CNBLUE

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
CNBLUE
정용화, 강민혁, 이정신 술취향 CNBLUE 씨엔블루 인터뷰.jpg
CNBLUE, 2020
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն씨엔블루
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերռոք և քեյ փոփ
Գործունեություն2009
ԼեյբլFNC Entertainment (Հարավային Կորեա)
Warner Music Japan (Ճապոնիա)
ԿայքԷջը FNC Entertainment կայքում
Անդամներ
Ջունգ Յոնգ ՀվաԼի Ջոնգ ՀյոնԿանգ Մին ՀյուկԼի Ջոնգ Շին
Commons-logo.svg CNBLUE Վիքիպահեստում

CNBLUE (Սի Էն Բլյու, հանգըլ՝ 씨엔블루, ճապ.՝ シーエヌブルー), հարավկորեական երաժշտական խումբ՝ հիմնադրված FNC Entertainment գործակալության կողմից[1]։ Բաղկացած է 4 անդամից[2][3]։ Հարավային Կորեայում դեբյուտը արել են 2010 թվականին[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում խումբը դեբյուտը կատարել է 2009 թվականին՝ «Now or Never» մինի ալբոմով, իսկ Հարավային Կորեայում՝ 2010 թվականի հունվարի 14-ին՝ առաջին մինի ալբոմի «I’m Loner» երգով։ Նրանց ֆան ակումբը կոչվում է Boice։

Խումբը թողարկել են 4 թիզեր իրենց առաջին՝ «Bluetory» կորեական մինի ալբոմի համար, որոնցում յուրաքանչյուր անդամ նկարահանվել է մի տեսահոլովակում։

2009: Ճապոնիա․ «Now or Never» և «Voice»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի կեսերին CNBLUE խումբը սկսեց ներկայանալ Ճապոնիայի փողոցներում։ Պաշտոնապես նրանք դեբյուտել են 2009 թվականի օգոստոսի 19-ին «Now or Never» երգով[4]։ Մինի ալբոմը անգլերենով ձայնագրվել է ամբողջությամբ և չի զբաղեցրել ոչ մի հորիզոնական «Oricon» չարթում։ Սեպտեմբերի վերջում խմբի բասիստ Կվոն Կվոնգ Ջինը լքեց խումբը (պատճառները չեն նշվել) և նրա տեղը շուտով զբաղեցրել է Լի Ջոնգ Շինը։ Նրանց երկրորդ ընդլայնված ալբոմը «Voice»-ը թողարկվել է նոյեմբերին։ Երգերը ձայնագրվել են անգլերենով և ճապոներենով։ Voice-ը զբաղեցրել է 227-րդ հորիզոնականը և Օրիկոն չարթում մնացել ավելի քան 2 շաբաթ։

2010: Կորեական դեբյուտ, «ThankU» և այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարին FNC Entertainment-ը CNBLUE խմբի՝ Հարավային Կորեայում դեբյուտի համար ներկայացրեց նոր թիզեր-լուսանկարներ։ «Bluetory»-ն թողարկվեց 2010 թվականի հունվարի 14-ին, և 2 շաբաթ մնաց Gaon չարթի առաջին հորիզոնականում։ «I’m a Loner» (կորեերեն՝ 외톨이야) երգը գովազդվեց որպես գլխավոր թրեկ։ Երգը հասավ 2-րդ հորիզոնական և ամրացրեց խմբի դիրքը ինդուստրիայում։

Հունվարի 15-ին խումբն ունեցավ առաջին հեռուստատեսային կենդանի մասնակցությունը KBS Music Bank շոուի եթերում[5]։ Ավելի ուշ՝ հունվարի 29-ին խումբն առաջին անգամ հաղթեց Music Bank-ում։ Inkigayo շոուում նրանք առաջին անգամ հաղթել են 2010 թվականի հունվարի 31-ին[6]։ CNBLUE-ին է պատկանում հարավկորեական հեռուստաեթերում առաջին հորիզոնական հասնելու արագության ռեկորդը․ նրանք իրենց առաջին հաղթանակը նվաճել են «I’m a Loner» երգով դեբյուտից ընդամենը 15 օր հետո[7]։ Խումբը Mnet երաժշտական ալիքում իր նոր ռեալիթի շոուն թողարկել է մարտի 10-ին։

Մարտին խումբը սկսեց պատրաստվել Ճապոնիայում իր առաջին «Thank U» լիամետրաժ ալբոմի թողարկման համար։ Այն դուրս է եկել 2010 թվականի մարտի 20-ին՝ երկու նոր երգով։ Ալբոմը Oricon չարթում գրավեց 90-րդ հորիզոնականը՝ այդ ժամանակ իրենց գրաված ամենաբարձր հորիզոնականը։ Ապրիլին հայտարարվեց, որ նրանց պաշտոնական ֆան-ակումբը կոչվում է BOICE՝ BLUE և VOICE բառերի համդրությամբ։

CNBLUE-ն Կորեա վերադարձավ մայիսին և մայիսի 10-ին թողարկեց իր հաջորդ «Love Light» սինգլը (կորեերեն՝ 사랑 빛)։ Երգը հասավ 10-րդ հորիզոնական կորեական ազգային չարթում։ Մայիսի 19-ին դուրս եկավ նրանց երկրորդ մինի ալբոմը՝ «Bluelove»-ը։

Հաջորդ օրը խումբը մասնակցեց հեռուստատեսային ծրագրին՝ «Love» երգով, որը դարձավ երկրորդը՝ կրկնելով «I’m a Loner» երգով խմբի հաջողությունը։ «Bluelove» ալբոմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Gaon չարթում։ Love երգը մնաց թվային չարթում մի քանի շաբաթ, և վերջապես, 1-ին հորիզոնականի հասավ M! Countdown-ում՝ 2010 թվականի հունիսի 10-ին և Inkigayo-յում՝ 2010 թվականի հունիսի 20-ին[8][9]։

Կորեայում հաջողություն հասնելուց հետո խումբը վերադարձավ Ճապոնիա։ Նրանք թողարկեցին իրենց առաջին «The Way» սինգլը հունիսի 23-ին։ Առաջին անգամ նրանք մտան Օրիոն չարթի թոփ-40 և զբաղեցրին 26-րդ հորիզոնականը։ Իսկ շաբաթական չարթում նրանք բարձրացան 15-րդ հորիզոնական[10]։

CNBLUE խմբի անդամներ Կանգ Մին Հյուկը և Լի Ջոնգ Հյոնը նկարահանվել են կորեական «Acoustic» ֆիլմում։ Ձայնագրել են նաև «High Fly» երգը հոկտեմբերի 7-ի սաունդթրեքի համար։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ծննդյան ամսաթիվ[11] Կարգավիճակ[11]
Ջունգ Յոնգ Հվա (정용화, Jung Yong-hwa) հոկտեմբերի 6, 1989 (32 տարեկան) կիթառահար, վոկալիստ, ռեփեր
Կանգ Մին Հյուկ (강민혁, Kang Min-hyuk) ապրիլի 6, 1991 (30 տարեկան) գործիքներ
Լի Ջոնգ Շին (이정신, Lee Jung-shin) մարտի 9, 1991 (30 տարեկան) բաս-կիթառահար, ռեփեր
Նախկին անդամներ
Կվոն Կվոնգ Ջին (권광진, Kwon Kwang-jin) դեկտեմբերի 8, 1992 (29 տարեկան) բաս-կիթառահար
Լի Ջոնգ Հյոն (이종현, Lee Jong-hyun) մարտի 5, 1990 (31 տարեկան) կիթառահար, վոկալիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «CNBLUE、韓国楽曲ベストアルバム発売&「2013 FNC KINGDOM IN JAPAN」開催決定»։ Musicman-NET (ճապոներեն)։ 2013-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-08-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9–ին 
  2. «씨엔블루 더욱 성장하는 라이브 밴드될 터 네이트 뉴스»։ NATE News (կորեերեն) (SK Communications)։ 2010-09-21։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8–ին 
  3. «【オリコン】CNBLUE、海外バンド41年ぶりのシングル首位 (CNBLUE) ニュース-ORICON STYLE-» (ճապոներեն)։ Oricon։ 2012-02-07։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8–ին 
  4. 씨엔블루 "좀더 열심히 활동할 것" [CNBLUE "Further growth as a live band"]։ Nate News (Korean)։ սեպտեմբերի 21, 2010։ Վերցված է հոկտեմբերի 21, 2010 
  5. «CNBLUE wins first Music Bank K-Chart!»։ allkpop։ օգոստոսի 31, 2010։ Վերցված է նոյեմբերի 30, 2010 
  6. «CNBLUE claims first Mutizen award on Inkigayo»։ allkpop։ օգոստոսի 31, 2010։ Վերցված է նոյեմբերի 30, 2010 
  7. «아이돌, 데뷔후 1위까지 얼마나 걸리나? '씨엔블루 15일 VS 케이윌 4년'»։ Startoday (Korean)։ Startoday via Daum։ օգոստոսի 31, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2010 
  8. «CNBLUE spreads Love and wins No. 1 on M! Countdown»։ allkpop։ հունիսի 10, 2010։ Վերցված է նոյեմբերի 30, 2010 
  9. «CNBLUE wins Mutizen with Love on Inkigayo»։ allkpop։ հունիսի 20, 2010։ Վերցված է նոյեմբերի 30, 2010 
  10. 씨엔블루, 日서 새 싱글내고 라이브 투어 [CNBLUE, live tour for new single]։ Yahoo! Korea (Korean)։ Yahoo!։ սեպտեմբերի 2, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2010 
  11. 11,0 11,1 «CNBLUE էջը»։ FNC Entertainmentaccessdate=2013 թ․ դեկտեմբերի 8–ին։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին։ Վերցված է 2015-02-21