Beenox
Beenox | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2000 |
Վայր | Քվեբեկ քաղաք, Կանադա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Activision |
Սեփականատեր | Activision Blizzard |
Կայք | beenox.com |
Beenox, ստուդիա, որը զբաղվում է համակարգչային խաղեր մշակմամբ, հիմնադրվել է 2002 թվականին Քվեբեկ քաղաքում Դոմինիկ Բրաունի կողմից, 2005 թվականի մայիսի 25-ից համարվում է Activision ընկերության դուստր ընկերությունը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2004-ից մինչև 2006 թվականները զբաղվել է համակարգչային խաղերի դյուրակիրամամբ։ Այդ ընթացքում ընկերությունը ավարտին է հասցրել 30 նախագիծ Microsoft Windows և Mac OS օպերացիոն համակարգերի համար։
2006 թվականին ընկերությունը սկսեց զբաղվել խաղերի մշակմամբ։ Ընկերության առաջին նախագիծը դարձավ DreamWorks Animation ստուդիա կողմից ստեղծված Bee Movie Game մուլտֆիլմի համակարգչային խաղի մշակումը[2]։
2007 թվականի E3 միջոցառման ժամանակ Activision-ը հայտարարեց, որ Beenox-ը կզբաղվի Microsoft Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված Spider-Man: Friend or Foe խաղի տարբերակի մշակմամբ[3]։
Beenox-ն ունի գրեթե 440 աշխատակից, որոնք զբաղբում են PlayStation 3, Xbox 360 և Wii խաղային համակարգերի համար նախատեսված խաղերի մշակմամբ։ Ընկերությունը մշակել է Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների և Guitar Hero Smash Hits մուլտֆիլմների Xbox 360, PlayStation 2, PlayStation 3, Wii խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակը։ Ավելի ուշ, Beenox-ը թողարկել է Spider-Man: Edge of Time, ինչպես նաև The Amazing Spider-Man և The Amazing Spider-Man 2 խաղերը։
2019 թվականի հուլիսի 21-ին թողարկել է Crash Team Racing Nitro-Fueled, որը համարվում է Crash Team Racing վերամշակված տարբերակը։
2020 թվականի մարտի 21-ին ստուդիան թողարկեց Call of Duty: Modern Warfare 2 խաղի վերաթողարկված տարբերակը PlayStation 4-ի համար։ 2020 թվականի ապրիլի 30-ին թողարկվեց նաև տարբերակը անհատական համակարգիչների և Xbox One-ի համար։
2022 թվականի մարտին Beenox ընկերությունը հայտարարեց երկրորդ գրասենայկի բացման մասին Մոնրեալ քաղաքում, ինչպես նաև 20%-ով ավելացրեց Քվեբեկ քաղաքի գրասենյակի անձնակազմը[4]։
Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Activision Establishes Development Foothold in Quebec With Acquisition of Beenox Studios | Activision Blizzard, Inc.»։ web.archive.org։ 2018-10-07։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-07-ին։ Վերցված է 2022-09-06
- ↑ Andrew Hayward published (2007-11-06)։ «Bee Movie Game review»։ gamesradar (անգլերեն)։ Վերցված է 2022-09-06
- ↑ «'Spider-Man: Friend or Foe' Coming To PCs - A Forum Post by iTZKooPA»։ web.archive.org։ 2007-09-29։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2022-09-06
- ↑ «Beenox to open new studio in Montreal»։ GamesIndustry.biz (անգլերեն)։ 2022-03-29։ Վերցված է 2022-09-06