2018 թվականը Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է 2018 թվականին Իրանում տեղի ունեցած իրադարձությունները։

Գործող պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունվարի 1
Իրանական ոստիկանությունը Բողոքի ցույցերի ժամանակ
    • Իրանի խորհրդարանի Իզեհի շրջանի պատգամավոր Հեդայաթոլլահ Խադեմին հաղորդում է, որ Իզեհ քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի կապված տնտեսական խնդիրների հետ, որի հետևանքով, զոհվել է երկու հոգի, մի քանիսն էլ վիրավորվել են[1]։ Նրա տեղեկություններով պարզ չէ թե ով է կրակել՝ ցուցարարները թե իրավապահները[1]։
    • Նախորդ տարվանից սկսած բողոքի ցույցերը շարունակվում են, գիշերվա ընթացքում տասը մարդ է սպանվում փողոցներում[2]։ Սպահանի նահանգի Նաջեֆաբադ քաղաքում ցուցարարը որսորդական հրացանից ոստիկանության աշխատակիցների վրա կրակ է բացում և սպանում ոստիկանի, ևս երեք ոստիկան վիրավորվում են[3][4]։
    • Իրանի հաղորդակցության և կապի նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմին իր թվիթերյան էջում հայտարարում է, որ սոցիալական ցանցերը ժամանակավոր են արգելափակվել[5]։
    • Իրանի Իսլամական Հանրապետության ձայն պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած խռովությունների հետևանքով 12 մարդ է զոհվել։ Համաձայն տեղեկության՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում զոհվել է 10 մարդ, իսկ նախորդ օրը ևս երկու մարդ էր զոհվել։ Իրանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ անվտանգության ուժերը խափանել են ոստիկանության բաժիններն ու ռազմակայանները վերահսկողության տակ վերցնելու ցուցարարների մի քանի փորձ, ու ըստ լրատվամիջոցների, այդ ցուցարարները զինված են եղել[6]։
    • Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը մեջբերել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի խոսքերը, ով ենթադրում է, որ բողոքի ցույցերը մասնակիորեն հրահրում են արտասահմանում իսլամական հեղափոխության թշնամիները[6]։
    • Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարում է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաև այլ երկրների կողմից սադրանքներով․ «Փողոցում բողոքող ոչ բոլոր մարդիկ են օտարերկրացիների կողմից ղեկավարվում, կան մարդիկ, որոնք բողոքում են սեփական նախաձեռնությամբ և խնդիրների պատճառով»։ Ռոհանին նաև ասել է, որ որոշ երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, փորձել են Իրանում «անկարգություններ առաջացնել»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Իրանում բողոքի ցույցերերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Iran unrest: 'Ten dead' in further protests overnight». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  3. «Իրանում ցուցարարը ոստիկանների վրա կրակել է». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  4. «Число погибших во время демонстраций в Иране достигло 20 человек». Новая газета (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  5. «Սոցիալական ցանցերի արգելափակումը ժամանակավոր է․ Իրանի կապի նախարար». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  6. 6,0 6,1 «Իրանում անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12 մարդու». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Ռոհանին բացատրել է երկրում ընթացող բողոքի ակցիաների պատճառները». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.