Իրանի Իսլամական Հանրապետության ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ԻԻՀՁ»
Իրանի Իսլամական Հանրապետության ձայն
ԵրկիրԻրան Իրան
Հեռարձակման գոտիԻրան Իրան
Հայաստան Հայաստան
Տաջիկստան Տաջիկստան
Հեռարձակման լեզուպարսկերեն
Հեռարձակման սկսման թվական1926 (ռադիո)
1958 (հեռուստատեսություն)
Նախկին անվանումԻրանի ազգային հեռուստառադիո (1966-1979)
ՍեփականատերԻրանի Իսլամական Հանրապետություն
Վեբ-կայքirib.ir


ԻԻՀՁ կենտրոնը

Իրանի Իսլամական Հանրապետության ձայն (պարսկերեն՝ صدا و سيمای جمهوری اسلامی ايران, Sedā va Sima-ye Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān, անգլ.՝ Islamic Republic of Iran Broadcasting, IRIB), Իրանի պետական հեռուստառադիոընկերություն[1][2]։ Հիմնվել է 1926 թվականին, իսկ 1958 թ. ստեղծվեց առաջին հեռուստաալիքը։ Մինչ 1979 թ. անվանվում էր «Իրանի ազգային հեռուստառադիո»[3]։

Ընկերությունը ունի ութ ազգային հեռուստաալիք, 30 նահանգային հեռուստաալիք, չորս միջազգային լրատվական ալիք և վեց արբանյակային ալիքներ, ներառյալ անգլերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով։ ԻԻՀՁ նաև ունի ութ համազգային ռադիոկայաններ և միջազգային ծառայություն։

ԻԻՀՁ գրասենյակներ ունի աշխարհի 17 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում։ Միջազգային ծառայությունը հեռարձակվում է 27 լեզուներով, ընդ որում նաև հայերեն[4]։

ԻԻՀՁ-ին են պատկանում 1975 թ. հիմնադրված «Սուրուշ Պրեսս» հրատարակչությունը, որը հրատարակում է Սուրուշ, Սուրուշ Կուդական, Սուրուշ Նոջավան, Սուրուշ Ջավան և Սուրուշ Բանովան ամսագրերը։ Նաև ընկերության կազմի մեջ են «Ջամեջամ» օրաթերթը և «Սիմա Ֆիլմ» կինոստուդիան։ Ընկերությունը Տարեկան արտադրում է 5000 ժամ հեռուստաշոու, 300 ֆիլմ, 20 հազար թոպե անիմացիոն ֆիլմեր։

Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը 2004 թվականից զբաղեցնում է Էզաթոլլա Զորղամին։

Իրանի Իսլամական Հանրապետության Ձայնի ազգային հեռուստաալիքները հասանելի են նաև Հայաստանի որոշակի տարածքում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Արցախում և Երևանում։

Հեռուստաալիքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԻԻՀՁ 1 - առաջին ազգային ալիք, հիմնվել է 1966 թվականին։ կայք
  • ԻԻՀՁ 2 - երկրորդ ազգային ալիք, հիմնվել է 1958 թվականին։ Իրանում ստեղծված առաջին հեռուստաալիքն է։ Ցուցադրում է սերիալներ, ժամանցային և զվարճալի հաղորդումներ, ֆիլմեր, մանկական հաղորդումներ, թոկ-շոուներ և լրատվական թողարկումներ։ կայք
  • ԻԻՀՁ 3 - երրորդ ազգային ալիք, հիմնվել է 1993 թ. դեկտեմբերի 5-ին։ Հիմնականում ուղղված է մանկական հանդիսատեսի համար[5]։ կայք
  • ԻԻՀՁ 4 - չորրորդ ազգային ալիք, եթեր է հեռարձակվում 1994 թվականից։ Ցուցադրում է արտիստիկ և ակադեմիական բնույթի հաղորդումներ, շուրջօրյա եթերում ցուցադրվում են վավերագրական ֆիլմեր, գիտական ​​կոնֆերանսներ, հարցազրույցներ գիտնականների հետ, գեղարվեստական ​​ֆիլմեր, լրատվություն, տնտեսական և փիլիսոփայական քննարկումներ։ կայք
  • ԻԻՀՁ 5 Թեհրան - հեռարձակվում է միայն Թեհրանում։ Հիմնվել է 1998 թվականին։ Հիմնականում ցուցադրում է թոկ-շոուներ, սերիալներ, ժամանցային հաղորդումներ։ կայք

Արբանյակային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IRINN (Islamic Republic of Iran News Network) - միջազգային լրատվական ալիք կայք Archived 2020-09-23 at the Wayback Machine.
  • Jaam E Jam 1 (IRIB 1) - արբանյակային հեռարձակում՝ Եվրոպա կայք Archived 2006-09-02 at the Wayback Machine.
  • Jaam E Jam 2 (IRIB 2) - արբանյակային հեռարձակում՝ Ամերիկա
  • Jaam E Jam 3 (IRIB 3) - արբանյակային հեռարձակում՝ Ասիա և Օվկիանիա
  • Press TV - միջազգային անգլերեն լրատվական ալիք. Հիմնվել է 2007 թ. հուլիսի 2-ին։ Հեռուստաալիքի տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլար[6]։ կայք
  • Al-Alam News Network - միջազգային արաբերեն լրատվական ալիք. Հիմնվել է 2006 թ. օգոստոսի 15-ին[7]։ կայք (անգլ.) Archived 2013-01-17 at the Wayback Machine.
  • Ալ Կավթար - արաբերեն արբանյակային հեռուստաալիք կրոնական և մշակութային թեմատիկայով։ Եթեր է հեռարձակվում օրական 19 ժամ՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայում։ Ստեղծվել է 2006 թ. հունվարին։ կայք
  • Սահար - արբանյակային հեռուստաալիք՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և ուրդու լեզուներով։, Ալիքը հիմնվել է 1997 թվականին։ կայք
  • HispanTV - իսպանալեզու միջազգային հեռուստաալիք, հիմնվել է 2011 թ. դեկտեմբերի 11-ին։ Հեռարձակվում է Լատինական Ամերիկայում և Եվրոպայում[8][9]։ Մերձավոր Արևելքի առաջին իսպանալեզու ալիքն է[10]։ կայք
  • iFilm - պարսկերեն և արաբերեն լեզուներով ֆիլմային հեռուստաալիք, հիմնվել է 2010 թ. օգոստոսի 11-ին։ կայք

Կաբելային և արբանյակային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոստանադ - ազգային վավերագրական ալիք։ Հիմնվել է 2011 թ., պարսկական առաջին թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև հեռարձակվում է Arabsat արբանյակով։ կայք Archived 2013-01-15 at the Wayback Machine.
  • Շոմա - էթնիկական մշակույթի թեմատիկայով ազգային հեռուստաալիք, հիմնվել է 2011 թվականին։ Պարսկական երկրորդ թվային հեռարձակմամբ ալիքն է։ կայք Archived 2019-11-05 at the Wayback Machine.
  • Բազաար - ազգային առևտրական հեռուստաալիք, հիմնվել է 2011 թ, պարսկական երրորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ։ կայք Archived 2012-09-11 at the Wayback Machine.
  • Նամայեշ -ազգային ֆիլմերի և հեռուստասերիալների ալիք, հիմնվել է 2011 թվականին։ Պարսկական չորրորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ։
  • Վարզեշ - սպորտալին հեռուստաալիք, հիմնվել է 2012 թվականին։ Պարսկական հինգերորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև կատարում է HD որակի հեռարձակում։ Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ։ կայք Archived 2018-11-14 at the Wayback Machine.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IRIB - About Us(անգլ.)
  2. BBC News - Country Profile: Iran(անգլ.)
  3. Pierre Pahlavi, "Understanding Iran's Media Diplomacy Archived 2014-05-14 at the Wayback Machine., Vol. 6 No. 2 (May 2012), 22
  4. «PressTV - Program»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 14 
  5. «ISNA - 12-05-2007 - 86/9/14 - سرويس: / تلويزيون و راديو / شماره خبر: 1046749»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 14 
  6. بودجه پرس تی‌وی 25 میلیارد تومان است / میزان پخش فیلم‌های ایرانی و خارجی متعادل می‌شود - Mehr News Archived 2012-03-08 at the Wayback Machine.(պարս.)
  7. Ալ-Ալամ հեռուստաալիքի մասին Archived 2016-03-05 at the Wayback Machine.(անգլ.)
  8. «"iranian spanish tv"»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 14 
  9. «Hispan TV comenzará a retransmitir el miércoles»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 14 
  10. Irán se escuchará en español con el canal Hispan TV(իսպ.)