BoomBox (խումբ)
ԲումԲոքս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Бумбокс |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | Ֆանկ, հիփ հոփ փոփ ռոք, ռոքնռոլ |
Գործունեություն | 2004 |
Լեյբլ | Moon records |
Կայք | aleks.com.ua |
Անդամներ | |
Անդրեյ Խլիվնյուկ Անդրեյ Սամոյլո Վալենտին Մատիյուկ Ալեքսանդր Լյուլյակին Դենիս Լևչենկո | |
Boombox (Ukrainian band) Վիքիպահեստում |
ԲումԲոքս (ուկրաիներեն՝ Бумбокс), ուկրաինական ֆանկ, հիփ հոփ, փոփ ռոք, ռոք և ռոքնռոլ ժանրերի խումբ։ Հիմնադրվել է 2004 թվականին Կիևում «Графіт» խմբի վոկալիստ Անդրիյ Խլիվնյուկի և «Тартак» խմբի կիթառահար Անդրե «Муха» Սամոյլոյի կողմից։ Խմբի երգերը հիմնականում կատարվում են ուկրաիներենով, նաև՝ ռուսերենով և անգլերենով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը հիմնադրվել է 2004 թվականի կեսերին Կիևում։ 2005 թվականի ապրիլին կարճ ժամանակում «!SubmarinStudio» ձայնագրման ստուդիայում ձայնագրվել է խմբի առաջին ալբոմը՝ «Меломанія»։ 2006 թվականին ձայնագրվել է ԲումԲոքսի «Family Бізнес» ձայնասկավառակը, որն Ուկրաինայում ստացել է Ոսկե կարգավիճակ (ներկայումս վաճառվել է մոտ 100 000 ձայնասկավառակ)։ Շուտով լույս է տեսնում «Ким ми були» և «Квіти в волоссі» երգերի տեսահոլովակները, որոնք նկարահանել է Վիկտոր Պրիդուվալը։
Ռուսական «АСТ» կինոընկերությունը երաժիշտներին առաջարկել է աշխատել Պյոտոր Տոլիչինի «}{отт@бь)ч» ֆիլմի սաունդթրեքի վրա։ Արդյունքում ֆիլմում հնչում են ԲումԲոքսի կատարմամբ երաժշտական 5 հատվածներ, որոնցից 4-ը «Меломанія», իսկ մեկը՝ «Family Бізнес» ալբոմներից։
2007 թվականի առանը «Вахтёрам» կոմպոզիցիան հայտնվել է ռուսական ռադիոկայանների երաժշտացանկում։ Սեպտեմբերի 19-ին Moon Records ուկրաինական երաժշտական լեյբլը թողարկել է ԲումԲոքսի «Тримай» ալբոմը։ Խմբի «та4то» երգը հայտնվել է ռադիոկայանների ուշադրության կենտրոնում. այս երգի հիման վրա ռեժիսոր Վլադիմիր Յակիմենկոն, ով նաև Pistolet Films-ի ռեժիսորն է, նկարահանել է տեսահոլովակ։
Որոշ ժամանակ խմբով հետաքրքրվում էին առաջատար ձայնագրման ստուդիաներ, որի արդյունքում «Монолит» ընկերության հետ կնքվել է համաձայնագիր Ռուսաստանում «Меломанія» և «Family Бізнес» ալբոմների թողարկման համար։ Ալբոմները թողարկվում են 2008 թվականի հունիսի 10-ին։ Ռուսական արտադրության տեսասկավառակները հագեցած են տեսահոլովակների ամբողջական ցանկով, ինչով էլ տարբերվում են այլ արտադրանքներից[1]։
2009 թվականի դեկտեմբերի վերջին խումբը կիևյան Tonique դիջեյի հետ թողարկել է համատեղ ալբոմ։ Ձայնասկավառակը Ուկրաինայում հայտնվել է «Бленди, мікси та інші музичні пародії» անվանումով։ Ձայնասկավառակը ռուսական արտադրությամբ արտադրվել է «Монолит» ընկերության կողմից։ Ալբոմն ընդգրկում է արդեն հայտնի 11 հին երգերի ռեմիքսներ։ Երկրպագուների համար որպես լրացուցիչ անակնկալ, ալբոմը ներառում է «Come Аround» անգլալեզու երգը։
2010 թվականի հունիսի 24-ին Կիևի «Crystal Hall»-ում տեղի է ունեցել «Всё включено» ալբոմի շնորհանդեսը, որտեղ ներառված էին նաև 2 նոր երգեր։ 2011 թվականի նոյեմբերի 10-ին լույս է տեսել խմբի թվով չորրորդ ալբոմը՝ «Середнiй Вiк»։ Հետագայում ալբոմը թողարկվել է նաև ձայնապնակով։ 2013 թվականի աշնանը ձայնագրվել է մեկ այլ ալբոմ՝ «Термінал Б» անվանմամբ։ Ալբոմն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ խումբը հաճախ է ճանապարհորդել և Ուկրաինայի օդանավակայններում երգերի տեսահոլովակներ նկարահանել, որն էլ ոգեշնչել է խմբի անդամներին։ Ալբոմում ներառված են բազմաբնույթ երգեր՝ միևնույն տրամադրությամբ։ Այս ալբոմը ևս հետագայում թողարկվել է ձայնապնակով։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲումԲոքս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Խլիվնյուկ - վոկալիստ, երգերի տեքստերի հեղինակ
- Անդրիյ Սամոյլո - կիթառահար
- Վալենտին Մատիյուկ - դիջեյ
- Դենիս Լևչենկո - բաս-կիթառ
- Ալեքսանդր Լյուլյակին - հարվածային գործիքներ
ԲումԲոքս Family
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Սողովոնով - պրոդյուսեր
- Բորիս Գինժուկ - համերգային ղեկավար
- Իգոր Մելնիկ - ձայնային ռեժսոր
- Կիրիլ «Կոսմոս» Վինոգրադով - վիդեոռեժիսոր
- Tonique Lee Deejay - դիջեյ
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիաներում ձայնագրված ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Меломанія (2005)
- Family Бізнес (2006)
- III (2008)
- Всё включено (2010)
- Середній Вік (2011)
- Термінал Б (2013)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Супер-пупер» (2005, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «E-mail» (2005, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Бобік» (2005, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Ким ми були» (2006, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Квіти у волоссі» (2006, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Вахтёрам» (2007, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Та4то» (2007, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Полина» (2008, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Концерти» (2009, ռեժիսոր՝ Ալեքսեյ Կուզիկով)
- «Eva» (2009, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Наодинці» (2009, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
- «Летний дождь» (2010, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Холода.нет» (2010, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Этажи» (2011, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
- «За буйки») (2011, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
- «Пошла вон» (2011, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
- «Піддубний Микола» (2012, ռեժիսոր՝ Քադիմ Տարասով)
- «Для тебя» (2013, ռեժիսոր՝ Վլադիմիր Յակիմենկո)
- «Дитина» (2013, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
- «Пепел» (2013, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
- «Здесь даже солнца не видно»(2014, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
- «Ты одна»(2014, ռեժիսոր՝ Վիկտոր Վիլսկ)
- «Номер скрыт» (2014, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
- «Выход» (2015, ռեժիսոր՝ Աննա Կապիլովա)
- «Люди» (2015, ռեժիսոր՝ Դենիս Դուժնիկ)
Սաունդթրեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի անվանում | Թվական | Երգ |
---|---|---|
}{отт@бь)ч | 2006 | Хоттабыч |
Նարնջագույն սեր | 2007 | Квiти в волоссi |
Սիրո կարմիր մարգարիտ | 2008 | Вахтёрам |
Պեպել | 2013 | Пепел |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Бумбокс»… «Меломанія» vs. «Family Бізнес» в России!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խմբի պաշտոնական բլոգ Արխիվացված 2013-06-22 Wayback Machine
- Խմբի պաշտոնական էջը Ֆեյսբուքում
- Խմբի պաշտոնական էջը Թվիթթերում
- «Бумбокс» խումբը «Монолит» պրոդյուսերական ընկերության էջում Արխիվացված 2010-02-08 Wayback Machine
- Ռուսաստանում խմբի համերգների կազմակերպում Արխիվացված 2015-05-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BoomBox (խումբ)» հոդվածին։ |
|