը, Ջերի Լի Լյուիսը, "The Righteous Brothers" դուետը, Թոմ Ջոնսը, Վեն Մորիսոնը, Բինգ Քրոսբին (1956, 1975), Վիլի Նելսոնը, Մայքլ Բոլթոնը, "Coldplay" և "The Spencer Davis Group" խմբերը։ Երգի վերնագրի մեջ հիշատակվող անվանումը կարելի է տարբեր կերպ ընկալել, քանի որ "Ջորջիա" բառը միաժամանակ և՛ կնոջ անուն է, և՛ Ամերիկյան Ջորջիա նահանգի անվանումը (1979 թվականի ապրիլի 24-ին երգը պաշտոնապես հռչակվեց նահանգի օրհներգը