Ի սկզբանե որոշվել էր ալբոմը թողարկել 1988 թվականին՝ Kindred Spirit անվանմամբ, բայց քանի որ Սինդին մեկնեց ԽՍՀՄ, ինչպես նաև «Hole in My Heart (All the Way to China)» սինգլի ձախողումը տեղի ունեցավ, թողարկումն հետաձգվեց։ Ալբոմում, թողարկված 1989 թվականի մայիսին, փոփոխված էր երգերի հաջորդականությունը և ավելացված էին նոր երգեր («A Night to Remember», «Dancing with a Stranger» և «I Don’t Want to Be Your Friend»)։ Բացի դրանից, «Don’t Look Back» երգը, գրված լինելով Kindred Spirit֊ի համար, չներառվեց A Night to Remember֊ում։
Լոպերն ինքն բավականին սառն էր վերաբերվում A Night to Remember֊ին։ «I Drove All Night»֊ից բացի, այս ալբոմի երգերը հազվադեպ են լինում հավաքածուներում և կատարվում համերգներին։
Ալբոմը թողաարկվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ֊ի ռադիոկայաններն փոխեցին իրենց ձևաչափը՝ դառնալով փոփից գրանժ։ Դրա հետևանքով Լոպերի երգերն դարձան ավելի քիչ լսելի ռադիոյով, որը իր հերթին ԱՄՆ֊ում հանգեց սկավառակների վատ վաճառքին՝ 500 000 պատճեն։ Մեծ ԲրիտանիայումA Night to Remember֊ը, գրավելով 9֊րդ հորիզոնականը ազգային չարտերում, համարվում է Սինդի Լոպերի ամենահաջողակ ալբոմը։
↑Boehm, Mike (1989 թ․ մայիսի 14). «CYNDI LAUPER "A Night to Remember."». articles.latimes.com. Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.