Press TV
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | անգլերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2007 |
Հիմնադիր | ԻԻՀՁ |
Սեփականատեր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
Վեբ-կայք | http://www.presstv.ir/ |
Press TV, իրանական միջազգային լրատվական հեռուստաալիք «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն» պետական հեռուստառադիոընկերության կազմում[1][2]: Հեռարձակվում է Թեհրանից 2007 թվականի հուլիսի 2-ից անգլերեն լեզվով։ Նույն թվականին թողարկվեց հեռուստաալիքի պաշտոնական կայքը[3][4], որը 2011 թվականից գործածվում է նաև պարսկերեն լեզվով[5]: Արբանյակային հեռուստատեսությամբ հասանելի է ամբողջ աշխարհում։ 2011 թ. նոյեմբերի 17-ից 4:3 հեռարձակման ֆորմատից անցում կատարեց լայնաշերտ 16:9 ֆորմատին[6]: Հեռուստաընկերությունը ունի 26 միջազգային թղթակից և 400 աշխատակից[7][8]:
Հեռուստաալիքը բազմիցս քննադատման է արժանացել իր սադրանքային դիրքորոշման պատճառով[9][10]: Բրիտանացի լրագրող Նիք Քոուէնը գրել է, որ հեռուստակայանը «հրեական գերբնական ուժի և դավադրության տեսության մասին խոսելու հարթակ է»[11], իսկ ըստ մեկնաբան Դուգլաս Մյուռեի, Press TV-ն «իրանական իշխանությունների քարոզչության հեռուստաալիք» է[12]:
Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Africa Today – Վերլուծական հաղորդում Աֆրիկյան երկրներում տեղի ունեցած քաղաքական, տնտեսագիտական և հասարակական իրադարձությունների մասին[13]:
- American Dream – ԱՄՆ քննադատող հաղորդում[14]:
- Autograph – Հաղորդավարուհի Սուսան Մոդարեսի հեղինակային հաղորդումը, ուր ներկայացվում են հարցազրույցներ ակադեմիկոսների, գրողների և քաղաքական գործիչների հետ[15]:
- CinePolitics – Հաղորման ընթացքում հետազոտվում են խորքային քաղաքական և սոցիալական խնդիրները[16]:
- Comment – Ջորջ Գալովեյի թոկ-շոուն ուղիղ եթերում[17]:
- Iran – Ներկայացվում է Իրանի արդիական հարցերը, ինչպես և երկրում անցկացվող խոշոր մշակութային միջոցառումները։
- Iran Today[18]
- Islam & Life – Թարիք Ռամադանի հաղորդումը Լոնդոնյան ստուդիայից՝ իսլամի մասին[19]:
- Reporters' File – Շաբաթական ռեպորտաժը իրանական տարբեր պատմությունների մասին։ Հաղորդավար՝ Սաիդ Փուրեզա[20]:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
- Պաշտոնական կայք (պարս.)
- Արցանց հեռարձակում (անգլ.)
![]() |
Press TV Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ IRIB. About Us(անգլ.)
- ↑ Country Profile: Iran - BBC News(անգլ.)
- ↑ IRIB -Iran launches Press TV website(անգլ.)
- ↑ Press TV launches new website(անգլ.)
- ↑ Press TV launches Persian website(անգլ.)
- ↑ Press TV upgrades to widescreen format(անգլ.)
- ↑ Iran launches English TV channel BBC (անգլ.)
- ↑ Iran to launch Press TV(անգլ.)
- ↑ "Ofcom will not silence Press TV"(անգլ.)
- ↑ Mehdi Hasan "Book me a slot on Press TV"(անգլ.)
- ↑ Nick Cohen "Who will rid us of hate channels such as Press TV?"(անգլ.)
- ↑ Douglas Murray: "Push off now, Press TV, and take your conspiracy theories with you"(անգլ.)
- ↑ Press TV - Africa Today(անգլ.)
- ↑ Press TV - American Dream(անգլ.)
- ↑ Iranian Press TV: Cross-Cultural Understanding through Virtual Worlds(անգլ.)
- ↑ Press TV - Cinepolitics(անգլ.)
- ↑ Press TV - Comment(անգլ.)
- ↑ Press TV - Iran Today(անգլ.)
- ↑ Press TV - Islam & Life(անգլ.)
- ↑ Press TV - Reporters' File(անգլ.)