Իզեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իզեհ
ايذه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեստան
ՇահրեստանԱբադան
ԲԾՄ843 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն119,399[1] մարդ (2016)
Տեղաբնականունիզեհցի, իզեհցիներ
Ժամային գոտիUTC+3:30
Պաշտոնական կայքizehpress.com
Իզեհ (Իրան)##
Իզեհ (Իրան)

Իզեհ (ايذه, հայտնի է նաև՝ Մալամիր, Իզաջ և Մալեմիր), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզեստան նահանգում, Իզեհի շահրեստանի վարչական կենտրոնը։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով նրա բնակչությունը կազմում էր 103695 մարդ՝ 20127 ընտանիքում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույցեր (2017-2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի խորհրդարանի Իզեհի շահրեստանի պատգամավոր Հեդայաթոլլահ Խադեմին հաղորդում է, որ Իզեհ քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի կապված տնտեսական խնդիրների հետ, որի հետևանքով, զոհվել է երկու հոգի, մի քանիսն էլ վիրավորվել են[3]։ Նրա տեղեկություններով պարզ չէ թե ով է կրակել՝ ցուցարարները թե իրավապահները[3]։

Բողոքի ցույցեր (2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի նոյեմբերի 16-ին շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ Իզեհում գտնվող հասարակական շուկան ենթարկվում է զինված հարձակման, որի ժամանակ սպանվում և վիրավորվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, ինչպիսին է Կիան Փիրֆալակը[4][5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Խուզեստանի հյուսիս-արևելքում, Զագրոսի արևմտյան բարձրադիր վայրում, ծովի մակարդակից 824 մետր բարձրության վրա[6]։ Իզեհը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Ահվազից մոտավորապես 120 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ Սպահանից 190 կիլոմետր հարավ-արևմուտք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզեհն ունի շոգ ամառային միջերկրածովային կլիմա (Կյոպպեն Csa)` կիզիչ, առանց անձրևի ամառներով և հարմարավետ, որոշ չափով թաց ձմեռներով, ցուրտ և հաճախ ցրտաշունչ առավոտներով։ Իզեհում գարուն-ամառ ժամանակահատվածում գերակշռում է չափավոր մեղմ կլիման, սակայն ձմեռները ամենացուրտն են ամբողջ Խուզեստանում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Իզեհում (1993-2005)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 24,0 24,0 29,0 35,4 42,0 46,0 46,6 45,8 42,6 37,8 32,0 27,2 46,6
միջին առավելագույնը (°C) 14,2 15,9 19,3 25,4 32,9 39,1 41,4 41,7 37,5 31,1 22,1 16,9 28,1
միջին ջերմաստիճանը (°C) 9,5 10,6 13,4 18,6 24,7 30,1 33,1 32,9 28,3 23,0 15,9 11,7 21,0
միջին նվազագույնը (°C) 4,8 5,2 7,5 11,7 16,4 21,0 24,8 24,1 19,2 14,9 9,7 6,6 13,8
բացարձակ նվազագույնը (°C) −6,8 −3,8 −0,4 1,6 7,6 12,0 18,8 14,6 13,6 5,2 −1,2 −1,0 −6,8
տեղումների քանակը (մմ) 154,5 106,9 121,0 63,5 11,8 0,6 1,1 0,6 0,1 6,8 84,6 142,6 694,1
Աղբյուր՝ [7]

Տեսարժան վայերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզեհը հայտնի է իր ամբարտակով և հնագույն հուշարձաններով, որոնք գտնվում են Կուլ-է Ֆարահում, Էշքաֆթ-է Սալմանում, Խոնգաժդարում, Թաղ-է Թավիլեհում, Շիր-է Սանգիում (Քարե Առյուծի գերեզմանոց), Շահսավարի ռելիեֆը, Խոնգ-է Քամալվանդում, Խոնգ-է Աջդարում, Խոնգ-է Յարալիվանդում, Ղալեսարդ գյուղում (Քալեսարդ) և Շեյվանդի ռելիեֆը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին բնակչությունը կազմում էր 103,695 մարդ[8]։ Իզեհի բնակչությունը հիմնականում բաղկացած է բախտիարներից։

Բնակչության թվաքանակը
19861991199620062010
46 04264 07281 288103 695114 509[9]

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզեհում կան նաև ապարների և օգտակար հանածոների հանքեր։ Բավական զարգացած է նաև հանքարդյունաբերությունը։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզեհը նշանակալի տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոն է։ Արտադրվող հիմնական արտադրանքը բրինձն է։

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալի Լանդի (2007–2021), ուսանողուհի, ով հրդեհի ժամանակ փրկել էր երկու տարեց կնոջ կյանքը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statistical Center of Iran > Home»։ amar.org.ir 
  2. «Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)» (Excel)։ Իրանի վիճակագրական կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-11-ին 
  3. 3,0 3,1 «Իրանում բողոքի ցույցերերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի»։ news.am։ 2018-01-01։ Վերցված է 2023-07-11 
  4. Fassihi Farnaz (2022-11-19)։ «Iranian Protesters Attack Khomeini's Childhood Home as Unrest Spreads»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331 
  5. «7 killed in terror attack in Izeh in southwest Iran»։ Tehran Times (անգլերեն)։ 2022-11-16 
  6. «Физико-географические данные»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-21-ին։ Վերցված է 2011-07-14 
  7. «irimo.ir»։ irimo.ir։ Վերցված է 2023-07-12 
  8. «World Gazetteer»  (չաշխատող հղում)
  9. ենթադրաբար
  10. «Iran pays tribute to teen hero who died after saving women in fire»։ Al Arabiya English (անգլերեն)։ 25 September 2021։ Վերցված է 2021-10-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]