Eye of the Tiger

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Eye of the Tiger»
Eye of the Tiger
Survivor խումբի երգը
Թողարկված1982 թվականի մայիսի 29-ին
ՖորմատՁայնապնակ
Ձայնագրված1982 թվականին
Ժանրռոք, ծանր ռոք
Լեզուֆրանսերեն և անգլերեն
Տևողություն4:06
ԼեյբլScotti Brothers Records
ՀեղինակՖրենկի Սալլիվան, Ջիմ Պետերիկ,
ԿոմպոզիտորFrankie Sullivan? և Jim Peterik?
ՏոնայնությունC minor
ՊրոդյուսերՖրենկի Սալլիվան
Ժամանակագրություն
«Summer Nights»
(1982)
«Eye of the Tiger» «American Heartbeat»
(1982)

Eye of the Tiger, 1982 թվականի Survivor խմբի երգերից է։ Երգը գրվել է Սիլվեստրա Ստալլոնի խնդրանքով Ռոքի 3 ֆիլմի համար։ 1982 թվականի հուլիսի 24-ին Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց լավագույն վերին հորիզոնականը և այդպես մնաց 6 շաբաթ, 21-րդ երգը Billboard’s All Time Top 100-ում[1] և 63-րդը՝ VH1-ի բոլոր ժամանակների լավագույն ծանր ռոք երգերի անվանակարգում[2]։ 2007 թվականին խումբը երգերը վերաթողարկել է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան «Ամբողջ ծանրությամբ» սերիալի 4-րդ եթերաշրջանի 9-րդ սերիայի մեջ Հենկ Շրեյդերը երգում է երգի մեղեդին և հնչում է կրկներգից մի փոքր հատված։
  • «Գրիֆինների ընտանիքը» մուլտֆիլմի սերիաներից մեկում Պիտեռ Գրիֆֆինը երգում է այս երգը, երբ Լոիսը բռնցքամարտի ռինգում կռվելիս է լինում։
  • «Գերբնական» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 6-րդ սերիայի մեջ Ջենսեն Էքլզը երգում է այս երգը։
  • Ամերիկյան «Նոր աղջիկը» սերիալի 1-ին եթերաշրջանի 7-րդ սերիայում Վինսթոնը և մի շարք երեխաների զանգակների միջոցով նվագել են այս երգը և Վինսթոնը ասել է, որ սա աշխարհի ամենաթեժ երգն է։
  • «Էվրիկա» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 12-րդ սերիայի մեջ բժիշկ Դագլաս Ֆագոն այս երգի ներքո է ընկնում հիպնոզի ազդեցության տակ։
  • «Տուրբո» մուլտֆիլմի մեջ 2013 թվականին։
  • «Հերոսների քաղաք» մուլտֆիլմի մեջ 2014 թվականին։
  • Հնչել է նաև «Անդրադարձում» ֆիլմի մեջ։
  • «Հիմարից էլ Հիմար» ֆիլմի մեջ նույնպես։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]