Dart

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dart
Изображение логотипа
Տեսակօբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու, վեբ ծրագրի հենք, scripting language?, իմպերատիվ ծրագրավորման լեզու, reflective programming language?, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու և բազմահարացուցային ծրագրավորման լեզու
Առաջացել էհոկտեմբերի 10, 2011
ՍտեղծողԳուգլ
ՆախագծողLars Bak? և Գուգլ
Ընդլայնումներ.dart
Համացանցի տվյալների տեսակapplication/dart[1] և application/vnd-dart[2]
Ընթացիկ տարբերակ2.17.5 (հունիսի 22, 2022)[3]
Ներշնչվել էStrongtalk?, Ջավա, ՋավաՍկրիպտ, Smalltalk, Erlang և C Sharp
ԱրտոնագիրBSD արտոնագիր
Կայքdart.dev(անգլ.)
Աղբյուր կոդgithub.com/dart-lang/sdk
Commons-logo.svg Dart (programming language) Վիքիպահեստում

Dart, Գուգլ ընկերության ստեղծած ծրագրավորման լեզու։ Dart-ը ստեղծվել է որպես JavaScript լեզվին փոխարինող/այլընտրանք։ Լեզվի ստեղծողներից Մարկ Միլերը գրել է, որ JavaScript լեզուն ունի «հիմնարար թերություններ»[4] («Javascript has fundamental flaws…»), որոնք հնարավոր չէ շտկել։ Դրա համար էլ ստեղծվեց Dart-ը։

Լեզվի մասին առաջին հրապարակային մատչելի տեղեկատվությունը հայտնվեց 2011 թվականի սեպտեմբերի 12-ին Goto ծրագրավորողների կոնֆերանսի ժամանակ[5]։ 2011 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Google Dart լեզվի պաշտոնական ներկայացումը։

Լեզվի ստեղծողների առաջ դրված խնդիրները․[6]

  • Ստեղծել վեբ ծրագրավորման համար կառուցվածքային և միաժամանակ ճկուն լեզու
  • Ուսումը պարզեցնելու համար լեզուն դարձնել գոյություն ունեցողներին նման
  • Ստեղծված ծրագրերի բարձր արագագործություն ինչպես դիտարկիչում, այնպես էլ այլ միջավայրներում, սկսած սմարթֆոններից մինչև սերվերներ։

Նախապես առաջարկվել է Dart ծրագրի օգտագործման երկու տարբերակ․ վիրտուալ մեքենայի օգտագործմամբ կամ միջանկյալ թարգմանություն JavaScript-ում[6][7]։

2013 թվականի նոյեմբերի 15-ին Գուգլ ընկերությունը թողարկեց իր Dart լեզվի առաջին կայուն SDK 1.0 տարբերակը։ 2014 թվականի հուլիսի 4-ին ECMA-ն հաստատեց լեզվի առաջին չափորոշիչները, որը տացավ ECMA-408 անվանումը[8]։

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hello, world! ծրագրի պարզունակ օրինակ․

main() {
    print('Hello World!');
}

Ֆիբոնաչիի n-երորդ թիվը հաշվելու ֆունկցիա․

int fib(int n) {
    return (n <= 2) ? 1 : (fib(n - 1) + fib(n - 2));
}

main() {
    print('fib(20) = ${fib(20)}');
}

Պարզունակ դաս

// sqrt() ֆունկցիայի հասանելիության համար math գրադարանի կցում
import 'dart:math' as math;

// Point դասի ստեղծում
class Point {

    // Որպես final հայտարարված փոփոխականները չեն կարող փոփոխվել ինիցիալիզացիայից հետո
    // Երկու թվային դաշտի հայտարարում
    final num x, y;

    Point(this.x, this.y);

    Point.origin() : x = 0, y = 0;

    // Դասի մեթոդ
    num distanceTo(Point other) {
        var dx = x - other.x;
        var dy = y - other.y;
        return math.sqrt(dx * dx + dy * dy);
    }
}

// Dart-ի բոլոր ֆունկցիաները սկսվում են «main()»-ով
main() {
    // Point դասի երկու օբյեկտների ստեղծում 
    var p1 = new Point(10, 10);
    var p2 = new Point.origin();
    var distance = p1.distanceTo(p2);
    print(distance);
}

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Matt Fisher, 8. Exporting to HTML5, Google Dart, HTML5 for Flash Developers (Packt Publishing, Limited) — 322 էջ, ISBN 9781849693325։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]