Իրանի Իսլամական Հանրապետության ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԻԻՀՁից)
«ԻԻՀՁ»
Իրանի Իսլամական Հանրապետության ձայն
ԵրկիրԻրան Իրան
Հեռարձակման գոտիԻրան Իրան
Հայաստան Հայաստան
Տաջիկստան Տաջիկստան
Հեռարձակման լեզուպարսկերեն
Հեռարձակման սկսման թվական1926 (ռադիո)
1958 (հեռուստատեսություն)
Նախկին անվանումԻրանի ազգային հեռուստառադիո (1966-1979)
ՍեփականատերԻրանի Իսլամական Հանրապետություն
🌐irib.ir


ԻԻՀՁ կենտրոնը

Իրանի Իսլամական Հանրապետության ձայն (պարս.՝ صدا و سيمای جمهوری اسلامی ايران, Sedā va Sima-ye Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān, անգլ.՝ Islamic Republic of Iran Broadcasting, IRIB), Իրանի պետական հեռուստառադիոընկերություն[1][2]։ Հիմնվել է 1926 թվականին, իսկ 1958 թ. ստեղծվեց առաջին հեռուստաալիքը։ Մինչ 1979 թ. անվանվում էր «Իրանի ազգային հեռուստառադիո»[3]։

Ընկերությունը ունի ութ ազգային հեռուստաալիք, 30 նահանգային հեռուստաալիք, չորս միջազգային լրատվական ալիք և վեց արբանյակային ալիքներ, ներառյալ անգլերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով։ ԻԻՀՁ նաև ունի ութ համազգային ռադիոկայաններ և միջազգային ծառայություն։

ԻԻՀՁ գրասենյակներ ունի աշխարհի 17 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում։ Միջազգային ծառայությունը հեռարձակվում է 27 լեզուներով, ընդ որում նաև հայերեն[4]։

ԻԻՀՁ-ին են պատկանում 1975 թ. հիմնադրված «Սուրուշ Պրեսս» հրատարակչությունը, որը հրատարակում է Սուրուշ, Սուրուշ Կուդական, Սուրուշ Նոջավան, Սուրուշ Ջավան և Սուրուշ Բանովան ամսագրերը։ Նաև ընկերության կազմի մեջ են «Ջամեջամ» օրաթերթը և «Սիմա Ֆիլմ» կինոստուդիան։ Ընկերությունը Տարեկան արտադրում է 5000 ժամ հեռուստաշոու, 300 ֆիլմ, 20 հազար թոպե անիմացիոն ֆիլմեր։

Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը 2004 թվականից զբաղեցնում է Էզաթոլլա Զորղամին։

Իրանի Իսլամական Հանրապետության Ձայնի ազգային հեռուստաալիքները հասանելի են նաև Հայաստանի որոշակի տարածքում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Արցախում և Երևանում։

Հեռուստաալիքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԻԻՀՁ 1 - առաջին ազգային ալիք, հիմնվել է 1966 թվականին։ կայք
  • ԻԻՀՁ 2 - երկրորդ ազգային ալիք, հիմնվել է 1958 թվականին։ Իրանում ստեղծված առաջին հեռուստաալիքն է։ Ցուցադրում է սերիալներ, ժամանցային և զվարճալի հաղորդումներ, ֆիլմեր, մանկական հաղորդումներ, թոկ-շոուներ և լրատվական թողարկումներ։ կայք
  • ԻԻՀՁ 3 - երրորդ ազգային ալիք, հիմնվել է 1993 թ. դեկտեմբերի 5-ին։ Հիմնականում ուղղված է մանկական հանդիսատեսի համար[5]։ կայք
  • ԻԻՀՁ 4 - չորրորդ ազգային ալիք, եթեր է հեռարձակվում 1994 թվականից։ Ցուցադրում է արտիստիկ և ակադեմիական բնույթի հաղորդումներ, շուրջօրյա եթերում ցուցադրվում են վավերագրական ֆիլմեր, գիտական կոնֆերանսներ, հարցազրույցներ գիտնականների հետ, գեղարվեստական ֆիլմեր, լրատվություն, տնտեսական և փիլիսոփայական քննարկումներ։ կայք
  • ԻԻՀՁ 5 Թեհրան - հեռարձակվում է միայն Թեհրանում։ Հիմնվել է 1998 թվականին։ Հիմնականում ցուցադրում է թոկ-շոուներ, սերիալներ, ժամանցային հաղորդումներ։ կայք Արխիվացված 2023-01-30 Wayback Machine

Արբանյակային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IRINN (Islamic Republic of Iran News Network) - միջազգային լրատվական ալիք կայք Արխիվացված 2020-09-23 Wayback Machine
  • Jaam E Jam 1 (IRIB 1) - արբանյակային հեռարձակում՝ Եվրոպա կայք Արխիվացված 2006-09-02 Wayback Machine
  • Jaam E Jam 2 (IRIB 2) - արբանյակային հեռարձակում՝ Ամերիկա
  • Jaam E Jam 3 (IRIB 3) - արբանյակային հեռարձակում՝ Ասիա և Օվկիանիա
  • Press TV - միջազգային անգլերեն լրատվական ալիք. Հիմնվել է 2007 թ. հուլիսի 2-ին։ Հեռուստաալիքի տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլար[6]։ կայք
  • Al-Alam News Network - միջազգային արաբերեն լրատվական ալիք. Հիմնվել է 2006 թ. օգոստոսի 15-ին[7]։ կայք (անգլ.) Արխիվացված 2013-01-17 Wayback Machine
  • Ալ Կավթար - արաբերեն արբանյակային հեռուստաալիք կրոնական և մշակութային թեմատիկայով։ Եթեր է հեռարձակվում օրական 19 ժամ՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայում։ Ստեղծվել է 2006 թ. հունվարին։ կայք
  • Սահար - արբանյակային հեռուստաալիք՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և ուրդու լեզուներով։, Ալիքը հիմնվել է 1997 թվականին։ կայք
  • HispanTV - իսպանալեզու միջազգային հեռուստաալիք, հիմնվել է 2011 թ. դեկտեմբերի 11-ին։ Հեռարձակվում է Լատինական Ամերիկայում և Եվրոպայում[8][9]։ Մերձավոր Արևելքի առաջին իսպանալեզու ալիքն է[10]։ կայք
  • iFilm - պարսկերեն և արաբերեն լեզուներով ֆիլմային հեռուստաալիք, հիմնվել է 2010 թ. օգոստոսի 11-ին։ կայք

Կաբելային և արբանյակային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոստանադ - ազգային վավերագրական ալիք։ Հիմնվել է 2011 թ., պարսկական առաջին թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև հեռարձակվում է Arabsat արբանյակով։ կայք Արխիվացված 2013-01-15 Wayback Machine
  • Շոմա - էթնիկական մշակույթի թեմատիկայով ազգային հեռուստաալիք, հիմնվել է 2011 թվականին։ Պարսկական երկրորդ թվային հեռարձակմամբ ալիքն է։ կայք Արխիվացված 2019-11-05 Wayback Machine
  • Բազաար - ազգային առևտրական հեռուստաալիք, հիմնվել է 2011 թ, պարսկական երրորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ։ կայք Արխիվացված 2012-09-11 Wayback Machine
  • Նամայեշ -ազգային ֆիլմերի և հեռուստասերիալների ալիք, հիմնվել է 2011 թվականին։ Պարսկական չորրորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ։
  • Վարզեշ - սպորտալին հեռուստաալիք, հիմնվել է 2012 թվականին։ Պարսկական հինգերորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է։ Նաև կատարում է HD որակի հեռարձակում։ Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ։ կայք Արխիվացված 2018-11-14 Wayback Machine

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IRIB - About Us(անգլ.)
  2. BBC News - Country Profile: Iran(անգլ.)
  3. Pierre Pahlavi, "Understanding Iran's Media Diplomacy Արխիվացված 2014-05-14 Wayback Machine, Vol. 6 No. 2 (May 2012), 22
  4. «PressTV - Program». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  5. «ISNA - 12-05-2007 - 86/9/14 - سرويس: / تلويزيون و راديو / شماره خبر: 1046749». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  6. بودجه پرس تی‌وی 25 میلیارد تومان است / میزان پخش فیلم‌های ایرانی و خارجی متعادل می‌شود - Mehr News Արխիվացված 2012-03-08 Wayback Machine(պարս.)
  7. Ալ-Ալամ հեռուստաալիքի մասին Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
  8. «"iranian spanish tv"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  9. «Hispan TV comenzará a retransmitir el miércoles». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  10. Irán se escuchará en español con el canal Hispan TV(իսպ.)