8-բիթանոց Սուրբ ծնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
8-բիթանոց Սուրբ ծնունդ
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և վեպի էկրանավորում
Թվականնոյեմբերի 24, 2021[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Դաուս
ԴերակատարներՆիլ Պատրիկ Հարիս[3], Ջուն Դայեն Ռաֆայել[3], Սթիվ Զան[3], Ուինսլոու Ֆիգլի[3], Սոֆի Ռիդ-Գանցերտ[3], Սանտինո Բարնարդ[3], Սայրուս Առնոլդ[3], Ջայքոբ Լավալ[3], Դևիդ Քրոս[3], Քեթի Գրինվուդ[3] և Քրիստի Բրյուս[3]
ԵրաժշտությունՋոզեֆ Տրապանեզե
Նկարահանման վայրՏորոնտո
Տևողություն97 րոպե

«8-բիթանոց Սուրբ ծնունդ» (8-Bit Christmas), Մայքլ Դաուսի ամերիկյան Սուրբ ծննդյան կատակերգություն, որը նկարահանվել է Քևին Յակուբովսկու գրքի հիման վրա գրված սցենարով։ Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին HBO Max ըկերությունում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբծննդյան տոներին Ջեյք Դոյլն իր դստեր՝ Էննիի հետ ուղևորվում է իր ծնողների տուն։ Երիտասարդ Էննին իր հայրիկից Սուրբ ծննդին հեռախոս է խնդրում։ Հայրը բացատրում է աղջկան, որ ոչ մի հեռախոս էլ չի ստանա և իր մանկությունից մի պատմություն է պատմում է, թե ինչպես էր փոքր ժամանակ ուզում Nintendo Entertainment System (NES) խաղային բարձակը։

Ջեյքի դասարանում հարուստ ընտանիքից Թիմմի Կին անունով մի տղա կար, ով բոլորից շուտ ունեցավ բարձակ։ Ամեն օր երեխաների բազմությունը հավաքվում էր նրա տանը, որտեղ նա ընտրում էր, թե կոնկրետ ում կթողնի այդ օրը բարձակ խաղալ։ Հետագայում նա ունեցավ Power Glove վերահսկիչ ձեռնոցը, որն առավելություն էր տալու խաղում։

Փաստացի, ձեռնոցը օգտագործման համար անհարմար և անհասկանալի էր։ Ձեռնոցի պատճառով, կոնսոլում մարտական ​​խաղ խաղալիս, Թիմմին պարտվեց մի աղջկա, ինչը նրան զայրացնում է։ Նա զայրույթից ջարդում է հեռուստացույցը՝ վնասվածքներ հասցնելով շանը։

Ջեյքը որոշում է, որ նրան սեփական բարձակ է պետք, սակայն ծնողներին չկարողացավ համոզել։ Ջեյքն ու իր ընկերներն սկսեցին մեծ եռանդով մրցակցել միմյանց հետ․ նրանք պետք է վաճառեին Սուրբծննդյան պսակներ սկաուտկազմակերպությունում, քանի որ այնտեղ առաջին մրցանակը NES-ն էր։ Ջեյքի քույրը նրան հուշում է, թե որտեղ կարող է գտնել շատ ծերերի՝ նրանց ծաղկեպսակներ վաճառելու համար, իսկ Ջեյքն իր հերթին պետք է օգներ նրան համոզել ծնողներին նրան նվիրել «Երեխաներ կաղամբե ածվիկ» հազվագյուտ շարքի տիկնիկ։ Ջեյքը հոր հետ նույնիսկ գործարք է կատարում վերավաճառողի հետ՝ տիկնիկը գնելու համար։

Ջեյքը հաղթում է սկաուտների ​​մրցույթում, սակայն իր ջանքերի համար նա ստանում է միայն բազմահատոր հանրագիտարան։ Պարզվում է, որ Թիմմիի ծնողները արշավ են սկսել վիդեոխաղերի դեմ և խրախուսել մյուս ծնողներին միանալ իրենց։ Երեխաները նոր ծրագիր են մշակում։ Նրանք որոշում են միավորվել և վաճառել իրենց հազվագյուտ հավաքածույի բեյսբոլի քարտերը, և ստացված հասույթն օգտագործել նրանց բոլորի համար մեկ բարձակ գնելու համար։ Նրանք մի ամբողջ հատուկ գործողություն են հորինում Չիկագոյում Էքսկուրսիայի ժամանակ բարձակ գնելու համար, սակայն այդ բարձակը սառցակալման հետևանքով ընկնում է դպրոցական ավտոբուսի անիվների տակ։

Եկավ Սուրբ ծնունդը, որի ժամանակ Ջեյքը ոչ մի բարձակ չստացավ։ Մյուս կողմից, հայրը զարմացնում է նրան՝ տան բակում կառուցված ծառերի ամրոցով։ Այս ամրոցը ու հոր սերը նրա համար դարձան լավագույն նվերը, և Ջեյքը հաջորդ տարի գնեց բարձակը՝ ողջ ամառ աշխատելով գոլֆի դաշտում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունիսլոու Ֆեգլի՝ երիտասարդ Ջեյք Դոյլ
  • Նիլ Պատրիկ Հարիս՝ մեծահասակ Ջեյք Դոյլ
  • Սթիվ Զան՝ Ջոն Դոյլ, Ջեյքի հայրիկ
  • Ջուն Դայան Ռաֆաել՝ Քեթի Դոյլ, Ջեյքի մայրիկ
  • Բալալլունա Րեզնիկ՝ Լիզզի Դոյլ, Ջեյքի քույրիկ
  • Սոֆիա Ռիդ-Գանցերտ՝ Էննի Դոյլ, Ջեյքի դուստր
  • Չե Տաֆֆարի՝ Մայքի Թրոթեր
  • Սանտինո Բերնարդ՝ Էվան Օլսեն
  • Մաքս Մալաս՝ Ջեֆ Ֆարմեր
  • Բրիել Ռանկինս՝ Թեմմի Հոջերս
  • Բրիել Ռանկինս՝ Թեդդի Հոջերս
  • Սայրուս Արնոլդ՝ Ջոշ Եգորսկի
  • Չենդլեր Դին՝ Թիմմի Կին
  • Դևիդ Քրոս՝ վերավաճառող

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի քննադատական ​​ակնարկներն ընդհանուր առմամբ բարենպաստ էին։ Rotten Tomatoes-ում ֆիլմի «թարմության» վարկանիշը կազմում է 82%։ Քննադատների ​կոնսենսուսն ասում է. «Այն հանդիսատեսների համար, ովքեր փնտրում են անցյալ Սուրբ Ծննդյան սեզոնների ոչ հավակնոտ և քաղցր նոստալգիկ ձայնագրություն»[4]։ Metacritic-ում ֆիլմն ունի 100-ից 66 միավոր[5]։ Լոս Անջելես Թայմսը բարձր է գնահատել դերասանական կազմը, ռեժիսուրան և սցենարը՝ նշելով, որ դա «անսպասելի հավակնորդ էր վերջին տարիների Սուրբ Ծննդյան լավագույն ֆիլմի համար»[6]։ Ինչպես ասում է Նյու Յորք Թայմսը՝ դա «ջերմ և թարմացնող անկեղծ տոնական կատակերգություն է»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Rotten Tomatoes — 1998.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Cast (in credits order) complete, awaiting verification // 8-Bit Christmas (2021) - Full Cast & Crew - IMDb
  4. «8-Bit Christmas». Rotten Tomatoes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  5. «8-Bit Christmas Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  6. Michael Ordoña (2021 թ․ նոյեմբերի 23). «Review: '8-Bit Christmas' and 'A Boy Called Christmas'». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  7. Calum Marsh (2021 թ․ նոյեմբերի 24). «'8-Bit Christmas' Review: Now You're Playing With Power». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.