Սուրբծննդյան պսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբծննդյան պսակ
Սուրբծննդյան պսակ

Սուրբծննդյան պսակ Սուրբծննդյան տոներին նախորդող օրերի տիպիկ զարդարանք տներում՝ եղևնու ճյուղերից, չորս մոմերով, պսակաձև, ամրացվում է ուղղահայաց կամ դրվում է սեղանի վրա։ Հարության չորս շաբաթներից առաջինի ժամանակ վառվում է առաջին մոմը, հաջորդ շաբաթ՝ երկրորդը և այլն[1][2][3]:

Սուրբծննդյան պսակը սուրբծննդյան ավանդույթների մեջ ներառնվել է համբուրգյյան լյութերական աստվածաբան Յոհան Հինրիխ Վիխերնի միջոցով, ով դաստիարակության էր վերցրել աղքատ ընտանիքների մի քանի երեխաների։ Երեխաները տոնին նախորդող օրերին մշտապես հարցնում էին դաստիարակին, թե երբ կսկսվի Սուրբ Ծնունդը: Որպեսզի երեխաները կարողանային հաշվել օրերը մինչ Սուրբ Ծնունդ, 1839 թվականին Վիխերնը հին փայտյա անիվից պսակ պատրաստեց, որը զարդարեց քսանչորս կարմիր և չորս մեծ սպիտակ մոմերով։ Ամեն առավոտ այդ պսակի վրա վառվում էր մեկ փոքրիկ մոմ, որին կիրակի օրերին ավելանում էր մեծ մոմը։

Սուրբծննդյան պսակի խորհրդին վերագրվում է մի քանի նշանակություններ։ Ի սկզբանե պսակի վրա լույսի ավելացումը խորհրդանշում էր Քրիստոսի հարության աճող սպասմները, «աշխարհին` լույս»: Սրան գումարվում են լրացուցիչ նշանակություններ՝ պսակի կլոր տեսքի, կանաչ եղևնու, մոմերի գույնի, դեկորատիվ ժապավենների հետ կապված։

Չորս մոմերով սուրբծննդյան պսակը ասոցացվում է երկրագնդի և աշխարհի չորս կողմերի հետ։ Շրջանը խորհրդանշում է կյանքի հարատևությունը, որը պարգևում է Հարությունը, կանաչը՝ կյանքի գույնը, իսկ մոմերը՝ լույսը, որը լուսավորում է աշխարհը Սուրբ Ծննդյան տոնին։

Կաթոլիկների սուրբծննդյան պսակ ը հաճախ զարդարվում է երեք մանուշակագույն և մեկ վարդագույն մոմերով՝ զուգակցված լիթուրգիական ծաղիկներով։ Վարդագույն մոմը վառում են հարության երրորդ շաբաթում, որը անվանվում է Gaudete (Ուախ եղեք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peter C. Bower. The Companion to the Book of Common Worship. Office of Theology and Worship, Presbyterian Church (U.S.A.). https://books.google.am/books?id=dyWqm3hCMC0C&pg=PA98&dq=advent+wreath+origin#v=onepage&q=advent%20wreath%20origin&f=false։ Վերցված է 2010-12-02. «It apparently emanated from the Lutheran tradition, but it has been appropriated by almost all other traditions.» 
  2. John Trigilio, Kenneth Brighenti. The Catholicism Answer Book: The 300 Most Frequently Asked Questions. Sourcebooks. https://books.google.am/books?id=fEmaqHANzXsC&pg=PA369&dq=advent+wreath+lutheran#v=onepage&q=advent%20wreath%20lutheran&f=false։ Վերցված է 2010-12-02. «Historically, the Advent wreath is a Lutheran custom dating back three hundred years ago.» 
  3. Carl Seaburg. Celebrating Christmas: An Anthology. Unitarian Universalist Ministers Association. https://books.google.am/books?id=lzPoC4aq4lIC&pg=PA236&dq=advent+wreath+lutheran#v=onepage&q&f=false։ Վերցված է 2010-12-02. «The use of an Advent Wreath originated a few hundred years ago among Lutherans in Germany.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]