Arbeit macht frei

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսվենցիմ
Տերեզիենշտադ, Չեխիա

Arbeit macht frei ([[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈaɐ̯baɪt ˈmaxt ˈfʁaɪ]]] ( )), գերմաներեն ասույթ, որը նշանակում է՝ «Աշխատանքը մարդուն ազատ է դարձնում»։ Այն՝ որպես կարգախոս լայնորեն ի ցույց է դրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական ֆաշիստների հիմնած համակենտրոնացման ճամբարների մուտքի դարպասներին և դարձել է Հոլոքոստի խորհրդանիշերից մեկը[1]։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ասույթը որպես վերնագիր գործածել է գերմանացի բանասեր Լորենց Դիֆենբախը 1873 թվականին հրատարակած իր վեպի համար (Arbeit macht frei: Erzählung von Lorenz Diefenbach). այդ վեպում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես են խաղամոլները, խարդախները աշխատանքի միջոցով բռնում դեպի առաքինություն տանող ուղին[2][3]։ Ասույթը գործածել է նաև շվեյցարացի էնտոմոլոգ, նյարդաանատոմ, հոգեբույժ Օգյուստ Ֆորելը՝ դարձնելով իր «Շվեյցարիայի մրջյունները» (Fourmis de la Suisse, 1920 թ.) աշխատության ենթավերնագիր[4]։ Ավստրիական կայսրության գերմանացիների ազգայնական Deutsche Schulverein կազմակերպությունը 1922 թվականին Վիեննայում տպագրել ու բաշխել է Arbeit macht frei ասույթը կրող անդամատոմսեր։

Ասույթը կարելի է զուգորդել միջնադարյան գերմանական Stadtluft macht freiՔաղաքի օդը ազատ է դարձնում») սկզբունքի հետ, որի համաձայն քաղաքում մեկ տարի ու մեկ օր ապրած ճորտերը ազատություն էին ստանում[5]։

Կիրառումը նացիստների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոս Ռոզեն
KZ Զախսենհաուզեն
Դախաու

Arbeit macht frei կարգախոսը տեղադրված է եղել նացիստական համակենտրոնացման ճամբարների բացարձակ մեծամասնության մոտքի դարպասներին կամ դռներին, պատերին։ Կարծիք կա, որ առաջինը դա արվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարում, էսէսական սպա Թեոդոր Էյկեի հրամանով[6], այնուհետև ընդօրինակվել Օսվենցիմում՝ Ռուդոլֆ Հյոսի կարգադրությամբ[7]։

Այդ կարգախոսն այսօր էլ կարելի է տեսնել մի շարք վայրերում՝ ներառյալ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի մուտքը[8]։ Օսվենցիմյան կարգախոսը պատրաստել են հենց իրենք՝ բանտարյալները, որոնց մեջ էր վարպետ դարբին Յան Լիվաչը։ Ուշադիր դիտողը կարող է նկատել, որ կարգախոսում B տառը թարսված է պատրաստվել։ Ենթադրվում է, որ կալանավորներն այդ կերպ փորձել են արտահայտել իրենց անհամաձայնությունը ասույթին[9][10], ասույթ, որ ծայրահեղ կեղծավորության ու անսահման ցինիկության արտահայտություն էր։ Օսվենցիմի բանտարկյալների շրջանում տարածված էր այդ կարգախոսը ծաղրի ենթարկող հետևյալ երկտողը.

Arbeit macht frei (Աշխատանքը ազատ է դարձնում)

durch Krematorium Nummer drei (Թիվ երեք դիակիզարանի միջոցով)[11]։

Arbeit Macht Frei կարգախոսների գողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսվենցիմ-I ճամբարի դարպասին տեղադրված Arbeit Macht Frei կարգախոսը 2009 թվականի դեկտեմբերին գողացվել է։ Իշխանությունները բավականին ուշ հայտնաբերել են այն՝ երեք մասի բաժանված վիճակում։ Հանցագործները՝ շվեդ նեոնացիստ Անդերս Հյոգստրյոմը և երկու լեհ, բանտ են նետվել[12]։ Կարգախոսի բնօրինակը ներկայումս պահվում է Օսվենցիմ-Բիրկենաուի պետական թանգարանում, իսկ դարպասի վերևում տեղադրվել է դրա կրկնօրինակը[13]։

2014 թվականի նոյեմբերի 2-ին գողացվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարի դարպասին տեղադրված նույնատիպ կարգախոսը[14], որը երկու տարի անց հայտնաբերվել է նորվեգական Բերգեն քաղաքից հյուսիս ընկած Յտրե Առնա բնակավայրում[15][16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopedia of the Holocaust, Yad Vashem, 1990, vol. 4, p. 1751.
  2. Connolly, Kate (2009 թ․ դեկտեմբերի 18). «Poland declares state of emergency after 'Arbeit Macht Frei' stolen from Auschwitz». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Diefenbach, Lorenz (1873). Arbeit macht frei: Erzählung von Lorenz Diefenbach (գերմաներեն). J. Kühtmann's Buchhandlung. «diefenbach arbeit macht frei.»
  4. Forel, Auguste (1920). «Les fourmis de la Suisse (2nd Ed.)» (French). La Chaux-de-Fonds: Imprimarie cooperative. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «"Stadtluft macht frei": Minister bedauert Irritationen» (գերմաներեն). 2019 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Marcuse, Harold (2001 թ․ մարտի 22). Legacies of Dachau: The Uses and Abuses of a Concentration Camp, 1933-2001 (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9780521552042.
  7. «Auschwitz: Inside the Nazi State . Auschwitz 1940-1945 . Surprising Beginnings | PBS». www.pbs.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. Laurence Rees, Auschwitz: a New History
  9. «Auschwitz's sign of death and defiance». BBC News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  10. «B - the sculpture». International Auschwitz Committee. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  11. «Arbeit macht frei - facts about Auschwitz gate». Krakow Direct (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Former neo-Nazi jailed for Auschwitz sign theft». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Auschwitz sign theft: Swedish man jailed». BBC News. 2010 թ․ դեկտեմբերի 30.
  14. «Dachau infamous Nazi concentration camp gate stolen». BBC News. 2014 թ․ նոյեմբերի 3.
  15. «Stjålet "Arbeit macht frei"-port funnet i Bergen» (նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. «'No usable evidence' in investigation into stolen Dachau sign». Israel National News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  17. «Arbeit Macht Frei - Auschwitz Gate». Krakow Discovery (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Arbeit macht frei
էջը Վիքիպահեստում