Jump to content

Ֆրիդենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆրիդենբուրգ
անգլ.՝ Vredenburg
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՀամայնքSaldanha Bay Local Municipality?
Մակերես13,75 կմ²
ԲԾՄ252 մետր
Բնակչություն38 382 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ7380
Ֆրիդենբուրգ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Ֆրիդենբուրգ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Ֆրիդենբուրգ[1] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Vredenburg), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի կազմում, Սալդանիա Բեյ տեղական համայնքի վարչական կենտրոնն է։

Ժամանակակից քաղաքի տեղում բնակավայրը հիմնադրվել է 1883 թվականին (այլ տվյալներով՝ 1875 թվականին)։ 1932 թվականին Ֆրիդենբերգն ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ[2]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, Սալդանիա Բեյ ծովածոցից հյուսիս, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 117 կմ (ուղիղ գծով) դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 252 մետր է[3]։

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 239 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,5 °C-ից (հուլիսին) մինչև 25,6 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսվա ընթացքում 8 °C է[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 5864 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 49,6 %, կանայք՝ 50,4 %: Ռասայական առումով գունամորթները եղել է քաղաքի բնակչության 63,25 %-ը, սպիտակամորթները՝ 18,73 %, նեգրոիդները՝ 17,4 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,61 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (79,71 %), կոսան (14,11 %), անգլերենը (3,77 %) և սեսոտոն (1,38 %)[5]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Ֆրիդենբուրգում բնակվել է 38 382 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 50,42 %, կանայք՝ 49,58 %: Ռասայական առումով, գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 55,75 %-ը, նեգրոիդները՝ 28,73 %, սպիտակամորթները՝ 13,81 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,65 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 1,06 %։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (68,68 %), կոսան (19,31 %), անգլերենը (4,98 %), սեսոտոն (1,66 %) և թսվանան (0,92 %)[6]։

Քաղաքով անցնում են R399 և R45 տարածաշրջանային մայրուղիները։ Քաղաքում գործում է երկաթուղային կայարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  2. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  3. «Vredenburg, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  4. «Vredenburg climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  5. «Vredenburg» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  6. «Vredenburg» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդենբուրգ» հոդվածին։