Desiigner

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Desiigner
Desiigner2018.png
Ի ծնե անունանգլ.՝ Sidney Royel Selby III
Նաև հայտնի է որպեսDesigner Royel և Dezolo
Ծնվել էմայիսի 3, 1997(1997-05-03) (22 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, ռիթմ էնդ բլյուզ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, հեղինակ-կոմպոզիտոր, երգիչ և հեղինակ-կատարող
ԳործիքներԹմբուկ
ԼեյբլGOOD Music և Def Jam Recordings
Կայքlifeofdesiigner.com

Սիդնի Ռոյել Սելբի երրորդ (անգլ.՝ Sidney Royel Selby III, մայիսի 3, 1997(1997-05-03), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է Desiigner մականունով, ամերիկյան ռեփեր։ Սկսելով իր երաժշտական կարիերան 2014 թվականին` նա հայտնի դարձավ 2015 թվականին, երբ լույս տեսավ «Panda» սինգլը, որը տեղ գրավեց Billboard Hot 100-ի մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնին ծնվել է Բրուքլինում 1997 թվականի մայիսի 3-ին[1][2]։ Իր բառերով, դեռ երիտասարդ տարիքում նրան շրջապատում էր երաժշտությունը։ Իր պապիկը՝ Սիդնի Սելբին, նվագում էր «The Drifters» և «The Isley Brothers» խմբերում[3]։ «Իմ հայրը լսում էր« Funkadelic»: Գնում եմ ընկերներիս մոտ, նրանք լսում են հիփ հոփ։ Գնում եմ քրոջս մոտ, ինքը լսում է ռեգգի։ Գնում եմ եղբայրներիս մոտ, նրանք լսում են ամեն ինչ», - պատմում է ռեփերը։ Փոքր ժամանակ նա երգում էր եկեղեցական երգչախմբում։ Նրա բառերով, նա եղել էր «չարաճճի երեխա» և անում էր «անկապ բաներ» Բրուքլինի փողոցներում։ 14 տարեկանում նա ստացավ հրազենային վերք։ «Վերքը շատ լուրջ չէր, ես պառկեցի հիվանդանոցում 30 րոպե, բայց այդ պահը ինձ հասկացրեց, «Է՜յ, մտածի՛», երբ դա տեղի ունեցավ, ես հասկացա, որ սա իմ տեղը չէ», - հայտարարեց ռեփերը։ Դրանից հետո նա որոշեց զբաղվել երաժշտությամբ[4]։ 15 տարեկանում իր հայրը իրեն նվիրեց հանգերի բառարան, որը ռեփերը սովորեց անգիր[1]։

2014 թվական՝ գործունեության սկիզբ և հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Desiigner-ը սկսեց իր երաժշտական գործունեությունը 2014 թվականին, Dezolo մականունով, երբ Phresher-ի և Rowdy Rebel-ի հետ գրեց «Danny Devito» երգը։ Շուտով նա փոխեց իր մականունը Designer Royel-ի , որը հետո փոխեց Desiigner-ի՝ իր քրոջ խորհրդով։ 2015 թվականին նոյեմբերի 1-ին լույս տեսավ Desiiner-ի առաջին երգը՝ «Zombie Walk»-ը։ Դեկտեմբերի 15-ին՝ լույս տեսավ նրա «Panda» սինգլը, որը լսեց Քանյե Ուեսթը։ Քայնեն որոշեց երգից մի հատված օգտագործել «Father Stretch My Hands Pt.2» ստեղծագործության մեջ։ Դրանից հետո «Panda»-ն հայտնի դարձավ[5]։

2016 թվականի ապրիլին՝ Billboard հարցազրույցին ռեփերը հայտարարեց նոր միքսթեյփի՝ Trap History Month-ի ելույթի մասին[6], որի անունը նա շուտով փոխեց և դարձրեց New English[7]: Մայիսին պրոդյուսեր Մայկ Դինը հայտարարեց, որ աշխատում է Desiigner-ի հետ, և որ լինելու է իր նոր ալբոմի կատարողական պրոդյուսերը[8], որը ստացել է The Life of Desiiner[9] անվանումը: Հունիսին XXL ամսագիրը տեղադրեց նրան իր ամենամյա Freshman Class ցանկի մեջ[10]։ Հենց այդ ամսում թողարկվեց «Champions» սինգլը, որի մեջ նաև մասնակցել է Desiigner-ը[11]։ Հունիսին նաև ինքը առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությունում, BET Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ կատարելով «Panda» ստեղծագործությունը[12]։ Հունիսի 26-ին ռեփերը թողարկեց New English միքսթեյփը և ստացավ քննադատների տարատեսակ կարծիքներ[13]։ Հուլիսին ռեփերը թողարկեց որպես սինգլ «Timmy Turner» ստեղծագործությունը՝[14] հիմքում ընկած էր ավելի շուտ թողարկած ֆրիսթայլը, որը ներկայացրել էր նույնպես ինքը[15]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Անվանակարգ Արդյունք Ref.
2016 Teen Choice Awards Choice Music: R&B/Hip-Hop Song "Panda" Առաջադրված [16]
MTV Video Music Awards Best New Artist Himself Առաջադրված [17]
Best Hip-Hop Video "Panda" Առաջադրված
BET Hip Hop Awards Best Hip Hop Video Առաջադրված [18]
People's Champ Award Առաջադրված
Best New Hip Hop Artist Himself Առաջադրված
MTV Video Music Awards Japan Best Hip Hop Video "Panda" Առաջադրված [19]
American Music Awards Video of the Year Առաջադրված [20]
Favorite Rap/Hip-Hop Song Առաջադրված
WatsUp TV Africa Music Video Awards WatsUp TV Viewers Choice Award Հաղթանակ [21]
2017 Grammy Awards Best Rap Performance Առաջադրված [22]
iHeartRadio Music Awards Hip-Hop Song of the Year Առաջադրված [23]
Hip-Hop Artist of the Year Himself Առաջադրված
Best New Hip-Hop Artist Առաջադրված
Billboard Music Awards Top New Artist Himself Առաջադրված [24]
Top Streaming Songs Artist Առաջադրված
Top Rap Artist Առաջադրված
Top Streaming Song (Video) "Panda" Հաղթանակ
Top Rap Song Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Horner Al։ «Desiigner on what his future holds and refusing to pander to the haters»։ Fact  |accessdate=2016-08-07|language=en}}
  2. Trust Gary։ «Desiigner's 'Panda' Claws to No. 1 on Hot 100, Bringing Americans Back to the Top» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2016-08-07 
  3. Weiner Natalie։ «Desiigner on His Difficult Past and How His No. 1 Hit 'Panda' Gave Him a Way Out» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2016-08-08 
  4. Fleischer Adam։ «Desiigner On How Getting Shot Lead To His Rap Career» (անգլերեն)։ MTV։ Վերցված է 2016-08-07 
  5. Friedman Andrew։ «Frauds in Atlanta? Why the controversy over Desiigner’s ‘Panda’ goes deeper than you think» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ Վերցված է 2016-08-07 
  6. Peltz Jonathan։ «'Panda' Rapper Desiigner on Why His Mind Operates in a 'Crazy' Way and Working With Kanye West» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2016-08-07 
  7. Frydenlund Zach։ «Desiigner Releases His Debut Project 'New English'» (անգլերեն)։ Complex։ Վերցված է 2016-08-07 
  8. Caraballo J. Pablo։ «'Lemonade' Producer Mike Dean Gives the Behind-the-Scenes Scoop on Beyoncé's Opus» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2016-08-07 
  9. Hernandez Victoria։ «Desiigner Announces "Life Of Desiigner" Album» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ Վերցված է 2016-08-07 
  10. Fleischer Adam։ «The 2016 XXL Freshman Class Is Here, So Start Your Arguing» (անգլերեն)։ MTV։ Վերցված է 2016-08-07 
  11. Breihan Tom (2016-06-03)։ «Kanye West – “Champions” (Feat. Travis Scott, Desiigner, Big Sean, Gucci Mane, Quavo, 2 Chainz, & Yo Gotti)» (անգլերեն)։ Stereogum։ Վերցված է 2016-08-07 
  12. Robinson Will։ «Desiigner becomes a meme after wild 'Panda' performance at BET Awards» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-08-07 
  13. «New English [Mixtape] by Desiigner» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2016-08-07 
  14. Lee Craig T. (2016-07-12)։ «Desiigner Shares Artwork For “Timmy Turner” Single» (անգլերեն)։ The Source։ Վերցված է 2016-08-07 
  15. Battan Carrie (2016-07-23)։ «Desiigner’s “Timmy Turner”: A Viral Freestyle Finds Full Form» (անգլերեն)։ The New Yorker։ Վերցված է 2016-08-07 
  16. «Teen Choice Awards 2016: Jelena, ‘Pretty Little Liars’ & More Score Nods In Second Wave»։ Hollywoodlife.com։ June 9, 2016։ Վերցված է December 19, 2016 
  17. «Beyonce, Adele Lead Nominees for 2016 MTV Video Music Awards»։ Վերցված է July 26, 2016 
  18. «Here Are the Nominees for BET's 2016 Hip-Hop Awards»։ Complex։ August 18, 2016։ Վերցված է December 19, 2016 
  19. «Nominees Announced for the MTV Video Music Awards Japan 2016»։ ARAMA Japan։ September 1, 2016։ Վերցված է December 19, 2016 
  20. «AMAs 2016: See the Full List of Winners»։ Billboard։ Վերցված է 21 November 2016 
  21. Mawuli David։ «WAMVA 2016: Diamond Platnumz, Shatta Wale, Beyonce win big; see full list of winners»։ Վերցված է 13 May 2017 
  22. «Here Is the Complete List of Nominees for the 2017 Grammys»։ Billboard։ December 6, 2016։ Վերցված է December 19, 2016 
  23. «Here's The Complete List Of #iHeartAwards Winners | iHeartRadio Music Awards | iHeartRadio»։ iHeartRadio։ Վերցված է 12 March 2017 
  24. «Drake, The Chainsmokers Lead Nominees for the 2017 Billboard Music Awards»։ Billboard։ April 10, 2017։ Վերցված է April 10, 2017