360° (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«360°»
Էլջեյի սինգլը
Թողարկվածմայիսի 29 2018 թվականа[1][2]
Ֆորմատթվային բաշխում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2018
Ժանրռեփ
Տևողություն2:32
ԼեյբլUniversal Music Group
ՊրոդյուսերԱրտյոմ Աբիզով

«360°», ռուսական ռեփ-հիփ հոփ կատարող Էլջեյի երգը։ Երգը թողարկվել է 2018 թվականի մայիսի 29-ին` ZBV լեյբլի կողմից` որպես սինգլ, Universal Music-ի արտոնագրի համաձայն[1][2]։ Երգի բառերը գրվել են Ալեքսեյ Ուզենյուկի կողմից, իսկ պրոդյուսերը Արտյոմ Աբիզովն է[1]։

Top Radio & YouTube Hits[3] չարթում երգը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը և չարթի տոփում մնացել տասը շաբաթ շարունակ[3]։ Երգը դարձել է ռուսական iTunes-ի առաջատարը[4]։ YouTube-ի կարծիքով «360°» ստեղծագործությունը դարձել էր 2018 թվականի ամառվա ռուսալեզու ամենահայտնի երգը[5]։ 2018 թվականի արդյունքների համաձայն` ստեղծագործությունը զբաղեցրել է Ռուսաստանում ամենաշատ լսված երգերի ցանկի տասնչորսերորդ հորիզոնականը` Apple Music-ի կարծիքով[6][7]։

2018 թվականի հուլիսի 31-ին ՅուԹյուբում թողարկվեց «360°» երգի տեսահոլովակը։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 29-ին Էլջեյը երգը թողարկեց «ՎԿ» սոցիալական ցանցում[8]։ Երգի բառերը գրվել են Ալեքսեյ Ուզենյուկի կողմից, նախագծել է Արտյոմ Աբիզովը և թողարկվել է ZBV լեյբլի կողմից։

Սինգլի շապիկը զարդարել է «Орёл & решка» հաղորդման հաղորդավարուհի և տեսաբլոգեր Նաստյա Իվլեևան, հաստատելով իր և Էլջեյի սիրավեպի մասին պտտվող շշուկները[9][10]։ Երգում Ալեքսեյը խոստովանում է (իրեն հատուկ ձևով), որ ոգեշնչվում է մի աղջկանով և զգում է, որ փոխադարձ է այդ զգացմունքը[11]։

Երաժշտական հոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 31-ին ՅուԹյուբում թողարկվեց «360°» տեսահոլովակը[12]։ Տեսահոլովակի ռեժիսոր է հանդիսացել Մաքսիմ Շիշկինը[13], ով Էլջեյի համար նկարահանել է «Минимал» և «1love» տեսահոլովակները։ Էլջեյի երկրպագուները տեսահոլովակի մեջ սպասում էին տեսնել սեր, զգացմունքներ, ռոմանտիկա[11], ինչպես նաև Նաստյա Իվլեևային[11]։ Տեսահոլովակը վառ նեոնային երանգների մեջ է կատարված և հիշոցնում է իրական հոլիվուդյան մարտաֆիլմ` կրակոցներով և կռիվներով[14], դրա հետ մեկտեղ Իվլեևան հոլովակում չհայտնվեց։ Երկրպագուները նշեցին, որ «երգը չի համապատասխանում հոլովակի թեմային»[11]։

Ըստ սյուժեի` Էլջեյը զանգ է ստանում իր ընկերուհու առեվանգչի կողմից, ում որպես գերի վերցրել էր յակուձան։ Հաղթահարելով իր ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտները` նա հերոսաբար գնում է փրկելու իր սիրած աղջկան։ Հերոսն ամեն դեպքում հասնում է իր առջև դրված նպատակին, սակայն արդեն շատ ուշ էր[11]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թվային բեռնում[1]
  1. «360°» — 2:32
  • Թվային բեռնում - 8-bit 360°[15]
  1. «8-bit 360°» — 2:32

Ձայնագրման անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tidal[1] սոցիալական ցանցի տվյալերով`

  • Ալեքսեյ Ուզենյուկ` երգի հեղինակ, վոկալ
  • Արտյոմ Աբիզով` պրոդյուսեր
  • Վլադիսլավ Պալագին` ստեղծում

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենօրյա չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered CIS|7
Չարթ (2018) Լավագույն
դիրքավորում

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզեր Ամսաթիվ Ֆորմատ Տարբերակ Հրատարակիչ Ծան.
Տարբեր 2018 թվականի մայիսի 29 Օրիգինալ ZBV • Universal Music [1]
2019 թվականի մարտի 6 8-bit [15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Allj - 360°». Tidal. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 «Элджей - 360°». iTunes. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «Элджей - 360° (Radio Edit)». tophit. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «Элджей - 360°». kworb.net. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «10 самых популярных песен лета-2018». Կոմսոմոլսկայա պրավդա. 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. «Топ-100 в России: 2018 год». Apple Music. 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Jah Khalib, Монеточка и Элджей стали самыми популярными музыкантами в России по прослушиваниям в Apple Music». Esquire. 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Премьера! 360°». Официальное сообщество Элджея во ВКонтакте. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. «Экс-девушка Элджея рассказала, как относится к его роману с Настей Ивлеевой». InterMedia. 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. «Экс-девушка Элджея рассказала, как относится к его роману с Настей Ивлеевой». hochu.ua. 2018 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 ««Где Ивлеева?»: провокационный клип Элджея на трек «360°»». Love Radio. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  12.  Элджей - 360° канал «Sayonara Boy»
  13. «Кровь, драки и Пикачу в клипе Элджея на трек «360°»». Афиша.Daily. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «Со стрельбой и драками: Элджей презентовал клип на песню "360°" (ВИДЕО)». hochu.ua. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. 15,0 15,1 «Allj - 8-bit 360°». Tidal. 2019 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.