23 (սինգլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«23»
Mike WiLL Made It, Մայլի Սայրուս, Wiz Khalifa և Juicy Jի երգը
Թողարկված2013
Ձայնագրված2013 թվական
ԺանրՀիփ-հոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլԻնտերսքոպ Ռեքորդս
ԿոմպոզիտորRock City?, Ջուսի Ջեյ և Վիզ Խալիֆա
ՊրոդյուսերMike WiLL Made It

«23», սինգլը գրված է ամերիկացի պրոդյուսեր «Mike Will Made It»-ի, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի և ամերիկացի ռեպերներ Վիզ Խալիֆայի և Ջյուսի Ջեյի կողմից: Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Interscope Records-ի օժանդակությամբ: Երգի ստեղծմամբ և պրոդյուսինգով զբաղվել է «Mike Will Made It»-ը, Վիզ Խալիֆայի, Ջյուսի Ջեի, Պիեռ Ռամոնի և «Rock City»-ի օգնությամբ: «23» ստեղծագործությունը իր մեջ ներաոռում է ռիթմիկ տեմպեր և լիրիկական հղումներ: Այն վերաբերում էր Էյր Ջորդանի մարզակոշիկներին և թմրանյութերի օգտագործմանը:

«23»-ը ընդհանուր առմամբ ստացել է միքսված արձագանքներ երաժշտական քննադատների կողմից: Այն ամերիկյան Billboard Hot 100հիթ-շքերթում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Երգի համատեղ տեսահոլովակը նկարահանվել է 2013 թվականի օգոստոսի 26-ին Բրուքլինում և թողարկվել Vevo ալիքում 2013 թվականի սեպտեմբերի 24-ին:

Արտադրություն և կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«23»-ի պրոդյուսինգի ընթացքում «Mike Will Made It»-ը պլանավորել էր հատված, որտեղ նա պետք է ելույթ ունենար Ջյուսի Ջեյի և Վիզ Խալիֆայի կողքին: Սակայն արտադրության ընթացքում նա մտքափոխվել է և որոշել, որ իրեն պետք է փոխարինի կանացի ձայն: Այդ ժամանակ «Mike Will Made It»-ը նոր էր ավարտել Մայլի Սայրուսի «We Can't Stop» սինգլի պրոդյուսինգը, որը նրա չորրորդ ստուդիական՝ Bangerz (2013) ալբոմի համար էր: Սայրուսը, լսելով «23»-ը, հետաքրքրություն արտահայտեց՝ մասնակցելու երգի ստեղծմանը: «23»-ը սինթ դրայվեն հիփ-հոփ կատարում է, որն իր մեջ պարունակում է միջին տեմպով բիթեր և բասեր: Այն հանդիսանում է նաև Մայլի Սայրուսի երգացանկում առաջին ռեպ կատարումը[1]:

Թողարկում և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mike Will Made It»-ը առաջին անգամ 25 վայրկյանանոց տրեկը թողարկել է 2013 թվականի օգոստոսի 7-ին և հայտարարել, որ ամբողջական թողարկումը տեղի կունենա օգոստոսի 26-ին[2]: Սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով սինգլը թողարկվել է սեպտեմբերի 17-ին: Սինգլն ընդհանուր առմամբ ստացել է միքսված քննադատություններ, որոնք հիմնականում կապված են Սայրուսի հիփ-հոփ ոճում հանդես գալու պատճառով[3]:

«23»-ը ընդհանուր առմամբ ստացել է միքսված քննադատություն երաժշտական քննադատների կողմից, որը հիմանականում վերաբերում է Մայլիին և իր հիփ-հոփ կատարողական հնարավորություններին[4][2] and is distinguished in Cyrus' catalog as the first track in which she raps.[5]։ Մայք Ուոսը Իդոլաթորից գոհ էր «Mike Will Made It»-ի աշխատանքից և հիացած էր Մայլիի ընդունակություններով։ «That Grape Juice»-ը հաստատել է, որ նրանք իրենց երկրպագուներին տվել են այն, ինչ նրանք էին ցանկանում։ «23»-ը հայտնվել է 2013 թվականի լավագույն 50 երգերի ցանկանում և տեղ գտել 23-րդ հորիզոնականում[6]։ Նրանք նաև ավելացրել են, որ Մայլին այս համագործակցությունը համալրել է և կատարելագործել։ Ջորդան Սարգենթը սինգլը որակավորել է, որպես «Mike Will Made It»-ի ամենավատ ստեղծագործություն[7]։

Կոմերցիոն հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆում սինգլը, Billboard Hot 100ում զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը[8], իսկ ավելի ուշ հայտնվել է 11-րդ հորիզոնականում[9]։ Այն հայտնվել է Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականում[10]։

Կանադական հոթ 100 հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը[11]։ Եվրոպայում սինգլը զբաղեցրել է19-րդ հորիզոնականը և 85-րդը Մեծ Բրիտանիայում[12][13]։ Այն նաև զբաղեցրել է ֆրանսիական «French Syndicat National de l'Édition Phonographique» հիթ-շքերթում 31-րդ հորիզոնականը։ Սինգլը ավստրալական հիթ-շքերթում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը և Նոր Զելանդիայում 22-րդ հորիզոնական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jocelyn Vena (August 7, 2013)։ «Miley Cyrus Put 'Fresh' Twist On '23,' Says Mike Will Made It»։ MTV News. Viacom։ Վերցված է December 29, 2013 
  2. 2,0 2,1 Rachel Brodsky (August 7, 2013)։ «Listen To A Preview Of Mike WiLL Made It’s ’23′ Featuring Miley Cyrus, Wiz Khalifa & Juicy J»։ MTV Buzzworthy. Viacom։ Վերցված է December 30, 2013 
  3. Lauren Nostro (September 3, 2013)։ «Mike WiLL Made It Releases Artwork for "23" f/ Miley Cyrus, Wiz Khalifa, and Juicy J»։ Complex։ Complex Media։ Վերցված է December 30, 2013 
  4. Lucas Villa։ «Miley Cyrus raps with Wiz Khalifa and Juicy J on Mike Will Made It's '23'»։ AXS։ Վերցված է 1 November 2015 
  5. Chris Payne (September 10, 2013)։ «Miley Cyrus Tests Her Rapping Skills On Mike Will Made It's '23': Listen»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է December 30, 2013 
  6. Jordan Sargent (September 10, 2013)։ «Miley Cyrus Raps Explicitly About Drugs on Mike Will Made It's Middling '23'»։ Spin։ Spin Media։ Վերցված է December 29, 2013 
  7. Dharmic X (September 10, 2013)։ «Mike WiLL Made It – ’23′ (Feat. Miley Cyrus, Wiz Khalifa, & Juicy J)»։ The Boom Box։ Վերցված է December 30, 2013 
  8. «The Hot 100»։ Billboard։ Prometheus Global Media։ September 28, 2013։ Արխիվացված օրիգինալից September 22, 2013-ին։ Վերցված է December 30, 2013 
  9. «Mike Will Made-It - Chart history»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է December 30, 2013 
  10. «Juicy J - Chart history»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է December 31, 2013 
  11. «Juicy J - Chart history»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է December 31, 2013 
  12. «2013-10-26 Top 40 Official Singles Chart UK Archive»։ Official Charts Company։ October 26, 2013։ Արխիվացված օրիգինալից-ից October 21, 2013-ին։ Վերցված է December 31, 2013 
  13. «2013-10-19 Top 40 R&B Singles Archive»։ Official Charts Company։ October 19, 2013։ Վերցված է December 31, 2013