Jump to content

Եղեգնակատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Felis chausից)
Եղեգնակատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Կատուներ
Տեսակ Եղեգնակատու
Լատիներեն անվանում
Felis chaus
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը

Քիչ վտանգված

Արեալ
պատկեր

  Տարածվածությունը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183802
NCBI 61376

Եղեգնակատու (լատին․՝ Felis chaus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։

Հայաստանում տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Բույնը կառուցում են թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների հին բները։

Մարմնի երկարությունը 57-90 սմ է, պոչինը՝ 21-31 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 12 կգ։ Վայրի կատուներից ամենամեծն է։ Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրոգույն է, բերանի շուրջը, ծնոտի ու կոկորդի շրջանը՝ սպիտակավուն։ Ականջների հետևը շիկավուն է, ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով։ Ոտքերը երար են։ Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, նապաստակներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն՝ կուղբերով, նաև քիչ քանակությամբ բուսական կերով։

Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։

Հղիությունը տևում է 60 օր։ Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից։ Մազափոխվում է տարին 2 անգամ՝ փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին։ Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին՝ նաև ցերեկը։

Մորթին սակավարժեք է։ Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնակատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնակատու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 501