Jump to content

Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմի
 
Կրթություն՝ Power and Water University of Technology?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 5, 1981(1981-10-05) (43 տարեկան)
Ծննդավայր Ջահրոմ, Ֆարս, Իրան
Քաղաքացիություն  Իրան
 
Ինքնագիր Изображение автографа

Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմի (պարս.՝ محمدجواد آذری جهرمی, հոկտեմբերի 5, 1981(1981-10-05), Ջահրոմ, Ֆարս, Իրան), իրանցի ինժեներ, Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։ Նա երկրի խորհրդարանից վստահության քվե է ստացել 2017 թվականի օգոստոսի 20-ին 152 կողմ, 120 դեմ, 7 ձեռնպահ և 9 անվավեր քվեներով[1]։

Ջահրոմին այժմ Իրանի կառավարության ամենաերիտասարդ անդամն է, ինչպես նաև Իրանի առաջին նախարարը, որը ծնվել է Իրանի իսլամական հեղափոխությունից հետո[2]։

Ազարի Ջահրոմին Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել 2002-2009 թվականներին[3]։ 2009-2014 թվականներին նա կապի կարգավորող մարմնում զբաղեցրել է կապի համակարգերի անվտանգության դեպարտամենտի գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։ Այնուհետև նա դարձել է հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար՝ զբաղեցնելով երկրի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ընկերության տնօրենի պաշտոնը[2]։ Ջահրոմին 2014-2016 թվականներին եղել է նաև RighTel-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ[2]։

2019 թվականի փետրվարին երկրի դատախազությունը «Համացանցային լրտեսության» մեղադրանք է առաջադրել Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմիին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Almost All Ministers Proposed by Rouhani Receive Vote of Confidence», Iran Front Page, 20 August 2017, Վերցված է 20 August 2017-ին
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Proposed ICT Minister Promises More, Better Internet», Financial Tribune, 16 August 2017, Վերցված է 20 August 2017-ին
  3. «Hassan Rouhani's cabinet is complete. Here's the full list», Tehran Times, 8 August 2017, Վերցված է 8 August 2017-ին
  4. «Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը կասկածվում է «համացանցային լրտեսության» մեջ». 2019 թ․ փետրվարի 25.