Daredevil (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դերդէվիլ
Daredevil
Изображение логотипа
Ժանրսուպերհերոսային մարտաֆիլմ
արկած
քրեական դրամա
իրավաբանական դրամա
գիտական ֆանտաստիկա
թրիլլեր
նեո նուար
ՍտեղծողԴրյու Գոդդարդ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՀիմքՍթեն Լիի «Daredevil» կոմիքսների կերպար
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Չարլի Քոքս, Դեբորա Էնն Ուոլլ, Էլդեն Հենսոն, Վինսենթ Դ’Օնոֆրիո, Թոբի Լեոնարդ Մուր, Վոնդի Կուրտիս-Հոլլ, Բոբ Գունտոն, Այելեթ Զորեր, Ռոզարիո Դոուսոն, Ջոն Բերնթալ, Էլոդի Յունգ, Սթիվեն Ռայդեր, Ջոան Ուոլլի, Ջեյ Ալի, Ուիլսոն Բեթել
ՊրոդյուսերԱլան Ֆայն
Դրյու Գոդդարդ
Ջեֆֆ Լոուբ
Ջո Կեսադա
Սթեն Լի
Սթիվեն Դենայթ
Գործադիր պրոդյուսերՍթիվեն Դենայթ
ԵրաժշտությունՋոն Պեսանո
Պատմվածքի վայրՆյու Յորք
Գեղարվեստական աշխարհMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ39
Սերիայի տևողություն48-60 րոպե
Էկրաններին էապրիլի 10, 2015-ից հոկտեմբերի 19, 2018
ՀեռուստաալիքNetflix
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Disney+
Պատկերի ձևաչափ16:9
ՀաջորդՋեսիկա Ջոնս
ԿապակցվածMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք,
Պատժողը (2017),
Պաշտպանները (2017)
Պաշտոնական կայքէջ

«Daredevil»ամերիկյան սուպերհերոսային հեռուստասերիալ, որը ստեղծվել է Դրյու Գոդդարդի կողմից և հիմնված է Marvel-ի համանուն հերոսի վրա, որում գլխավոր դերը կատարում է՝ Չարլի Քոքսը։ Այն արտադրվել է Marvel Television-ի և ABC Studios-ի կողմից և ցուցադրվել է Netflix հոսքային վիդեոսերվիսի միջոցով։ «Daredevil»-ը Marvel Cinematic Universe-ի մի մասն է և առաջինն է սերիալների շարքերից, որոնք կմիավորվեն «Defenders» քրոսսովերային մինիսերիալում։ Սերիալի շոուռաները՝ Սթիվեն Դենայթն է, իսկ Գոդդարդը՝ խորհրդատուն։ Առաջին սեզոնի բոլոր սերիաների պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 10-ին[2]։ Ապրիլի 21-ին հայտնի է դարձել, որ սերիալը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան[3]։ 2016 թվականի հուլիսին սերիալը կրկին երկարաձգվել է մինչև եզրափակիչ երրորդ եթերաշրջան[4], որը հեռարձակվեց 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[5]։

«Daredevil»-ն առատինն էր այսպիսի հեռուստատեսային սերիալներից, ինչպիսիք են «Ջեսիկա Ջոնսը»-ը, «Երկաթե Բռունցքը, «Լյուկ Քեյջը» և «Պատժողը», որոնք միավորվեցին «Defenders» քրոսսովերային մինիսերիալում[6]։ Միևնույն ժամանակ, «Defenders»-ում շարունակվում է «Daredevil»-ի առաջին երկու սեզոնների սյուժեն՝ «Ձեռք» անունը կրող հզոր միջազգային կազմակերպության մասին, իսկ «Daredevil»-ի երրորդ սեզոնի գործողությունները ժամանակագրորեն անմիջապես հաջորդում են «Defenders»-ի վերջին սերիային։ 2013 թվականի նոյեմբերին Disney-ի ղեկավար Բոբ Այգերը հայտնել է, որ եթե կերպարները հայտնի դառնան Netflix-ում, չի բացառվում, որ դրանք կդառնան լիամետրաժ ֆիլմեր[7]։ Netflix-ը փակեց սերիալը 2018 թվականի նոյեմբերի 30-ին։

«Սարդ-մարդ.Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմում որպես կամեո հայտնվել է Մեթ Մըրդոքը որին մարմնավորել է՝ Չարլի Քոքսը։

2022 թվականի մարտին Production Weekly-ն ներառել է «Daredevil»-ի վերագործարկումը գալիք նախագծերի վերաբերյալ իրենց զեկույցում, որտեղ Քևին Ֆայգին և Քրիս Գրեյը նշված են որպես նախագծի պրոդյուսերներ[8]։

2022 թվականի հուլիսի 23-ին՝ Comic-Con International: San Diego փառատոնի ընթացքում հայտարարվեց, որ Դերդէվիլի պատմությունը կունենա շարունակություն իր մասին պատմող նոր՝ «Դերդէվիլ։ Նորից ծնված» սերիալում, որտեղ Չարլի Քոքսը և Վինսենթ Դ’Օնոֆրիոն կվերադառնան իրենց դերերին և որի առաջին սեզոնը կունենա 18 էպիզոդ։ Նոր սերիալի առաջին սեզոնը եթեր կհեռարձակվի 2024 թվականի գարնանը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում Մեթյու Մըրդոքը կուրացավ ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։ Սակայն դրանից հետո Մեթը պարզեց, որ իր մնացած բոլոր զգայարաններն աներևակայելիորեն սրվել են։ Չափահաս տարիքում Մըրդոքը ընդունվեց իրավագիտության ֆակուլտետ, որից հետո իր ընկերոջ հետ միասին բացեց իրավաբանական գրասենյակ։ Այժմ նա աշխատում է իր հարազատ Hell's Kitchen-ում՝ ցերեկը պաշտպանելով քաղաքացիական անձանց որպես իրավաբան, իսկ գիշերը` առեղծվածային դիմակավորված պաշտպանի քողի ներքո։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

     = Գլխավոր դեր սեզոնում
     = Երկրորդական դեր սեզոնում
     = Սեզոնում հրավիրված դերասան
     = Չի հայտնվում

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Սեզոններում հայտնվելը
1 2 3 Սերիաներ
Չարլի Քոքս Մեթ Մըրդոք / Daredevil 13 13 13 39
Դեբորա Էնն Ուոլլ Կարեն Փեյջ 13 13 13 39
Էլդեն Հենսոն Ֆոգգի Նելսոն 13 13 12 38
Վինսենթ Դ’Օնոֆրիո Ուիլսոն Ֆիսկ / Քինգփին 12 3 13 28
Թոբի Լեոնարդ Մուր Ջեյմս Ուեսլի 10 10
Վոնդի Կուրտիս-Հոլլ Բեն Ուրիխ 9 9
Բոբ Գունտոն Լիլանդ Օուլսլի 9 9
Այելեթ Զորեր Վանեսսա Մարիաննա 9 2 11
Ռոզարիո Դոուսոն Քլեր Թեմփլ 5 3 8
Ջոն Բերնթալ Ֆրենկ Քասլ / Պատժող 12 12
Էլոդի Յունգ Էլեկտրա Նաչիոս 10 10
Սթիվեն Ռայդեր Բլեյք Թաուեր 7 5 12
Ջոան Ուոլլի քույր Մեգի Գրեյս 9 9
Ջեյ Ալի Ռեյ Նադիմ 13 13
Ուիլսոն Բեթել Բենջամին Փոինդեքսթեր / Bullseye 11 11
Ընդհանուր սերիաներ 13 13 13 39

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Սեզոններում հայտնվելը
1 3 Սերիաներ
Պիտեր Մակրոբբի հայր Պոլ Լենտոմ 5 1 5 11
Ռոբ Մորգան Turk Barret 5 2 7
Ռոյս Ջոնսոն Բրետտ Մահոնի 6 8 4 18
Դէրիլ Էդվարդս Կարլ Հոֆֆման 5 5
Կրիս Տարդիո Քրիստիան Բլեյկ 4 4
Վայ Չինգ Հո Մադամ Գաո 5 1 6
Պիտեր Շինկոդա Նոբու Յոշիոկա 5 4 9
Նիկոլայ Նիկոլաեֆֆ Վլադիմիր Ռանսկագով 4 4
Գիդեոն Էմերի Անատոլիյ Ռանսկագով 4 4
Սյուզան Վարոն Ջոզի 5 4 9
Ադրիան Լենոքս Դորիս Ուրիխ 4 4
Ջեֆրի Կենտոր Միթչելլ Էլլիսոն 5 5 6 16
Ջուդիտ Դելգադո Ելենա Կարդենոս 4 4
Էմի Ռուտբերգ Մարդի Շտալ 4 2 5 11
Թոմ Ուոկեր Ֆրենսիս 4 4
Սքոթ Գլենն Սթիք 1 4 5
Միշել Հերդ Սամանտա Ռայես 6 6
Մէրիլին Տորրես Լուիզա Դելգադո 4 4
Ռոն Նակահարա Հիրոչի 5 5
Ջոն Պիրկիս Սթեն Գիբսոն 5 5
Դէննի Ջոնսոն Բենջամին Դոնովան 2 4 6
Քեյթ Ուդոլլ Թեմմի Հեթլի 10 10
Ջո Ջոնս Ֆելիքս Մեննինգ 7 7
Պիտեր Հէլպին Թեո Նելսոն 5 5
Հոլլի Սիննամոն Ջուլի Բարնս 4 4
Սանիտա Դեշպանդ Սիմա Նադիմ 9 9
Նոա Հակ Սամի Նադիմ 5 5
Դոն Կաստրո ագենտ Արինորի 6 6
Մեթյու ՄակԿերդի ագենտ Ուելլերս 6 6
Ընդհանուր սերիաներ 13 13 13 39

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզոն Սերիաներ Թողարկման օրիգինալ ամսաթիվը
1 13 ապրիլի 10, 2015
2 13 մարտի 18, 2016
3 13 հոկտեմբերի 19, 2018

1-ին սեզոն (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

№ Սերիալում № Սեզոնում Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի տարեթիվ
11 "Ռինգի վրա"
"Into the Ring"
Ֆիլ ԱբրահամԴրյու Գոդդարդապրիլի 10, 2015
22 "Տանջվածը"
"Cut Man"
Ֆիլ ԱբրահամԴրյու Գոդդարդապրիլի 10, 2015
33 "Ճագար՝ ձնահողմի մեջ"
"Rabbit in a Snowstorm"
Ադամ ՔեյնՄարկո Ռամիրեսապրիլի 10, 2015
44 "Արյան մեջ"
"In the Blood"
Կեն ՋիրոտտիՋո Պոկասկիապրիլի 10, 2015
55 "Աշխարհը կրակի մեջ"
"World on Fire"
Ֆարրեն ԲլէքբերնԼյուկ Կալտոապրիլի 10, 2015
66 "Դատապարտվածները"
"Condemned"
Գայ ՖերլենդՋո Պոկասկի և Մարկո Ռամիրեսապրիլի 10, 2015
77 "Սթիք"
"Stick"
Բրէդ ՏորներԴագ Պետրիապրիլի 10, 2015
88 "Ստվերներ ապակու վրա"
"Shadows in the Glass"
Սթիվեն ՍերջիկՍթիվեն Ս. Դենայթապրիլի 10, 2015
99 "Սատանու խոսքը"
"Speak of the Devil"
Նելսոն ՄակկորմիկՔրիստոս Գեյջապրիլի 10, 2015
1010 "Նելսոնն ընդդեմ Մըրդոքի"
"Nelson v. Murdock"
Ֆարրեն ԲլէքբերնԼյուկ Կալտոապրիլի 10, 2015
1111 "Սրբակյացի ճանապարհը"
"The Path of the Righteous"
Նիք ԳոմեսՍթիվեն Ս. Դենայթ և Դագ Պետրիապրիլի 10, 2015
1212 "Նրանք՝ ում թողնում ենք անցյալում"
"The Ones We Leave Behind"
Էյրոս ԼինԴուգլաս Պետրիապրիլի 10, 2015
1313 "Դերդէվիլ"
"Daredevil"
Սթիվեն Ս. ԴենայթՍթիվեն Ս. Դենայթապրիլի 10, 2015

2-րդ սեզոն (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

№ Սերիալում № Սեզոնում Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի տարեթիվ
141 "Շրը՜փ"
"Bang"
Ֆիլ ԱբրահամԴագ Պետրի և Մարկո Ռամիրեսմարտի 18, 2016
152 "Շները փոխհրաձգության մեջ"
"Dogs to a Gunfight"
Ֆիլ ԱբրահամԴագ Պետրի և Մարկո Ռամիրեսմարտի 18, 2016
163 "Նյու Յորքի ոստիկանները"
"New York's Finest"
Մարկ ՅոբստՄարկ Վերհայդենմարտի 18, 2016
174 "Ահա և ավարտվեց խաղը"
"Penny and Dime"
Պիտեր ՀորՋոն Ս. Քելլիմարտի 18, 2016
185 "Կինբակու"
"Kinbaku"
Ֆլորիա ՍիգիզմոնդիԼորեն Շմիդթ Հիսսրիխմարտի 18, 2016
196 "Միայն ափսոսանքներ"
"Regrets Only"
Էնդի ԳոդդարդՍնեհա Կուրսմարտի 18, 2016
207 "Միշտ հավատարիմ"
"Semper Fidelis"
Կեն ՋիրոտտիԼյուկ Կալտոմարտի 18, 2016
218 "Ամբողջությամբ մեղավոր"
"Guilty as Sin"
Մայքլ ԱպպենդալՈւիթ Անդերսոնմարտի 18, 2016
229 "Յոթ րոպե դրախտում"
"Seven Minutes in Heaven"
Սթիվեն ՍերջիկՄարկո Ռամիրես և Լորեն Շմիդթ Հիսսրիխմարտի 18, 2016
2310 "Մարդը վանդակում"
"The Man in the Box"
Պիտեր ՀորՋոն Ս. Քելլի, Ուիթ Անդերսոն և Սնեհա Կուրսմարտի 18, 2016
2411 "Երեք հարյուր ութսուն"
".380"
Սթիվեն ՍերջիկՄարկ Վերհայդենմարտի 18, 2016
2512 "Խավարը՝ թունելի վերջում"
"The Dark at the End of the Tunnel"
Էյրոս ԼինԼորեն Շմիդթ Հիսսրիխ և Դագ Պետրիմարտի 18, 2016
2613 "Սառը օր Դժոխքի Խոհանոցում"
"A Cold Day in Hell's Kitchen"
Պիտեր ՀորԴագ Պետրի և Մարկո Ռամիրեսմարտի 18, 2016

3-րդ սեզոն (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

№ Սերիալում № Սեզոնում Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի տարեթիվ
271 "Հարություն"
"Resurrection"
Մարկ ՋոբստԷրիկ Օլեսոնհոկտեմբերի 19, 2018
282 "Խնդրում եմ"
"Please"
Լուկաս ԷտտլինՋիմ Դաննհոկտեմբերի 19, 2018
293 "Ոչ մի բարի գործ"
"No Good Deed"
Ջեննիֆեր ԳեթզինգերՍոնայ Հոֆֆմանհոկտեմբերի 19, 2018
304 "Կույր"
"Blindsided"
Ալեքս Գարսիա ԼոպեսԼեվա Նեսսերդինհոկտեմբերի 19, 2018
315 "Կատարյալ խաղ"
"The Perfect Game"
Ջուլիան ՀոլմսԹոնյա Կոնգհոկտեմբերի 19, 2018
326 "Սատանան՝ որին դու գիտես"
"The Devil You Know"
Սթիվեն ՍերջիկԴիլան Գալլագերհոկտեմբերի 19, 2018
337 "Հետևանք"
"Aftermath"
Տոա ՖրեյզերՍարա Շտրեյխերհոկտեմբերի 19, 2018
348 "Վերևում/Ներքևում"
"Upstairs/Downstairs"
Ալեքս ԶակրժևսկիԴարա Ռեզնիկհոկտեմբերի 19, 2018
359 "Բացահայտումներ"
"Revelations"
Ջեննիֆեր ԼինչԷրիլ Օլեսոն և Սէմ Էրնստհոկտեմբերի 19, 2018
3610 "Կարեն"
"Karen"
Ալեքս Գարսիա ԼոպեսՏամարա Բեհեր-Ուիլկինսոնհոկտեմբերի 19, 2018
3711 "Վերամիավորում"
"Reunion"
Ջեթ ՈւիլկինսոնՋիմ Դանն և Դարա Ռեզնիկհոկտեմբերի 19, 2018
3812 "Մի վերջին հնարավորություն"
"One Last Shot"
Ֆիլ ԱբրահամՍէմ Էռնստհոկտեմբերի 19, 2018
3913 "Նոր անձեռոցիկ"
"A New Napkin"
Սէմ ՄիլլերԷրիկ Օլեսոնհոկտեմբերի 19, 2018

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի սկզբին 20th Century Fox-ը ձեռք բերեց էկրանիզացիայի իրավունք՝ Daredevil կոմիքսի կերպարի մասնակցությամբ։ 2003 թվականին թողարկվեց «Daredevil» ֆիլմը։ Տևական ժամանակ մշակվում էին շարունակության մի շարք նախագծեր, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Պայմանագրի պայմաններով նախատեսված էր, որ եթե շարունակության կամ վերագործարկման նկարահանումները չսկսվեն 2012 թվականի հոկտեմբերի 10-ին, ապա Daredevil-ի էկրանիզացիայի իրավունքները կվերադառնան Marvel Studios-ին։ 2013 թվականի ապրիլի 23-ին Քևին Ֆայգին հաստատեց, որ Daredevil-ի իրավունքները վերադարձել են Marvel-ին և Disney-ին, որի շնորհիվ Daredevil-ը կարող է հայտնվել Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում[10]։ 2013 թվականի հոկտեմբերին Deadline-ը հայտնեց, որ Marvel-ը պատրաստում է թողարկել չորս դրամատիկական սերիալներ և մեկ մինիսերիալ, բոլորը միասին 60 էպիզոդով՝ «Տեսանյութ ըստ պահանջի» (Video on demand) սերվիսներում և կաբելային ալիքներում ցուցադրության համար, որոնցով հետաքրքրվում էին Netflix-ը, Amazon-ը և WGN America-ն։ Մի քանի շաբաթ անց, Marvel-ը և Disney-ը հայտարարեցին, որ Netflix-ը կցուցադրի Daredevil-ի, Ջեսիկա Ջոնսի, Երկաթե բռունցքի և Լյուկ Քեյջի մասին պատմող սերիալները՝ վերջացնելով ընդհանուր մինիսերիալով, որը հիմնված է «Պաշտպանները» կոմիքսի վրա։

«Daredevil»-ի գործադիր պրոդյուսեր և շոուռաներ ընտրվեց Դրյու Գոդդարդը, որը նույնպես պետք է նկարահաներ և գրեր առաջին սերիայի սցենարը։ 2014 թվականի փետրվարին Marvel-ը հայտարարեց, որ սերիալը կնկարահանվի Նյու Յորքում։ Ապրիլին Marvel Comics-ի գլխավոր ստեղծագործական տնօրեն Ջո Կեսադան հստակեցրեց, որ նկարահանումները տեղի կունենան Բրուկլինի և Լոնգ-Այլենդ-Սիթիի շրջաններում, որոնք մինչև հիմա նման են հին Hell's Kitchen-ին։ Marvel Television-ի ղեկավար և գործադիր պրոդյուսեր Ջեֆ Լոուբը հայտնեց, որ «Daredevil»-ի նկարահանման պրոցեսը կսկսվի 2014 թվականի հուլիսին։ 2014 թվականի մայիսին հայտարարվեց, որ Գոդդարդը լքել է շոուռաների պաշտոնը՝ գեղարվեստական ֆիլմի ռեժիսորի պաշտոնը ստանձնելու համար՝ հիմնված Marvel-ի «Sinister six» կոմիքսների վրա, որը պատվիրել էր Sony Pictures Entertainment-ը։ Նրա տեղը կզբաղեցնի՝ Սթիվեն Դենայթը։ Գոդդարդը, որը գրել էր առաջին երկու սերիաների սցենարը, կմնա նախագծում, որպես խորհրդատու և գործադիր պրոդյուսեր։ Ինչպես նաև հայտարարվել էր, որ նախագիծը կկրի «Daredevil» (Marvel's Daredevil) անունը։ Սերիալը կպարունակի 13 սերիա՝ մինչև 1 ժամ տևողությամբ։

2014 թվականի հուլիսին Դենայթը հաստատեց նկարահանումների մեկնարկի մասին և պատմեց սերիալի տեսլականի մասին. «Մենք ապականություն ենք ուզում, 70-ականների Նյու Յորքը այն է, ինչ մեզ պետք է։ Մեզ դուր է գալիս քաղաքի գեղեցկության և անկման գաղափարը և Hell's Kitchen-ը այն վայրն է, որը համատեղում է գեղեցկության և անկման հասկացություները։ Ահա, թե ինչու է Մեթ Մըրդըքը սիրում և ուզում այն պաշտպանել»։

Երկրորդ սեզոնի նկարահանումները սկսվեցին 2015 թվականի հուլիսի 7-ին՝ Նյու Յորքում։ Երկրորդ մասի պրեմիերան կայացավ 2016 թվականի մարտի 16-ին։ Netflix սերվիսում բոլոր սերիաները թողարկվեցին նույն օրը միանգամից, ինչպես թողարկվել էր առաջին սեզոնը։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի վերջին Չարլի Քոքսը ընտրվեց գլխավոր հերոսի դերում։ Հունիսի 10-ին հայտարարվեց, որ Վինսենթ Դ’Օնոֆրիոն սերիալում կմարմնավորի Ուիլսոն Ֆիսկին, ապա հունիսի 20-ին դերասանական կազմին նաև միացավ Ռոզարիո Դոուսոնը։ Օրեր անց Ֆոգգի Նելսոնի դերում ընտրվեց՝ Էլդեն Հենսոնը։ Հուլիսի 16-ին Պիտեր Շինկոդան ընտրվեց երկրորդական կերպարի դերում, իսկ հաջորդ օրը Դեբորա Էնն Ուոլլը ստանձնեց՝ Կարեն Փեյջի դերը։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Daredevil»-ը թողարկվեց 2015 թվականի ապրիլի 10-ին՝ Netflix հոսքային վիդեոսերվիսի միջոցով։ Բոլոր 13 սերիաները թողարկվեցին միանգամից ի տարբերություն ավանդական սերիալիզաված ֆորմատի՝ աջակցելով «բոլոր սերիաները միանգամից դիտելու» (binge-watching) նոր պրակտիկային, որը շատ հաջող դարձավ Netflix-ի մյուս նախագծերի համար։

Ռեակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների կարծիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում առաջին սեզոնը կարողացավ պահել «թարմության» ցուցանիշի 99%-ը՝ հիմնված 8.1/10 միջին գնահատականով 69 կարծիքների վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսը ասում է. «Հիմնական նյութի նկատմամբ բարձր հավատարմությամբ, բարձրորակ նկարահանումներով և դրամատիկական լուրջ բաղադրիչով` Daredevil-ն առանձնանում է իր արդյունավետ սուպերհերոսային պատմությամբ, համարձակ ընթացակարգային և հուզիչ էքշըն-տեսարաններով»։ Metacritic-ում առաջին սեզոնը ստացավ 75 միավոր՝ 100-ից, հիմնված քննադատների 22 «ընդհանուր առմամբ բարենպաստ» կարծիքների վրա։ Rotten Tomatoes-ում երկրորդ սեզոնը ունի 78% «թարմության» վարկանիշ՝ հիմնված 50 կարծիքների վրա՝ միջինը 7/10 գնահատականով։ Կայքի քննադատական կոնսենսուսը ասում է. «Համալրված որոշ տպավորիչ էքշըն-​​տեսարաններով, Daredevil-ը պահպանում է իր դիրքերը երկրորդ սեզոնում, նույնիսկ եթե նրա նոր հակառակորդները չկարողանան լիովին լրացնել Ուիլսոն Ֆիսկի թողած դատարկությունը»։ Metacritic-ում երկրորդ սեզոնը ստացավ 68 միավոր՝ 100-ից, հիմնված քննադատների 13 «ընդհանուր առմամբ բարենպաստ» կարծիքների վրա։ Rotten Tomatoes-ում երրորդ սեզոնը ունի 92% «թարմության» վարկանիշ՝ հիմնված 34 կարծիքների վրա՝ 7,62/10 միջին գնահատականով։ Քննադատական կոնսենսուսը ասում է. «Առանց վախի մարդը վերադառնում է լավագույն մարզավիճակին երրորդ սեզոնում, որը, թեև սկսվում է հոգնեցուցիչ հանգիստ, սակայն շուտով սկսվում է ցուցադրվել լարված պահեր կոմիքսներից, որոնց մեծապես նպաստում է Վինսենթ Դ’Օնոֆրիոյի երկար սպասված վերադարձը՝ սարսափեցնող Քինգփինի դերում»։ Metacritic-ում երրորդ սեզոնը ստացավ 71 միավոր՝ 100-ից, հիմնված քննադատների 6 կարծիքների վրա։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին IGN-ն անվանեց «Daredevil»-ը որպես՝ Netflix-ի օրիգինալ երկրորդ լավագույն սերիալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «Marvel & Netflix Announce Release Date for Marvel's Daredevil»։ Marvel.com։ January 7, 2015։ Արխիվացված օրիգինալից 2014-05-28-ին։ Վերցված է January 7, 2015 
  3. Netflix Renews 'Daredevil' for Second Season — With New Showrunners
  4. Lesley Goldberg, Sydney Bucksbaum (2016-07-21)։ «Comic-Con: 'Daredevil' Renewed for Third Season at Netflix» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-22-ին։ Վերցված է 2016-07-22 
  5. Marvel’s ‘Daredevil’ Season 3 Gets October Launch Date On Netflix
  6. «Marvel TV head: 'Daredevil' starts shooting in July, 'Jessica Jones' next up»։ HitFix։ March 24, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-25-ին։ Վերցված է March 25, 2014 
  7. Graser Marc (November 7, 2013)։ «Why Disney Chose to Put Marvel's New TV Shows on Netflix»։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2014-02-20-ին։ Վերցված է February 20, 2014 
  8. «Daredevil Reboot Series Reported to Begin Filming This Year»։ Marvel (անգլերեն)։ Վերցված է 2022-03-19