Jump to content

Change (Հյոնայի երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Change»
սինգլը
Ժանրքեյ փոփ
ԼեյբլCube Entertainment

«Change», հարավկորեական երգչուհի Հյոնայի առաջին սինգլ, Յոն Չուն Հյոնի (Beast) մասնակցությամբ։ Սա նշանավորեց նրա դեբյուտը որպես մենակատար, սակայն դեռ 4Minute խմբի կազմում։ Այն թողարկվել է 2010 թվականի հունվարի 4-ին, որպես Cube Entertainment-ի և Universal Music-ի թվային սինգլ։ Երգի խոսքերը գրել են Shinsadong Tiger-ը և Չոն Խե Վոնը, որոնք նաև երաժշտության հեղինակներն են։ Երգի տեսահոլովակը թողարկվել է հունվարի 6-ին։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Change» սինգլը պաշտոնապես թողարկվել է 2010 թվականի հունվարի 4-ին։ Երգը իր մեջ ներառում է նաև Յոն Չուն Հյոնի (Beast) ռեփ հատվածը։

Առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի առաջընթացը ապահովելու համար Հյոնան հայտնվեց հարավկորեական մի շարք երաժշտական ծրագրերում, այդ թվում ՝ Music Bank, Show! Music Core, Inkigayo։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գրանցել է կոմերցիոն հաջողություն։ Gaon հիթ շքերթի 2010 թվականի հունվարի 3-ից 9-ի թողարկման թվային գծապատկերում երգը գտնվում էր 2 տեղում։ Երգը մնաց թոփ-10 հիթ շքերթում հինգ շաբաթ անընդմեջ։ Առաջին երկու շաբաթը գտնվում էր 2 համարի ներքո, իսկ ընդհանուր առմամբ 14 շաբաթ անընդմեջ գտնվեց թոփ-100 հիթ շքերթներում[1][2]։

2010-ի հունվարին Gaon թվային հիթ շքերթում երգը զբաղեցրել է 5 տեղը։ Փետրվարին երգը գտնվել է 11 համարի ներքո, իսկ մարտին՝ 50 համարի[3][4]։

Սինգլը տեղադրվել է Gaon Digital Chart 2010 աղյուսակում 86 համարի ներքո[5]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 3-ին համացանցում տեղադրվել է թիզեր տեսանյութը։ Ամբողջական երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի հունվարի 6-ին[6]։

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Հյոնան մութ քաղաքում մոխրագույն կոստյումով պարում է։ Հետո նա նստում է աթոռին և երգում։ Երաժշտական տեսահոլովակում կան մի քանի տեսարաններ, որտեղ Հյոնան ջինսով և սև վերնաշապիկով պարում է մութ փողոցում, հետո նա կարճ կիսաշրջազգեստով և սև Քելվին Քլայնի վերնաշապիկով պարում է սենյակի բեմի վրա։

Երգի կեսին՝ պարային ընդմիջման ժամանակ, նա պարում է անձրևի տակ, իսկ երգի վերջում սպիտակ կոստյում հագած պարում է սպիտակ ֆոնի դիմաց։

Հակասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 14-ին Հյոնայի պրովոկացիոն պարի պատճառով «Change» երաժշտական տեսահոլովակը գնահատվեց 19+, նշելով, որ այն նախատեսված չէ անչափահասների համար։ Cube Entertainment-ը հայտարարեց, որ երաժշտական տեսահոլովակը վերափոխվել և ներկայացվել է հաստատման[7]։

Երգերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Digital download[8]

# ԱնվանումԳործիքավորում Տևողություն
1. «Change» (feat Յոն Չուն Հյոն)Shinsadong Tiger 3:32

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենշաբաթյա հիթ շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթներ(2010) Դիրք
Հարավային Կորեա (Gaon Digital Chart) 2

Ամենամսյա հիթ շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթներ(2010) Դիրք
Հարավային Կորեա (Gaon Digital Chart) 5

Տարեկան հիթ շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթներ(2010) Դիրք
Հարավային Կորեա (Gaon Digital Chart) 86

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  2. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  3. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  4. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  5. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  6. 4minute HyunA’s “Change” MV is out! Արխիվացված Հունիս 30, 2011 Wayback Machine
  7. Hyuna's Change MV is flagged with 19+ rating
  8. «곡 정보>멜론». www.melon.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.