Jump to content

ESM Government Securities

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ESM Government Securities
դիլեր, ձեռնարկություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1975 Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևcorporation Խմբագրել Wikidata
Ավարտված4 Մարտի 1985 Խմբագրել Wikidata

 

ESM Government Securities, Inc., Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում պետական արժեթղթերի դիլերային ընկերություն, որը մասնագիտացած է եղել հետգնման պայմանագրերի և հակադարձ հետգնման պայմանագրերի մեջ։ Ընկերության ձախողումը 1985 թվականի մարտին հանգեցրել է Home State Savings Bank-ի փլուզմանը, ինչպես նաև Օհայոյի տասնյակ այլ բանկերի ավանդների և Օհայոյի մասնավոր ավանդների երաշխավորման հիմնադրամի անկմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ESM Government Securities ընկերությունը հիմնադրել են Ռոննի Յուտոնը, Ռոբերտ Սենեկան և Ջորջ Միդը 1975 թվականին՝ ընկերության անվանումը վերցնելով նրանց ազգանվան առաջին տառից։ (Սենեկան հեռացել է ընկերությունից 1978 թվականին)։ Շուտով նրանց միացել է Ալան Նովիկը և հետագայում դարձել նախագահ, սակայն մահացել է 1984 թվականի նոյեմբերին սրտի կաթվածից։ Փաստաբան Սթիվեն Արկին հանդիպել է Ռոննի Էյութոնին Ազգային գվարդիայի ստորաբաժանումում և նրան ծանոթացրել իր սկեսրայր՝ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող Home State Savings Bank-ի սեփականատեր Մարվին Ուորների հետ[1]։

Խարդախության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ESM Government Securities ընկերությունը փակվել է 1985 թվականի մարտի 4-ին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից և զանգվածային խարդախության բացահայտումից հետո հսկողության տակ է վերցվել։ ESM-ը մեծ գործառնական վնասներ էր կրել և նույն գրավը գրավադրել էր մեկից ավելի վարկատուների մոտ՝ նախնական գնահատված վնասով ավելի քան 300 միլիոն դոլարով[2]։

Ազդեցությունը Նահանգային խնայբանկի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգային խնայբանկը (անգլ.՝ Home State Savings Bank) ESM Government Securities ընկերությan ամենամեծ հաճախորդն է exel, և պարզվեl 1, որ Նահանգային խնայբանկը կրել է մոտ 150 միլիոն դոլարի վնաս ESM-ի հետ իրենց գործարքներից։ Բանկից մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլար է հանել։ Բանկը փակվել է 1985 թվականի մարտի 9-ին։ Օհայոյի Ավանդների Երաշխավորման Հիմնադրամի կողմից ապահովագրված այլ հաստատություններում բանկային խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ հիմնադրամն անբավարար միջոցներ ունի Նահանգային խնայբանկի ավանդատուներին վճարելու համար։ Հիմնադրամի կողմից ընդգրկված բանկերի համար Օհայոյի նահանգապետը հայտարարել է բանկային արձակուրդ[3]։ ESM-ի այլ խոշոր զոհերի թվում են եղել Տեխասի Բոմոնտը, Օհայոյի Թոլիդոն, Ֆլորիդայի Պոմպանո բիչը, Նևադայի Քլարկ շրջանը, Վաշինգտոնի Կլալլամ շրջանը, և Ֆլորիդայի American Savings & Loan of Miami ընկերությունը։

Իրավական վարույթ և օրենսդրական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությունը ցույց է տվել, որ Խոսե Գոմեսը՝ Alexander Grant & Company-ի Certified Public Accountant ընկերության գործընկերը, կաշառք է ստացել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու համար[4]։ 1986 թվականի ապրիլին ESM-ի հգործարքներում ներգրավված յոթ մարդ իրենց մեղավոր են ճանաչել, այդ թվում՝ Ռոննի Էյութոնը, Ջորջ Միդը, ընկերության չորս այլ ղեկավարներ և Խոսե Գոմեսը[5]։ Յութոնը ստացել է 15 տարվա ազատազրկում, Միդը՝ 14, իսկ Գոմեսը՝ 12 տարի[6]։ Սթիվեն Արկին ինքնասպան է եղել 1985 թվականի հուլիսին[7]։ Ընկերության վերահսկիչ Հենրի Էրլ Ռիդելը ինքնասպան է եղել 1986 թվականի նոյեմբերին։ Մարվին Ուորները դատապարտվել է 1987 թվականի մարտին ինը կետով խարդախության հետ կապված մեղադրանքների համար, որոնք առնչվում էին Նահանգային խնայբանկին և 28 ամիս բանտում է անցկացրել[8]։ Alexander Grant & Co. ընկերությունը վճարել է 173 միլիոն դոլար վնասի փոխհատուցում և դատական ծախսեր[9]։

Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունել է 1986 թվականի պետական արժեթղթերի մասին օրենքը՝ ի պատասխան ESM Government Securities ընկերության և այլ նմանատիպ պետական դիլերների ձախողումների և սկանդալների[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Report On "ESM Government Securities, Inc. Scam». www.studocu.com.
  2. Postlewaite, Susan (1986 թ․ հունիսի 17). «Former ESM Government Securities Inc. Chairman Ronnie Ewton testified...». UPI (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  3. «Chronology of Home State Scandal». Toledo Blade. 1987 թ․ մարտի 3. էջ 4. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  4. Sterngold, James (1985 թ․ ապրիլի 5). «Accounting Firm Calls E.S.M. Case 'a Betrayal'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  5. Edwards, John G. (1986 թ․ ապրիլի 18). «Seven Plead Guilty In Esm Fraud Case». Sun Sentinel. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին.
  6. «Two securities dealers were sentenced to prison». Los Angeles Times. 1987 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Cosco, Joseph (1985 թ․ հուլիսի 24). «Miami Lawyer Kills Himself In Wake Of Esm». Sun Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «3 CONVICTED IN FAILURE OF HOME STATE». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1987 թ․ մարտի 3. ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  9. Clikeman, Paul M. (2013 թ․ հուլիսի 24). Called to Account: Financial Frauds that Shaped the Accounting Profession (անգլերեն). Routledge. էջեր 88–95. ISBN 978-1-136-22490-4.
  10. Rogers, Terry F. (1987). «The Government Securities Market: In the Wake of ESM». Santa Clara Law Review. Santa Clara, California, U.S.: Santa Clara University. 27 (3): 587–605.