Change (Հյոնայի երգ)
«Change» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | քեյ փոփ |
Լեյբլ | Cube Entertainment |
«Change», հարավկորեական երգչուհի Հյոնայի առաջին սինգլ, Յոն Չուն Հյոնի (Beast) մասնակցությամբ։ Սա նշանավորեց նրա դեբյուտը որպես մենակատար, սակայն դեռ 4Minute խմբի կազմում։ Այն թողարկվել է 2010 թվականի հունվարի 4-ին, որպես Cube Entertainment-ի և Universal Music-ի թվային սինգլ։ Երգի խոսքերը գրել են Shinsadong Tiger-ը և Չոն Խե Վոնը, որոնք նաև երաժշտության հեղինակներն են։ Երգի տեսահոլովակը թողարկվել է հունվարի 6-ին։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Change» սինգլը պաշտոնապես թողարկվել է 2010 թվականի հունվարի 4-ին։ Երգը իր մեջ ներառում է նաև Յոն Չուն Հյոնի (Beast) ռեփ հատվածը։
Առաջընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի առաջընթացը ապահովելու համար Հյոնան հայտնվեց հարավկորեական մի շարք երաժշտական ծրագրերում, այդ թվում ՝ Music Bank, Show! Music Core, Inkigayo։
Կոմերցիոն հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրանցել է կոմերցիոն հաջողություն։ Gaon հիթ շքերթի 2010 թվականի հունվարի 3-ից 9-ի թողարկման թվային գծապատկերում երգը գտնվում էր 2 տեղում։ Երգը մնաց թոփ-10 հիթ շքերթում հինգ շաբաթ անընդմեջ։ Առաջին երկու շաբաթը գտնվում էր 2 համարի ներքո, իսկ ընդհանուր առմամբ 14 շաբաթ անընդմեջ գտնվեց թոփ-100 հիթ շքերթներում[1][2]։
2010-ի հունվարին Gaon թվային հիթ շքերթում երգը զբաղեցրել է 5 տեղը։ Փետրվարին երգը գտնվել է 11 համարի ներքո, իսկ մարտին՝ 50 համարի[3][4]։
Սինգլը տեղադրվել է Gaon Digital Chart 2010 աղյուսակում 86 համարի ներքո[5]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարի 3-ին համացանցում տեղադրվել է թիզեր տեսանյութը։ Ամբողջական երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի հունվարի 6-ին[6]։
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Հյոնան մութ քաղաքում մոխրագույն կոստյումով պարում է։ Հետո նա նստում է աթոռին և երգում։ Երաժշտական տեսահոլովակում կան մի քանի տեսարաններ, որտեղ Հյոնան ջինսով և սև վերնաշապիկով պարում է մութ փողոցում, հետո նա կարճ կիսաշրջազգեստով և սև Քելվին Քլայնի վերնաշապիկով պարում է սենյակի բեմի վրա։
Երգի կեսին՝ պարային ընդմիջման ժամանակ, նա պարում է անձրևի տակ, իսկ երգի վերջում սպիտակ կոստյում հագած պարում է սպիտակ ֆոնի դիմաց։
Հակասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարի 14-ին Հյոնայի պրովոկացիոն պարի պատճառով «Change» երաժշտական տեսահոլովակը գնահատվեց 19+, նշելով, որ այն նախատեսված չէ անչափահասների համար։ Cube Entertainment-ը հայտարարեց, որ երաժշտական տեսահոլովակը վերափոխվել և ներկայացվել է հաստատման[7]։
Երգերի ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Digital download[8]
# | Անվանում | Գործիքավորում | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Change» (feat Յոն Չուն Հյոն) | Shinsadong Tiger | 3:32 |
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենշաբաթյա հիթ շքերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթներ(2010) | Դիրք |
---|---|
Հարավային Կորեա (Gaon Digital Chart) | 2 |
Ամենամսյա հիթ շքերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթներ(2010) | Դիրք |
---|---|
Հարավային Կորեա (Gaon Digital Chart) | 5 |
Տարեկան հիթ շքերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթներ(2010) | Դիրք |
---|---|
Հարավային Կորեա (Gaon Digital Chart) | 86 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 4minute HyunA’s “Change” MV is out! Արխիվացված Հունիս 30, 2011 Wayback Machine
- ↑ Hyuna's Change MV is flagged with 19+ rating
- ↑ «곡 정보>멜론». www.melon.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.