Avalanche Studios Group
Avalanche Studios Group | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2003 |
Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա և Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 250 մարդ |
Մայր ընկերություն | Nordisk Film |
Դուստր ընկերություններ | Systemic Reaction? և Expansive Worlds? |
Կայք | avalanchestudios.com(անգլ.) |
Avalanche Studios Group Վիքիպահեստում |
Avalanche Studios Group, դուստր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Տեղակայված է Ստոկհոլմում (Շվեդիա)։ Համարվում է մայր ընկերություն, որի կազմի մեջ են մտնում՝ Avalanche Studios, Expansive Worlds և Systemic Reactio ընկերությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Avalanche Studios Group-ը հիմնադրվել է 2003 թվականին, Քրիստաֆոր Սանդբերգի, Լինուս Բլոմբերգի և Վիկտոր Բլոմբերգի կողմից։
Ընկերության կողմից ստեղծված առաջին խաղը դարձավ՝ Just Cause (2006 թվական) խաղը, որը իրենից ներկայացնում էր ավտոմրցարշավ հավելված կրակոցներով[1][2]։ Այս խաղի համար, որը օգտագործում էր սեփական Avalanche Engine խաղային շարժիչը, հիմք է ծառայել Grand Theft Auto խաղաշարքը։ Խաղային շարժիչը, որը հետագայում կատարելագործվեց և օգտագործվեց ընկերության այլ նախագծերում[3]։
2009 թվականին թողարկվեց theHunter առցանց որսորդության խաղը, որը տարածվում էր անվճար պաշտոնական խաղի միջոցով։ Խաղի սկզբնական տարբերակը մշակվել է բրիտանական Emote Games ընկերության կողմից, սակայն հետագայում խաղի իրավունքները փոխանցվում են Avalanche Studios Group-ին[4][5][6]։
2010 թվականը ընկերության համար հատկանշական եղավ՝ Just Cause 2 խաղի թողարկմամբ, որը նախատեսված էր անհատական համակարգիչների և Xbox 360 և PlayStation 3 խաղային համակարգերի համար[7][8]։ Խաղում պահպանվել էր բաց աշխարհի գաղափարը, ինչպես նաև որպես շարժիչ օգտագործվել էր Avalanche Engine-ի երկրորդ տարբերակը։
2010 թվականի մարտի 23-ին հայտարարվեց դուստր ընկերության՝ Expansive Worlds բացման մասին, որը հիմանականում զբաղվում էր պատական խաղերի թողարկմամբ, ինչպես նաև theHunter խաղի աջակցմամբ[9]։
2011 թվականին թողակվեց Renegade Ops խաղը[10]։
2015 թվականին թողարկվեց Mad Max և Just Cause 3 խաղերը։ Իսկ արդեն 2018 թվականին թողարկվեց Just Cause 4 խաղը։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմ | Ստուդիաներ | Հրատարակչություն | ||
---|---|---|---|---|---|---|
Անհատական համակարգիչներ | Խաղային համակարգեր | Բջջային հեռախոսներ | ||||
2006 | Just Cause | Windows | PlayStation 2, Xbox, Xbox 360 | — | Avalanche Studios | Eidos Interactive |
2009 | theHunter | Windows | — | — | Expansive Worlds | Avalanche Studios Group |
2010 | Just Cause 2 | Windows | PlayStation 3, Xbox 360 | — | Avalanche Studios | Square Enix |
2011 | Renegade Ops | Windows | PlayStation 3, Xbox 360 | — | Avalanche Studios | SEGA |
2015 | theHunter: Primal | Windows | — | — | Expansive Worlds | Avalanche Studios Group |
Rumble City | — | — | Android, iOS | Avalanche Studios | Avalanche Studios Group | |
Mad Max | Windows | PlayStation 4, Xbox One | — | Avalanche Studios | Warner Bros. Interactive Entertainment | |
Just Cause 3 | Windows | PlayStation 4, Xbox One | — | Avalanche Studios New York | Square Enix | |
2017 | theHunter: Call of the Wild | Windows | — | — | Expansive Worlds | Avalanche Studios Group |
2018 | Just Cause 4 | Windows | PlayStation 4, Xbox One | — | Avalanche Studios New York | Square Enix |
2019 | Generation Zero | Windows | PlayStation 4, Xbox One | — | Systemic Reaction | Avalanche Studios Group |
RAGE 2 | Windows | PlayStation 4, Xbox One | — | Avalanche Studios | Bethesda Softworks |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Just Cause» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Just Cause» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Chris Stead. — статья«The 10 Best Game Engines of This Generation» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «theHunter» (անգլերեն) — официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «theHunter Russia — русскоязычное сообщество theHunter» (ռուսերեն). thehunter.ucoz.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Петр Петров (2009 թ․ հուլիսի 9). «Бесплатный симулятор охотника The Hunter» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Just Cause 2» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Just Cause 2» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «New Swedish development studio formed by Avalanche Studios» (անգլերեն) — пресс-релиз. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Константин Фомин (2011 թ․ մարտի 30). «Тоже новости» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.