33 տեսարան կյանքից
33 տեսարան կյանքից լեհ.՝ 33 sceny z życia | |
---|---|
Երկիր | Լեհաստան Գերմանիա |
Ժանր | դրամա[1][2] |
Թվական | օգոստոսի 10, 2008[3] և նոյեմբերի 13, 2008[4] |
Լեզու | լեհերեն, անգլերեն[3] և գերմաներեն[3] |
Ռեժիսոր | Մալգոժատա Շումովսկա[2][5][6] |
Պրոդյուսեր | Կառլ Բաումգարտներ[3] |
Սցենարի հեղինակ | Մալգոժատա Շումովսկա |
Դերակատարներ | Յուլիա Ենչ[5], Պետեր Գանցլեր, Մարգոլցատա Հաևսկա[5], Անդրեյ Հուձյակ[5], Մասիեյ Շթուհռ, Իզաբելա Կունա, Ռոման Գանկարջուկ, Ռաֆալ Մակովյակ, Ռենատա Դանցևիչ, Մարիա Մաջ, Մարիա Մամոնա, Բոգուսլավա Շուբերտ, Վոյցիեչ Միխնեվսկի, Ռոբերտ Վենցկևիչ, Դոմինիկա Օստալովսկա և Ադամ Վորոնովիչ |
Օպերատոր | Միխալ Էնգլերտ |
Երաժշտություն | Պավել Միկիետին |
Մոնտաժ | Յացեկ Դրոսիո |
Պատմվածքի վայր | Կրակով և Քյոլն |
Նկարահանման վայր | Կրակով |
Տևողություն | 98 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«33 տեսարան կյանքից» (լեհ.՝ 33 sceny z życia), 2008 թվականի լեհ-գերմանական ֆիլմ, որի ռեժիսորը Մալգոժատա Շումովսկան (լեհ.՝ Małgorzata Szumowska) է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհ արվեստագետ Յուլիան (լեհ.՝ Julia) և նրա ամուսինը Պյոտրը (լեհ.՝ Piotr)՝ տաղանդավոր ու հաջողակ կոմպոզիտոր, ապրում են Կրակովում (լեհ.՝ Kraków)։ Երբ Ջուլյայի մայրը, Բարբարան ստամոքսի քաղցկեղով է հիվանդանում, ընտանեկան կյանքը փլուզվում է։ Ջուլյան ընկերակցում է մորը մինչև մահ, բայց նրա ամուսինը Պյոտրը փորձերով գտնվում է Քյոլնում (գերմ.՝ Köln) և նրան մենակ է թողնում՝ հաղթահարելու այդ դժվար իրավիճակը։ Նրա կողքին միայն նրա ընկերն էր՝ Ադրիանը (լեհ.՝ Adrian)։ Նրա հայրը՝ Յուրեկը (լեհ.՝ Jurek), նույնպես ընկճված էր սիրելի կնոջ մոտալուտ կորստի ցավից։ Երիտասարդ Ջուլիան իր ուսերին է կրում ընտանիքի տառապանքը։ Մոր մահվանից հետո նրա հայրը մխիթարվում է հարբեցողությամբ։ Կարճ ժամանակ անց վախճանվեց նաև նրա հայրը։ Ջուլիան հանգստություն գտավ միայն Ադրիանի գրկում, բայց դա կործանեց նրա ընտանիքը Պյոտրի հետ։ Ծնողների կորստից և ամուսնության կործանումից հետո նա հիմա մենակ էր աշխարհում՝ անորոշ ապագայով, որտեղ Ադրիանը շատ քիչ կարող էր օգնել[7][8][9][10][11]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Յուլիա Ենչ | Յուլիա |
Մասիեյ Շթուհռ | Պյոտր |
Փեթեր Գանցլեր | Ադրիան |
Իզաբելա Կունա | Կաշկա |
Մալգոժատա Հաևսկա | Բարբարա |
Անդրեյ Հուձյակ | Յուրեկ |
Հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն իրական փաստերի հիման վրա է։ Մալգոժատա Շումովսկայի ծնողները լրագրողներ Դորոտա Տերակովսկան (լեհ.՝ Dorota Terakowska) և Մասիեյ Շումովսկին (լեհ.՝ Maciej Szumowski) էին։ Դորոտա Տերակովսկան մահացավ 2004 թվականի հունվարին։ Մեկ ամիս անց մահացավ նրա հայրը՝ Մասիեյ Շումովսկին։
Ֆիլմն սկսեց ցուցադրվել գերմանական կինոթատրոններում 2008 թվականի նոյեմբերի 13-ին։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- kino.de: Փորձություններով լի և ինքնակենսագրական ընտանեկան դրամա, տեղի է ունենում Քշիշտոֆ Կիշլովսկու (լեհ.՝ Krzysztof Kieślowski), Անդրեյ Տարկովսկու (ռուս.՝ Андрей Арсеньевич Тарковский) և նաև գերմանացի ընդօրինակման կերպարներ և մրցանակի է արժանացել Լոկառնոյի կինոփառատոնում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոկառնոյի կինոփառատոն 2008 թվական․ ժյուրիի հատուկ մրցանակ (արծաթե հովազ)
- Լեհական Գդինսկի կինոփառատոն 2008 թվական․ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն ֆիլմի երաժշտություն, լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Մալգոժատա Հաևսկա (լեհ.՝ Małgorzata Hajewska) և կինոքննադատի մրցանակ։
- Լեհական կինոմրցանակ 2009․ լավագույն ֆիլմ, լավագույն ֆիլմի երաժշտություն, լավագույն մոնտաժ, հանդիասատեսի համակրանք մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1263736/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film6803_33-szenen-aus-dem-leben.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/33-sceny-z-zycia
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «33 Scenes From Life (2008)». allmovie.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Customer Reviews». amazon.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Jason Buchanan (2016). «33 Scenes from Life». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «33 Scenes from Life». mubi.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «33 SCENES FROM LIFE». trustnordisk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- anonim, "33 sceny z życia": przekorny, ale pozytywny film o umieraniu, portal film.wp.pl, 20 sierpnia 2008 [dostęp 2012-01-28]
- Konrad J. Zarębski, 33 sceny z życia, portal www.culture.pl, październik 2008 Արխիվացված 2013-11-06 Wayback Machine [dostęp 2012-01-28]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «33 տեսարան կյանքից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- 33 Scenes from Life - review at culture.pl
- Պաշտոնական կայք
- Entry in Filmpolski.pl
- Filmpolski.pl mit zahlreichen Fotos
- Filmprofil auf cineuropa.org
|