Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր
| Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր գերմ.՝ Friederike Caroline Neuber | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 9, 1697[1][2][3] |
| Ծննդավայր | Reichenbach im Vogtland, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
| Մահացել է | նոյեմբերի 30, 1760[1][2][3][…] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Laubegast, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գրող և թատրոնի դերասանուհի |
Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր (գերմ.՝ Friederike Caroline Neuber, մարտի 9, 1697[1][2][3], Reichenbach im Vogtland, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 30, 1760[1][2][3][…], Laubegast, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի դերասանուհի, գերմանական թատրոնի բարենորոգիչ։
Խաղացել է Դրեզդենի, Հաննովերի, Համբուրգի պալատական թատրոններում։ 1727-1743 թվականներին և 1744-1750 թվականներին Լայպցիգում ղեկավարել է սեփական թատերախումբը։ Նոյբերը հանդես է եկել Պիեռ Կոռնելի և Ժան Ռասինի ողբերգություններում, ինչպես և կատակերգություններում։ Եղել է գերմանական թատրոնի առաջին տրավեստին։ Գրականագետ-քննադատ Ի․ Կ․ Գոդշեդի հետ ձգտել է վերափոխել խաղացանկը, պայքարել է գերմանական թատրոնում հաստատված կոպիտ նատուրալիզմի, վայրագ կրքերի, չափազանցված պաթոսի և բուֆոնադի դեմ։ Բեմադրել է ֆրանսիական կլասիցիստական ողբերգություններ, լուսավորական դրամաներ, Լեսինգի կատակերգությունները։ Այդուհանդերձ Նոյբերն անտեսել է գերմանական ժողովրդական թատրոնի (ժողովրդական կատակերգությունները Հանսվուրստի մասնակցությամբ և այլն) դրական փորձը։ Նոյբերի աշակերտներից են՝ Կ․ Աքերմանը, Յո․ Շյոնեմանը, Հ․ Կոխը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 Frankfurter Personenlexikon — 2014.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118738577 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 336)։ |